Բաքուն փակել է Լաչինի միջանցքը, որ էթնիկ զտում իրականացնի․ աշխատում ենք ՌԴ հետ այն բացելու համար
ՆերքաղաքականԱդրբեջանը բնապահպանների քողի ներքո փակել է Լաչինի միջանցքը, որպեսզի էթնիկ զտում իրականացնի Արցախում։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը շարունակում է աշխատել իր բոլոր գործընկերների հետ, որ հնարավորինս շուտ բացի Լաչինի միջանցքը՝ հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- նշեց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանը հավելեց, որ ՀՀ իշխանությունը իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
