«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ «Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է «Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմից Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները

Ինչու հենց այս պահին Զասը որոշեց «պայթեցնել» Նիկոլին

Վերլուծություն

Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րով նա­խօ­րե­ին հան­դես ե­կավ ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նից հե­ռա­ցող Ստա­նիս­լավ Զա­սը, Նի­կո­լի ա­թո­ռի տակ ռումբ պայ­թեց­նե­լու պես մի բան էր: Այն է, ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րը գործ­նա­կա­նում բա­ցա­հայ­տեց այն աղմ­կոտ թե­ման, ո­րը ծա­վալ­վում էր սեպ­տեմ­բե­րի կե­սե­րից սկսած՝ Հա­յա­ս­տա­նին ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու եւ Նի­կո­լի կող­մից Ե­րե­ւա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղո­վում այդ օգ­նու­թյու­նից հրա­ժար­վե­լու հայտ­նի հար­ցի շուրջ:

ԻՆՉ ԲԱ­ՑԱ­ՀԱՅ­ՏԵՑ ԶԱ­ՍԸ

Հի­շեց­նենք, որ ըստ Զա­սի, տե­ղի է ու­նե­ցել հե­տե­ւյա­լը: Հա­յաս­տա­նին ա­ռա­ջարկ­վել է օ­ժան­դա­կու­թյան 6 կե­տա­նոց փա­թեթ: Սա­կայն այդ փաս­տա­թուղ­թը, ինչ­պես հայտ­նի է, Նի­կոլն այդ­պես էլ մութ մնա­ցած պատ­ճառ­նե­րով մեր­ժեց ստո­րագ­րել: Ա­սում ենք՝ մութ, քա­նի որ այն բա­ցատ­րու­թյու­նը, որն այդ ժա­մա­նակ տվեց Նի­կո­լը, ոչ մի տրա­մա­բա­նու­թյան մեջ չէր տե­ղա­վոր­վում: Այն է, որ Հա­յաս­տա­նը ցան­կա­նում է հաս­նել ոչ մի­այն այդ գործ­նա­կան օգ­նու­թյա­նը, այլ նա­եւ նրան, որ ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րը դա­տա­պար­տեն Ադր­բե­ջա­նի ներ­խու­ժու­մը ՀՀ սահ­ման­ներ:

Ի­հար­կե, դեռ այդ հայ­տա­րա­րու­թյան պա­հին ո­րոշ նյո­ւանս­ներ ար­դեն իսկ Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյա­նը տա­րօ­րի­նա­կու­թյան տեսք է­ին տա­լիս: Նախ, ա­ռա­ջին հեր­թին նի­կո­լյան կա­ռա­վա­րու­թյունն էր ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն պար­տա­վոր ա­զե­րի­նե­րի ներ­խուժ­ման պա­հից երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն հաս­տա­տել՝ դրա­նով իսկ ըն­դու­նե­լով, որ Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի հան­դեպ ագ­րե­սի­ա, պա­տե­րազմ եւ նման գոր­ծո­ղությ­ուն­ներ է ի­րա­կա­նաց­րել: Սա­կայն Սահ­մա­նադ­րու­թյան խախտ­մամբ այդ քայ­լը գոր­ծող իշ­խա­նու­թյու­ննե­րը չա­րե­ցին, ու դրա­նից հե­տո թե ինչ են պա­հան­ջում ու­րիշ­նե­րից, ար­դեն իսկ աբ­սուրդ էր: Բա­ցի այդ, դեռ ՀԱՊԿ-ի ե­րե­ւա­նյան գա­գա­թա­ժո­ղո­վի օ­րե­րին մենք ա­ռիթ ու­նե­ցանք եզ­րա­կա­ցու­թյուն հայտ­նել, որ Հա­յաս­տա­նի ներ­կա խղճուկ վի­ճա­կի պա­րա­գա­յում Նի­կո­լը պար­զա­պես պար­տա­վոր էր ու­րա­խու­թյամբ ըն­դու­նել ա­մեն մի օգ­նու­թյու­ն, ընդ ո­րում, դա չէր խան­գա­րում նրան, որ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան ֆիք­սե­լու՝ ՀԱՊԿ մյուս երկր­նե­րին ներ­կա­յաց­ված խնդրան­քը մնար օ­րա­կար­գում եւ բա­վա­րար­վեր: Եվ ա­հա, հենց դա էր, որ հաս­տա­տեց Զա­սը, որն էլ Նի­կո­լի տակ դրված ա­կա­նի պայ­թյու­նի է­ֆեկտ ու­նի: Այ­սինքն, ըստ ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի, Հա­յաս­տանն այս պա­հին ան­գամ կա­րող է ըն­դու­նել այդ օգ­նու­թյու­նը, ո­րի դե­տալ­նե­րը, թե­եւ գաղտ­նի­ու­թյան պատ­ճա­ռով չեն բա­ցա­հայ­տում, սա­կայն կան ո­րոշ հայտ­նի բա­ներ: Այդ թվում, որ այդ փա­թե­թը են­թադ­րում է ռազ­մա­տեխ­նի­կա­կան օգ­նու­թյան բա­ղադ­րիչ, նա­եւ հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ-ի դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կա­յե­լու հնա­րա­վո­րու­թյուն, եւ այլն: Ընդ ո­րում, ըստ Զա­սի, Հա­յաս­տանն այս պա­հին էլ կա­րող է ստա­նալ օգ­նու­թյու­նը, ան­գամ ցան­կա­ցած կե­տի՝ օ­րա­կար­գում թող­նե­լով Ադր­բե­ջա­նին դա­տա­պար­տե­լու պա­հան­ջը: Այ­սինքն, ե­թե այս տար­բե­րա­կը, ինչ­պես որ այն ժա­մա­նակ պնդում է­ինք, ի­րոք հնա­րա­վոր էր, պարզ հարց է ծա­գում՝ իսկ Նի­կոլն ին­չո՞ւ հրա­ժար­վեց դրա­նից: Օ­րի­նակ, գե­րա­գույն ո­գե­ւո­րու­թյամբ եւ հսկա­յա­կան քա­րոզ­չա­կան շո­ո­ւով Հա­յաս­տան բե­րե­ցին եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի, ո­րոնք ան­հաս­կա­նա­լի է, թե եր­կու ա­միս ինչ ա­րե­ցին մեր սահ­ման­նե­րին ու հի­մա հե­ռա­նում են: Եվ դա այն դեպ­քում, երբ նույն ԵՄ-ի ղե­կա­վա­րու­թյունն այս պա­հին ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ցե­ղաս­պա­նու­թյան դա­տա­պար­տած Ա­լի­ե­ւին ըն­դու­նում է ա­մե­նայն ջեր­մու­թյամբ: Փո­խա­րե­նը, հրա­ժար­վում են ՀԱՊԿ դի­տորդ­ներ բե­րե­լու դրույթն ըն­դու­նե­լուց, մի կողմ թող­նե­լով նա­եւ այն փաս­տը, որ այդ ա­ռա­քե­լու­թյու­նը մի կող­մից՝ Ադր­բե­ջա­նի հա­մար լուրջ սաս­տող գոր­ծոն էր, նա­եւ, որ այն կա­րող էր ըն­թաց­քից վե­րած­վել խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյա­ն: Ու կա­րո՞ղ է ո­րե­ւէ մեկն ա­սել, որ այդ նման ա­ռա­քե­լու­թյունն այս ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հա­մար երկ­նա­յին մա­նա­նա­յի պես մի բան չէ: Ա­սենք, ա­րեւմ­տա­թուր­քա­կան փո­ղե­րով սնվող մեր «ներ­քին թուր­քե­րը» կա­սեն. նրանց նպա­տակն առ­հա­սա­րակ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նելն ու երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը լրիվ զրո­յաց­նելն է: Սա­կայն խոս­քը նրանց մա­սին չէ, այլ Հա­յաս­տա­նի մնա­ցած ողջ բնակ­չու­թյան:Нет описания фото.

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՏԻՊ­ՎԱԾ Է

ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱ­ՆԱ­ՊԵՍ ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎԵԼ

Սա­կայն այս ա­մենն այս կա­րե­ւոր հարցն է ա­ռաջ քա­շում: Այս ա­մե­նի մա­սին Զա­սը կա­րող էր ակ­նար­կել նա­եւ ՀԱՊԿ-ի ե­րե­ւա­նյան նիս­տի շրջա­նակ­նե­րում, այս­պես ա­սած՝ թե­մա­յի «տաք պա­հին»: Ու­րեմն ին­չո՞ւ նա այն ժա­մա­նակ դե­տալ­նե­րը շրջան­ցեց, սա­կայն այս խա­ռը պա­հին օ­րա­կարգ է բե­րում այն խնդի­րը, որ Նի­կո­լը ե­թե ոչ վերջ­նա­կա­նա­պես, այլ ժա­մա­նա­կա­վո­րա­պես ձա­խո­ղել է Հա­յաս­տա­նի հա­մար այդ­քան կա­րե­ւոր օգ­նու­թյան ստա­ցու­մը: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նի հա­մար շատ կա­րե­ւոր փու­լում. ե­թե ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյունն այս պա­հին գոր­ծեր Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, ա­պա ով ի­մա­նա, թե Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու հար­ցում Ա­լի­եւն ինչ կա­ներ: Կգնա՞ր ար­դյոք դրան, ին­չը կա­րող էր Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կայ­ման հիմք դառ­նալ:

Մտա­ծել, թե ա­ռիթ էր, Զասն էլ խո­սեց այդ մա­սին, ի­հար­կե, սխալ կլի­նի. ա­ռիթ­ներ մինչ այս էլ են ե­ղել, սա­կայն նա փա­կագ­ծեր չի բա­ցել:

Բա­ցի այդ, Զա­սը զին­վո­րա­կան գոր­ծիչ է, դժվար թե ա­ռանց հստակ հրա­հանգ­նե­րի, սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ նման խա­ղի մեջ մտներ: Ո՞վ է հրա­հան­գել նրան այդ մա­սին՝ Լու­կա­շե՞նկոն. քիչ հա­վա­նա­կան է, նա ա­ռանց Նի­կո­լի էլ սե­փա­կան լրջա­գույն հար­ցերն ու­նի: Մոսկ­վա­յի՞ց են Զա­սին հու­շել. սա ար­դեն նման է: Ա­ռա­վել եւս, չէր կա­րող նա­եւ պա­տա­հա­կան լի­նել, որ Զասն այս մա­սին խո­սեց հենց այն օ­րը, երբ Պու­տինն այ­ցե­լեց Մինսկ՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան հետ կապ­ված մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցեր լու­ծե­լու հա­մար, ո­րին դեռ կհաս­նենք:

Սա­կայն Զա­սի հայ­տա­րա­րու­թյան մեջ կար նա­եւ մեկ դրվագ, որն ար­դեն եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք տա­լիս է: Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող ՀԱՊԿ-ի ո­րոշ­ման մա­սին նա նա­եւ ա­սաց հե­տե­ւյա­լը. «Մշակ­վել է Հա­յաս­տա­նին օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման ո­րոշ­ման նա­խա­գիծ: Բո­լոր անհ­րա­ժեշտ քայ­լերն ար­վել են... Հույս ու­նեմ, որ մշա­կու­մից հե­տո կըն­դուն­վի Հա­յաս­տա­նին օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման մի­ջոց­նե­րի մա­սին ո­րո­շում, ինչ­պես նա­եւ հայ­տա­րա­րու­թյուն՝ ուղղ­ված Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ջան­քե­րին»:

Այդ թվում նա­եւ. «Ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­քե­լու­թյա­նը, ա­պա օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման ա­ռա­ջարկ­նե­րը, կե­տե­րից մեկն էլ ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կելն էր սահ­ման... Ներ­կա­յաց­վել են կազ­մը, ժամ­կետ­նե­րը՝ 2 ա­միս, խնդիր­նե­րը եւ ման­դա­տը: Ա­ռա­քե­լու­թյան հիմ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը ի­րա­վի­ճա­կի ու­սում­նա­սիրումը.... Դրանք մնում են ու­ժի մեջ, ե­թե ՀՀ-ն անհ­րա­ժեշտ հա­մա­րի բո­լոր 6 կամ ա­ռան­ձին կե­տե­րի վե­րա­բե­րյալ. կա­րե­լի է բա­վա­կան օ­պե­րա­տիվ ի­րա­կա­նաց­նել... Բայց դա, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի ո­րո­շումն է»: Այ­սինքն, գոր­ծըն­թա­ցը դեռ ու­ժի մեջ է, Նի­կո­լը դեռ կա­րող է այդ ուղ­ղու­թյամբ շարժ­վել: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ այս մե­սի­ջը Զա­սի մի­ջո­ցով գա­լիս է Մոսկ­վա­յից, ա­պա այս ա­մե­նին պետք է ա­վե­լի ընդ­հան­րա­կան նա­յել:

Այ­սինքն, Լա­չի­նի մի­ջանց­քի փակ­ման եւ Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղու­թյամբ ա­լի­ե­ւյան խա­ղե­րի դո­զա­յի ա­վե­լաց­ման ֆո­նին՝ Նի­կոլն այս պա­հին «տա­րօ­րի­նակ» լռու­թյան մեջ է՝ ո­րե­ւէ հստակ բան նրա­նից չի լսվում: Ա­վե­լին, դա­տե­լով վեր­ջին օ­րե­րի նրա կցկտուր ե­լույթ­նե­րից, խո­սե­լա­ո­ճից, պահ­ված­քից, Նի­կո­լի մոտ կա­րե­լի է նկա­տել այս բո­լոր հո­գե­վի­ճակ­նե­րը՝ մտա­հո­գու­թյու­նից եւ ան­հանգս­տու­թյու­նից  մին­չեւ վախ: Դա, հատ­կա­պես բրի­տա­նա­կան Mi6-ի ղե­կա­վա­րի այ­ցե­լու­թյու­նից հե­տո կա­րե­լի է հաս­կա­նալ՝ տար­բեր կող­մե­րից ճնշում­նե­րը գնա­լով ուժգ­նա­նում են, ըստ ե­րե­ւույ­թին, կան լրջա­գույն սպառ­նա­լիք­ներ, եւ այդ ա­մե­նը կա­րող է մին­չեւ սար­սա­փա­հար վի­ճա­կի հասց­նել: Ու երբ այս բարդ ի­րա­վի­ճա­կում Զա­սը մի կող­մից բա­ցա­հայ­տում­նե­րի է գնում, ա­պա դա եւս ճնշման մի­ջոց է, ո­րը սկսում է հու­շել, որ սպա­սում են Նի­կո­լի ինչ-որ վերջ­նա­կան ո­րոշ­ման: Բայց մի­ա­ժա­մա­նակ, երբ Զա­սը նա­եւ հի­շեց­նում է, որ դեռ քայ­լեր կան, ա­պա դա էլ նման է Նի­կո­լի հա­մար շարժ­ման ուղ­ղու­թյուն մատ­նան­շե­լու:

Ի դեպ, մո­տա­վո­րա­պես նման մի ճնշում էլ կա­րե­լի է հա­մա­րել ԱՄՆ Jamiztown վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի՝ նա­խօ­րե­ին արված հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի, Ի­րա­նը ցան­կա­նում է Հա­յաս­տա­նին հանձ­նել ա­նօ­դա­չու սար­քեր: Ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, Թեհ­րա­նը դա ա­րել է. «Կով­կա­սում Սի­ո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մի եւ Թուր­քի­ա­յի ներ­կա­յու­թյա­նը դի­մա­կա­յե­լու հա­մար»,- տե­ղե­կաց­նում է ի­րա­նա­կան աղ­բյու­րը: Այ­սինքն, հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի պաշ­տե­լի ԱՄՆ-ում սկսել են ա­հա­զանգ հնչեց­նել, թե, տե­սեք, Հա­յաս­տա­նը կա­րող է զին­վել: Չնա­յած, դա հաս­կա­նա­լի է, չէ՞ որ նրանք Հա­յաս­տա­նին «մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի» դե­ր են հատ­կաց­րել, որ Ա­լի­ե­ւը հան­գիստ կա­րո­ղա­նա թուրք-ՆԱ­ՏՕ-ական ու­ժե­րը տե­ղա­կա­յի մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Սա, ի դեպ, նա­եւ ազ­դակ է Նի­կո­լի հա­մար, թե այս ի՞նչ բան է, չհանդգ­նես Ի­րա­նից ա­նօ­դա­չու­ներ վերց­նել:

Այ­սինքն, երբ այս ճնշում­նե­րը, գու­մա­րած նա­եւ Լա­չի­նի ի­րա­վի­ճա­կը հա­սել են նման մա­կար­դա­կի եւ հա­ճա­խա­կի­ու­թյան, ա­պա դա ակ­նար­կում է, որ Նի­կո­լից այս պա­հին սպա­սում են մեկ պարզ, հստակ եւ վերջ­նա­կան ո­րոշ­ման՝ ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թե­ւի վրա է խա­ղում: Մնա­ցածն ար­դեն սրա­նից բխող դե­տալ­ներն են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի....

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված