Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Եղծ Աղանդոց, ըստ Դավիթ Մշեցու

Մշակութային
Բանաստեղծ, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻՆ անդրադարձել է նորանշանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ վերնագրելով իր գրառումը «Եղծ Աղանդոց»:
 
«Այս թեմային անդրադառնալը նույնն է, ինչ ապացուցելը՝ մեկ գումարած մեկ հավասար է երկուսի, բայց քանի որ նորանշանակ ԿԳՄՍ նախարարի հայտնի հարցազրույցն ու նրանում առկա դիտարկումները ընդունելի են այնպիսի մարդկանց համար, որ պիտի վանելի ու դատապարտելի լինեին՝ ստիպված անդրադառնում եմ, որպեսզի այդ մարդիկ կամ դատապարտեն, կամ ընդունեն, որ իրենք այս աղանդի կույր կամ բացաչք հետեւորդներն են՝ հետեւապես՝ ապազգային տարրերը․․․
 
Եվ այսպես․․․ Նորանշանակ ԿԳՄՍ նախարարը, որն իրականում փոխնախարարի դերում էլ նախարարի գործառույթն էր ստանձնում, իր հայտնի հարցազրույցում ասում է․ «Ազգը դա երեւակայական հանրույթ է, հայրենասիրության կոնցեպցիան փուչիկ է․ այն անհրաժեշտ է պատերազմների եւ բնական աղետների ժամանակ, հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, որովհետեւ այն թույլ է տալիս աբստրակտը սիրելով՝ չսիրել կոնկրետը, էդ Հայրենիքը ոչ ոք չգիտի՝ կոնկրետ ի՞նչ է, որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ ավարտվում․ ծովից ծով է՞, Սեևանո՞ւմ է, թե՞ Գառնիում, եւ դա թույլ է տալիս չսիրել մեր կողքի մարդուն․․․Նժդեհական գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական է եւ մեզ համար շատ վտանգավոր, որպես 21-րդ դարի հասարակություն, որովհետեւ այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների հանդեպ սահմանելու, այսինքն՝ մենք չենք կարող բոլորին ձեռ առնել եւ պահանջել հարգանք, մենք այս պահին ունենք մենախոսություն»: Ու էսպիսի բաներ եւ, որպես օրինակ, բերում է, ասենք, ԱՄՆ-ի մոդելը․․․
 
1․ Սկսենք առաջինից, այն է՝ «Ազգը դա երեւակայական հանրույթ է»․․․
 
Տիկին նախարարի աղանդի ակամա հետեւորդներին հուշենք, որ դեռ հին աշխարհից սկսած, երբ երկիր մոլորակի վրա ձեւավորվեց բանական մարդն ու ստեղծեց առաջին քաղաքակրթությունները հստակ տարբերակեց Ցեղ ու Ազգ տերմինները, որտեղ Ցեղը՝ դա ազգի բարձրագույն ու սրբազնագույն դասն էր․ հասկանալ թեոկրատական կառավարման ձեւի կառավարիչ՝ հոգեւոր ու քաղաքական կառավարիչ Քուրմ, Ազգը՝ այդ Ցեղի ոգեղեն գիտելիքը կրող ու դրանով ապրող մարդիկ, որոնք ունեին իրենց համընդհանուր լեզուն, դավանանքը, սրբությունները, ոգեղեն ու կենցաղային մշակույթը եւ այլն․․․ Ժողովուրդ տերմինն առաջացավ ավելի ուշ, որը նշանակում է մոտավորապես Ցեղի ու Ազգի մեջ գոյություն ունեցող ստորին խավ, որը խիստ այսօրեականով ապրող եւ վերը նշված հատկանիշներին անհաղորդ զանգվածն է, իմա՝ դուք եւ ձեր ընտրազանգվածը․․․ Սա հաստատելու համար հուշեմ, որ մեզ հայտնի աշխարհի հնագույն քաղաքակրթույան կրող շումերները իրենց առաջին բնութագիր որպես ընտրել էին Ազգ բնութագիրը․․․ Ի դեպ, իրենց Ազգ բնութագիրը տալով շումերները փաստում էին, որ կոնկրետ մի Սրբազան Ցեղի հետեւորդներն են։ Թե կոնկրետ ո՞ր ցեղի՝ կխոսենք դեռ․․․ Այստեղ ընդամենը փաստենք, որ այդ «երեւակայական հանրույթը» ստեղծել է աշխարհի առաջին հզոր քաղաքակրթությունը․․․ Ի դեպ, տիկին նախարաը սույն հարցազրույցում, որպես ազգային պետության հակակշիռ շատ պատահական բերում է ԱՄՆ-ի օրինակը, եւ ոչ ասենք Ճապոնիայի, կամ Իսրայելի։ Ընդ որում՝ Իսրայելի մասով (որը աշխարհում միակ տիպն է, որ ինքն իրեն հռչակել է ընտրյալ Ազգ եւ դեռ ՀԻն Կտակարանից իր դեմ խնդիր է դրել տիրանալ ողջ աշխարհին ու մարդկությանը ) տիկին նախարարը բան չո՞ւնի ասելու․․․
 
