Պարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ) «Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին «Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ) Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ) Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. Bloomberg Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին

ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ռուս քա­ղա­քա­գետ ՄԻ­ԽԱ­ՅԻԼ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴ­ՐՈ­ՎԸ դեկ­տեմ­բե­րի 13-ին նշել էր, որ ադր­բե­ջան­ցի­նե­րի կող­մից Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում տե­ղա­կայ­ված ռու­սաս­տան­ցի խա­ղա­ղա­պահ­նե­րի դեմ բռնու­թյուն­նե­րի կի­րառ­ման դեպ­քում Մոսկ­վան կա­րող է «հրթի­ռա­կո­ծել Բաք­վի նավ­թա­յին են­թա­կա­ռույց­նե­րը, ին­չը կհար­վա­ծի նա­և Ա­րև­մուտ­քին՝ բարձ­րաց­նե­լով վա­ռե­լի­քի գի­նը մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում»: Թվում է, թե բնա­կա­նոն ռու­սա­կան տե­սա­կետ է, սա­կայն դրան հե­տև­ե­ցին զար­մա­նա­լի ի­րա­դար­ձու­թյուն­ներ: Մոսկ­վա­յի Մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի պե­տա­կան ինս­տի­տու­տի (МГИМО) ռեկ­տո­րա­տի ո­րոշ­մամբ նրան հե­ռաց­րին աշ­խա­տան­քից` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ նրա հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը է­ա­պես վնա­սում են ռուս-ադրբե­ջա­նա­կան դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Դե ինչ, կա­րե­լի էր ար­ձա­նագ­րել քա­ղա­քա­կան կո­ռուպ­ցի­ա­յի դա­սա­կան դեպք և մաղ­թել ռեկ­տո­րին, որ ադր­բե­ջա­նա­կան սև խա­վի­ա­րը նրա կո­կոր­դին կանգ­նի, սա­կայն շա­րու­նա­կու­թյու­նը է՛լ ա­վե­լի զար­մա­նա­լի է: Ադր­բե­ջա­նի գլխա­վոր դա­տա­խա­զու­թյու­նը մի­ջազ­գա­յին հե­տա­խու­զում է հայ­տա­րա­րել Մի­խա­յիլ Ա­լեք­սանդ­րո­վի նկատ­մամբ՝ Ադր­բե­ջա­նի դեմ սպառ­նա­լիք­ներ հնչեց­նե­լու մե­ղադ­րան­քով: Դե ինչ, հա­րև­ան մա­զութ­նո­ցի քոչ­վոր­նե­րը զար­մա­նա­լի­ո­րեն այն­քան են լկտի­ա­ցել, որ կա­րող են հե­տա­խու­զում հայ­տա­րա­րել Ռու­սաս­տա­նի ցան­կա­ցած գործ­չի նկատ­մամբ, ով ար­տա­հայ­տել է ի­րենց դուր չե­կած տե­սա­կետ:

Իսկ մինչ Բաք­վում, ե­րև­ա­նյան ժար­գո­նով ա­սած, հաբռ­գում են, Նի­կո­լը վեր­ջա­պես գլուխ գո­վա­լու ա­ռիթ է ձեռք բե­րում: Զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վում է՝ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի ՏՈ­ՆԱ­ԾԱ­ՌԸ երկ­րորդն է դար­ձել իր բարձ­րու­թյամբ ԱՊՀ տա­րած­քում՝ 37 մետր: Իսկ օ­րի­նակ՝ Մոսկ­վա­յի­նը, որ 6-րդ տե­ղում է հանգր­վա­նել, 27 մետր է: Ա­ռա­ջին տե­ղում թուրք­մեն­ներն են՝ 43 մետ­րով: Նի­կո­լից ճոխ տո­նա­ծառ, փաս­տո­րեն, մի­այն թուրք­մեն­բա­շի­ներն են դրել, և ստաց­վում է, որ կա­պի­տու­լյան­տը թուրք­մե­նա­կան դիկ­տա­տո­րի հետ ո­րո­շել է մրցել ոչ մի­այն բռնա­տի­րու­թյուն հաս­տա­տե­լու, այ­լև տո­նա­ծա­ռի հար­ցում... Սա­կայն Թուրք­մե­նի­ան, ի տար­բե­րու­թյուն մեր երկ­րի, օր­հա­սա­կան վի­ճա­կում չէ, չու­նի ի­րեն ցե­ղաս­պա­նել ձգտող հա­րև­ան, տնտե­սա­պես էլ բա­վա­կա­նին բար­վոք, ու կա­րող է ի­րեն այդ­պի­սի գլուխ­գո­վան դիկ­տա­տո­րա­կան խա­ղեր թույլ տալ, ո­րոնք հնա­զան­դու­թյա­նը սո­վոր թուրք­մեն­նե­րին հո­գե­բա­նո­րեն էլ ա­ռանձ­նա­պես ան­հար­մա­րու­թյուն չեն պատ­ճա­ռում... Իսկ մեր պա­րա­գա­յում, գյում­րե­ցու ա­սած, «հա­վը ե­թե ղա­զին ա­շե` հավ­կիթ ա­ծե­լիս», հե­տև­անք­նե­րը հա­մա­պա­տաս­խան կլի­նեն:

Իսկ տո­նա­ծա­ռի պատ­ճա­ռով զար­մա­նա­լի քրգործ կա: «Քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան» ՀԿ-ն հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել, որ­տեղ աս­վում է. «Քա­ղա­քա­ցու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պան» ՀԿ-ն գնա­հա­տում է, որ ՀՀ քա­ղա­քա­ցի, լրագ­րող, խմբա­գիր, ման­կա­վարժ ԳԵ­ՎՈՐԳ Է­ՄԻՆ-ՏԵ­ՐՅԱ­ՆԻ նկատ­մամբ հա­րուց­ված քրե­ա­կան գործն, ըստ է­ու­թյան՝ քա­ղա­քա­կան հե­տապն­դում է, ո­րով փոր­ձում են հա­լա­ծել ճա­նաչ­ված լրագ­րո­ղին սուր քննա­դա­տա­կան հրա­պա­րա­կում­նե­րի հա­մար Oragir.News-ում և «Արմե­նի­ա» հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյան «Սուր ան­կյուն» հա­ղոր­դա­շա­րում»: Վա­րույթ նա­խա­ձեռ­նե­լու ա­ռիթ է մեր գոր­ծըն­կե­րոջ ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը. «Ի նշան բո­ղո­քի՝ պետք է հրա­պա­րա­կի տո­նա­ծա­ռը վա­ռել»: Քննչա­կան մար­մի­նը գրառ­ման մեջ բռնու­թյան կոչ է նկա­տել... Պատ­կե­րաց­նո՞ւմ եք` բռնու­թյան կոչ տո­նա­ծա­ռի հան­դեպ: Հի­մա հարց` այդ զար­մա­նա­լի և ծի­ծա­ղա­շարժ «հան­ցա­կազ­մով» քրե­ա­կան հե­տապնդ­ման պատ­վեր կա­տա­րող­նե­րը վեր­ջին ան­գամ ե՞րբ են այ­ցե­լել ի­րենց հո­գե­բու­յժին: Իսկ ա­ռա­ջադ­րանք տվող­նե­րին ար­դեն ոչ թե հո­գե­բույժ, այլ ա­նաս­նա­բույժ է անհ­րա­ժեշտ: Զար­մա­նա­լով հան­դերձ` մնում է են­թադ­րել, որ տո­նա­ծա­ռի մեջ բնակ­վում են խուն­տա­յին հո­վա­նա­վո­րող չար ո­գի­ներ, և այդ պատ­ճա­ռով տո­նա­ծա­ռին հա­մա­րում են շնչա­վոր և «բռնու­թյան կո­չի» հան­ցա­կազմ մո­գո­նում...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պարզվում է, որ Թրամփը եւս վախենում է «Զելենսկու անեծքից» (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ինչ ճակատագր է սպասում Էդգար Ղազարյանին«Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին«Փաստ». «Ուժեղ Հայաստանը» ինչպես է մտածում պահել Տիգրանաշենը Իրանական աղբյուրները հետաքրքիր դրվագ են ներկայացնում Փաշինյանի եւ Փեզեշքյանի հանդիպումից (Տեսանյութ)Թրամփը Սի Ցզինպինի այցն ԱՄՆ շատ արդյունավետ է համարում (Տեսանյութ)Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոնները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված