3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

ՄԱԿ ԱԽ նիստին ՌԴ ներկայացուցչի ելույթը գնահատում եմ բացասական․ Ալեն Սիմոնյան

Ներքաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է գնահատում ՌԴ ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ես գտնում եմ, որ դաշնակից երկիրը շատ ավելի հասցեական գնահատականներ պետք է հնչեցներ իրավիճակի վերաբերյալ, մինչդեռ դա արեցին երկրներ, որոնց հետ Հայաստանը նման սերտ հարաբերություններ չուներ», - նշեց Սիմոնյանը։

Ըստ ԱԺ նախագահի, ՌԴ-ն կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ ոչ կարողանում է, ոչ ուզում ավելի հասցեական և կոնկրետ լինել իր գնահատականներում։
 
«Համենայն դեպս ես զարմացած չեմ, վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ ՌԴ-ն կարող է նման ձևով արձագանքել իրավիճակին։ Հնարավոր է, որ դա պայմանավորված է նրանով, որ իրավիճակի պատասխանատուն ՌԴ խաղաղապահներն ու այդպիսով նրանք փորձում են նվազեցնել իրենց պատասխանատվությունը», - եզրափակեց ԱԺ նախագահը։
 
Նշենք, որ նախօրեին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ-ն այն եզակի երկրներից էր, որ «Լաչինի միջանցքի շրջափակումը կապեց Լեռնային Ղարաբաղի ընդերքի շահագործման հարցով», ինչպես նաև նշեց, որ «ճանապարհը մասնակի բաց է»։
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