2․ «Հայրենասիրության կոնցեպցիան փուչիկ է․ այն անհրաժեշտ է պատերազմների եւ բնական աղետների ժամանակ, հայրենասիրությունը շատ վտանգավոր գաղափար է, որովհետեւ այն թույլ է տալիս աբստրակտը սիրելով՝ չսիրել կոնկրետը, էդ Հայրենիքը ոչ ոք չգիտի՝ կոնկրետ ի՞նչ է, որտե՞ղ է սկսվում եւ որտե՞ղ ավարտվում․ ծովից ծով է՞, Սեւանո՞ւմ է, թե՞ Գառնիում, եւ դա թույլ է տալիս չսիրել մեր կողքի մարդուն․․․».
 
Էստեղ նախարաը չի անում այլ բան, քան կրկնելը Սահյանին, որ ասում էր մոտավորապես հետեւյալը․ «Երկիրը պատկանում է իշխանություններին․ պատերազմի ժամանակ անունը դնում են Հայրենիք ու տալիս ժողովրդին», որը փաստացի արեց իրենց իշխանությունը եւ որը փաստում է սույն տիկինը։ Մի կողմ թողնելով այն փաստը, որ հայրենասիրությունը դա նախեւառաջ հայրենաճանաչություն է եւ ինքնասիրություն, որից սույն տիկինն ու իր թիմը հեռու են այնքան, ինչքան թուրքը մարդասիրությունից: Մի հռետորական հարց տամ ընդամենը՝  եթե հայրենասիրության կոնցեպցիան փուչիկ է եւ ոչ ոք չգիտի Հայրենիքն ի՞նչ է․ էդ դեպքում ո՞նց հասկանանք ձեր քաղաքական թիմի առաջնորդի կոչերը պատերազմի ժամանակ, երբ ասում էր, որ պատրաստ է զոհվել հանուն Հայրենիքի եւ բոլորին կոչ անում նույնն անել։ Արդյո՞ք քրեորեն պատժելի չէ այն, երբ մարդուն դրդում ես հանուն աբստրակտ ու վտանգավոր գաղափարի զոհվել, որին՝ ի դեպ, շատերը տուրք տալով զոհվեցին․․․
 
Այստեղ տիկին նախարարն, իհարկե, առանց հղում տալու ցիտում է Վանոյի հայտնի միտքը, որ՝ «Հայն իր պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից ու իրական հայրենիքը մաս-մաս դարձնում պատմական» ՝ առանց հասկանալու, որ Վանոն ոչ թե հերքում էր պատմական հայրենիքի գաղափարը, այլ հաստատում, որ այդ պատմական Հայրենիքին տիրելու առաջին քայլը իրական Հայրենիքը հզորացնելն է․․․ Մինչդեռ սույն տիկինը առհասարակ հերքում է Հայրենիքի գաղափարը։ Իսկ թե ի՞նչ է Հայրենիքը՝ դեռ կանդրադառնամ։
 
3․ «Նժդեհական գաղափարախոսությունն, ըստ էության, ֆաշիստական է եւ մեզ համար շատ վտանգավոր, որպես 21-րդ դարի հասարակություն, որովհետեւ այն հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների հանդեպ սահմանելու, այսինքն՝ մենք չենք կարող բոլորին ձեռ առնել եւ պահանջել հարգանք, մենք այս պահին ունենք մենախոսություն․․․».
 
Նախ սկսեմ «սեփական գերազանցությունը մնացյալ հասարակությունների հանդեպ սահմանելուց».... Ինչպես Սեւակը կասեր․ «Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասել»․․․ Բայց ի տրիտուր Սեւակի փաստարկմանը՝ սկսած հին աշխարհից մինչեւ մեր օրեր«մնացյալ հասարակությունների» ոգեղեն ու գիտական միտքն է փաստել մեր սեփական գերազանցությունը իրենց հանդեպ: Դեռ հին աշխարհի քաղաքակրթություններից սկսած՝ Շումեր, Եգիպտոս, Աքքադ եւ այլն մենք եւ մեր Հայրենիքը ստացել են Աստվածների նստավայր, Սրբազան Օրենքների Երկիր, Եդեմ եւ նմանատիպ բազում այլ բնութագրեր, եւ դա բնական էր, քանի որ հին աշխարհի քաղաքակրթությունները միարժեքորեն ընդունում էին, որ Արարչությունը եղել է մեզանով ու մեզնից․․․ Օրինակ, շումերական աղբյուրները ասում են, որ 7 Աստվածներից իմաստնագույնը՝ Հայ Աստվածը արյունից ու կավից իր տեսքով ստեղծեց մարդուն, Համաշխարհային ջրհեղեղից փրկված միակ մարդը՝ Ութնապիշտիմը, փրկվել էր նույն Հայ Աստծո խորհրդով՝ եղեգներից տապան կառուցելով․․․ Հին Արեւելքի գլխավոր հերոսը՝ Գիլգամեշը՝ անմահության ծաղիկը փնտրում էր ոչ այլ տեղ, քան Հայքում: Ի դեպ․ դեռ մ․թ․ա 240 թվին գրված Հունական վեպը փաստում էր, որ նույնիսկ Մակեդոնացին էր գնում նույն բանի ետեւից ու նույն ճանապարհով՝ ինչ Գիլգամեշը․․․ Հավելեմ, որ այս աղբյուրները Հին Կտակարանից մեզ հայտնի իրողություններից առնվազը մի քանի հազարամյակ առաջվա են։ Սրան էլ հավելենք, որ ի պատիվ մեր ժամանակների Հայ Ոգեղեն Ազնվականների՝ Համլետ Մարտիրոսյան եւ այլք, եւ միջազգային հետազոտողների ուսումնասիրությունները փաստում են, որ եւ եգիպտական, եւ շումերական գաղափարագրերը, տոմարը, երկրագործությունը, անասնապահությունը գնացել են մեզանից, ապա պարզ կդառնա թե ի՞նչու էին փաստացի հզորագույն մշակույթ ու քաղաքակրթություն ստեղծած ցեղերը այդ բարձր բնութագրերը տալիս մեզ եւ ոչ իրենց․․․
 
Որպեսզի այս աղանդի ակամա հետեւորդները չասեն, թե անցած-գնացած բաներից եմ խոսում եւ տիկին նախարարի ասած՝ ժամանակակից աշխարհի հետ հարմարվել ա պետք, ստիպված պիտի հիասթափեցնեմ՝ փաստելով, որ վերոնշյալ բնութագրերը համաշխարհային գիտական մտքի կողմից անընդհատական կերպով փաստվել ու փաստվում են մեր օրերում եւս․․․ Ճիշտ է՝ ձեզ համար ատելի է գիրքն ու փաստերը, բայց ցավով պիտի հիշեցնեմ Բայրոնի բնութագիրը մեր մասին, Հեսսեի Փրկության մոգին, որ Հայն էր, Ուելսի Խնձորը, Շիլլերի Ոգետեսը, Շլիմանին եւ այլոց․․․
Ցավոք, մեր գոնե վերջին 2,5 հազարամյա պատմության մեջ չի եղել որևէ ազգային ուժ, որը կգար իշխանության ու էս ամենը կհասցներ մեր ականջին , եղածներին էլ անմիջապես սպանել են ժաննաանդրեասյանական ուժերը, որոնք առնվազը 4800 տարի (հասկանալ սեմիտական ցեղերի առաջացումը՝ Հայք-Շումեր-Եգիպտոս առևտրաշրջանառության ճանապարհին) էդ գործին են լծված․․․
 
4․ Այստեղ հետաքրքրական է այն, որ տիկին նախարարը, որն, ի դեպ, երբեք չի թաքցրել իր գլոբալիստ լինելը, համաշխարհաքաղաքացու բնութագիրը տալիս է ազգայնականին ու հայրենասերին, ասելով թե հայրենասիրությունը թույլ է տալիս մարդուն չսիրել իր հարևանին, բարեկամին և այլն, մինչդեռ սա նույնությամբ ասում էր Նժդեհը համաշխարհաքաղաքացու մասով, այն է՝ համաշխարհաքաղաքացին դա այն մարդն է, որ խուսափում է սեփական կենսատարածքի, տեսակի, Հայրենիքի համար հոգալուց և արդարանում է նրանով, որ ինքը տառապում է մեկի հոգսերով, որին եթե շատ էլ ուզի, որևէ բանով օգնել չի կարող․․․
 
5․ Երկու խոսք էլ այդքան գովաբանված գլոբալիզմի մասով։ Գլոբալիզմը դա այլ ինչ չէ՝ քան հակաԱրարչականություն և հակաԲնականություն ու բանականություն։ Գլոբալիզմն ասում է բոլորը պիտի համահարթեցվեն ու դառնան մեկ․․․ Կոնկրետ մարդու հոգևորի առումով նմանատիպ մի փորձ արեց Ֆրոյդը, որին իհարկե եկավ ու հերքեց իր իսկ հավատարիմ հետևորդ Յունգը․․․ Քանզի դա մոտավորապես այն է, որ ասենք տանձենին որոշի, որ բոլոր ծառերը պիտի դառնան տանձենի, կամ 4 թիվը որոշի, որ բոլոր թվերը պիտի դառնան 4, վագրը որոշի, որ բոլոր գազանները պիտի դառնան վագր ու ապրեն այդ բնութագրերով ու էությամբ։
 
Հ․Գ. - Շատերի մոտ հարց կառաջանա, խի՞ եմ էսքան երկար-բարակ գրում․ մեկա՝ պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ։ Ես իհարկե հասկանում եմ, որ էս աղանդի կամա ու ակամա հետևորդներին վերոնշյալ գիտական փաստարկները ոչինչ չեն ասի ու գործս կլինի էշին մոխրաջրով լողացնելու պես մի բան, բայց գոնե էսքանից հետո էս նախարարին արդարացնող ու շնորհավորող որևէ մեկին, ով բերածս փաստերին հակափաստարկ չբերեց, հանգիստ խղճով կասեմ պատական դավաճան․․․
 
Հ․Գ․Գ.- էս ամենին էլ եթե գումարենք էն փաստը, որ տիկին նախարարը և իր գաղափարակն թիմը տարիներ շարունակ հանդես է եկել ոչ ազգ, ոչ բանակ, ոչ ընտանիք, ոչ սեռ, ոչ սահման կարգախոսերով, կարծում եմ ամբողջապես կուրվագծվի սույն նախարարի համաշխարահային գլոբալիզմի՝ այն է՝ համաշխարահյին սիոնիզմի գործիք լինելու պատկերը, որն ի դեպ ի սկբանե միտված է Հայ, նույնն է Ամալեկ, Ամաղեկ ցեղի վերջնական բնաջնջմանը (կարդալ Հին Կտակարան՝ նկատի ունենալով, որ Ամալը Հայն է)․․․ Էսքան բան», - գրել է Դավիթ Մշեցին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված