Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.Զելենսկի Գողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել Մարտիրոսյան Նիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին

ԹՐՔԱՀԱՐՃ ԻՆԿՎԻԶԻՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Վերլուծություն

Ար­ցա­խի կա­տա­րյալ շրջա­փա­կու­մը քիչ էր` ստեղծ­ված գո­յա­բա­նա­կան մա­հա­ցու վտան­գով հան­դերձ, հի­մա էլ ա­վե­լա­ցավ հա­կա­հի­գի­ե­նիկ Պետ­րոս Ղա­զա­րյա­նի կի­նը` Նժդե­հին ֆա­շիստ ո­րա­կող, նժդե­հա­կա­նու­թյու­նը կեն­սա­բա­նա­կան մա­կար­դա­կով ա­տող և թուր­քե­րի հետ քիր­վա­յու­թյան ջերմ կողմ­նա­կից Ժան­նա Անդ­րե­ա­սյա­նը ԿԳՄՍ պաշ­տո­նում, ո­րի պաշ­տո­նա­վա­րու­մը սկսվեց սկան­դա­լով:

ՀԱ­ԿԱ­ՀԱՅ­ՐԵ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅԱՆ ՀԱՂ­ԹԱՐ­ՇԱ­ՎԻ ՓՈՐՁ

Այս հա­կակ­րե­լի տիկ­նոջ նշա­նակման պա­հից ի վեր կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ տա­րած­վեց լու­րը, որ նա ո­րո­շել է կրթօ­ջախ­նե­րից ար­մա­տա­խիլ ա­նել ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տի­ա­րա­կու­թյան բո­լոր դրսև­ո­րում­նե­րը: Ժե­խը գո­հու­նակ զկռտաց, իսկ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը վրդով­վե­ցին, և հա­մա­ցան­ցում բո­ղո­քի ա­լիք բարձ­րա­ցավ: Բնա­կան է, որ հայ­կա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­ցող ցան­կա­ցած ոք դրա­նում տե­սավ մա­հա­ցու վտանգ` հայ­րե­նա­սի­րու­թյան և հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան բնա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան նկատ­մամբ ինկ­վի­զի­ցի­ոն բնույ­թի հա­լա­ծանք­նե­րի ծա­վա­լում: Իսկ ինչ­պես հայտ­նի է Նժդե­հի թև­ա­վոր խոս­քից` սե­փա­կան ու­ժե­րով ինք­նա­պաշտ­պան­վե­լու ա­նըն­դու­նակ ժո­ղո­վուրդ­նե­րը պատժ­վում են մահ­վամբ:

2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մից ի վեր օ­կու­պանտ­նե­րի այս խուն­տան ա­րել է ա­մեն ինչ, որ­պես­զի ներշն­չի հայ հան­րու­թյա­նը, իբր մենք ան­զոր ենք, իբր ո­չինչ չենք կա­րող ա­նել մեր հար­ցե­րը լու­ծե­լու հա­մար, և մի­ակ տար­բե­րա­կը թուր­քի առ­ջև ծնկի գալն է: Հի­մա էլ սրանք ո­րո­շել են դպրո­ցից ու ման­կա­պար­տե­զից կտրել այն ա­մենը, ինչը հայ մա­նու­կին դաս­տի­ա­րա­կում է որ­պես հայ ռազ­միկ և հայ քա­ղա­քա­ցի... Եվ փորձ­նա­կան լու­րը նետ­վեց դաշտ` ստու­գե­լու, ար­դյո՞ք բա­վա­կա­նա­չափ մե­ռած ենք, որ­պես­զի դա հա­լած յու­ղի պես անց­նի: Եվ երբ տե­սան, որ հան­րու­թյու­նը դեռ ողջ է, ար­դեն մամ­լո ծա­ռա­յու­թյան մի­ջո­ցով սկսե­ցին հա­վաս­տի­աց­նել, որ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տի­ա­րա­կու­թյու­նը վե­րաց­նե­լու մա­սին խոսք չկա: Որ խոսքն ըն­դա­մե­նը 2017-ի մի մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցի­ա­յի մա­սին է, ո­րով ար­գել­վում է կրթօ­ջախ­նե­րում տե­ղադ­րել ռազ­մա­կան են­թա­կա­ռուց­վածք­ներ:

Սա­կայն մեր դպրոց­նե­րում, ման­կա­պար­տեզ­նե­րում, բու­հե­րում (ի տար­բե­րու­թյուն Ադր­բե­ջա­նի) տե­ղա­կայ­ված չեն ո՛չ զո­րա­նոց­ներ, ո՛չ զի­նա­նոց­ներ, ո՛չ էլ մար­տա­կան տեխ­նի­կա, և գրո­ղը տա­նի, էլ ի՞նչ ի­մաստ ու­ներ նա­խա­րա­րի շրջա­բե­րա­կա­նը... Դե, այս ան­գամ փա­փուկ բարձ կդնեն, քա­նի որ գի­տեն` Բա­նա­կի տո­նից ա­ռաջ խա­նութ­նե­րում միշտ ման­կա­կան չափ­սե­րի զին­հա­մազ­գես­տի դե­ֆի­ցիտ կա, հա­յե­րը խրա­խու­սում են ի­րենց զա­վակ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին: Իսկ երբ հար­մար պա­հը գա` նո­րից կվե­րա­դարձ­նեն ինկ­վի­զի­ցի­ոն թրքա­հարճ տար­բե­րա­կը... Հա­կա­հայ վար­չա­կար­գի չհայ պաշ­տո­նյա­ներն այդ ա­ռու­մով թուր­քից էլ վտան­գա­վոր են:

Դրան գու­մար­վել է նա­և ԵՄ դես­պան Անդ­րե­ա Վիկ­տո­րի­նի թե­թև ձեռ­քով տխրահռ­չակ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման հար­ցի ար­ծար­ծու­մը: Դրան լծվե­ցին մի շարք ՀԿ-ներ, քա­րոզ­չա­մի­ջոց­ներ, զո­րօ­րի­նակ` «Սիվ­իլ­նե­թը» (որն ա­վե­լի ար­դար կլի­ներ «Զի­բիլ­նեթ» կո­չել), փո­ղոց­նե­րում կրկին հայտն­վե­ցին զզվե­լի պաս­տառ­նե­րը, ո­րոն­ցով ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին կոչ է ար­վում ի­րար դեմ մատ­նագ­րեր ներ­կա­յաց­նել...

Դրան էլ հա­կա­քայ­լեր ե­ղան: Օ­րի­նակ, կա­յա­ցավ «Ժա­մա­նակն է վերսկ­սել Հա­յաս­տա­նում ապ­րել հա­յե­ցի եւ մեր­ժել Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ան» խո­րագ­րով կլոր սե­ղան-քննար­կու­մը, որն ըն­դու­նեց բա­նա­ձև. «Հիմք ըն­դու­նե­լով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան մայր օ­րեն­քը՝ ՀՀ սահ­մա­նադ­րու­թյու­նը եւ նրա­նից բխող ու բռնու­թյու­նը դա­տա­պար­տող օ­րենսգր­քե­րը, անհ­րա­ժեշտ է հրա­տապ ու ար­դեն գործ­նա­կան քայ­լեր ձեռ­նար­կել, որ­պես­զի Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում Ստմա­բու­լյան կոն­վեն­ցի­ան չվա­վե­րաց­վի՝ այս­պի­սի­ով կան­խե­լով Եվ­րո­պա­կան մի­ջազ­գա­յին հա­մա­ձայ­նագ­րի վա­վե­րաց­մամբ Հա­յաս­տա­նում կրո­նա­կան, հայ­կա­կան ար­ժեք­նե­րի ստո­րա­դա­սու­մը, ըն­տա­նի­քի որ­պես այդ­պի­սին վե­րա­ցու­մը՝ խարխ­լե­լով Հա­յոց պե­տու­թյան հիմք՝ հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քը: Հայ մար­դը դա­րեր ի վեր դա­տա­պար­տել է բռնու­թյու­նը ցան­կա­ցա­ծի հան­դեպ՝ լի­նի կին, տղա­մարդ, ե­րե­խա կամ ազգ եւ ստեղ­ծել է բռնու­թյու­նը պատ­ժող գոր­ծի­քա­կազմ՝ քրե­ա­կան օ­րենս­գիրք եւ այլն՝ հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լով հայ­կա­կան էթ­նո­սին, հայ­կա­կան մշա­կույ­թին ու ար­ժե­հա­մա­կար­գին: ԼԳԲՏ ան­ձանց ի­րա­վունք­նե­րը եւս պաշտ­պան­վում են հա­մա­պա­տաս­խան օ­րենք­նե­րով՝ նա­եւ վեր­ջերս Բռնու­թյան մա­սին ՀՀ օ­րեն­քով: Ի վեր­ջո, գա­լիս ենք այն եզ­րա­հանգ­ման, որ հայ մար­դը պետք է վերսկ­սի իր Հայ­րե­նի­քում ապ­րել հա­յե­ցի՝ հա­վա­տա­րիմ իր ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյանն ու ար­ժե­հա­մա­կար­գին՝ քայ­լե­լով 21-րդ դա­րին հա­մա­հունչ, բայց ոչ օ­տա­րերկ­րյա պա­տադ­րանք­նե­րով ու այ­լա­սեր­վա­ծու­թյան քա­րո­զով ու ներդր­մամբ: Հա­յը 21-րդ դա­րում եւս հա­վա­տա­րիմ է մնա­լու իր կրո­նին, իր գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը ու ար­ժե­հա­մա­կար­գին»:

Ա­ՌԱՆՑ ԽՈՒՆ­ՏԱ­ՅԻ ՀԵ­ՌԱՑ­ՄԱՆ Ո­ՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑ­ՎԻ

gen 

ՀՀԿ նա­խա­ձեռ­նած հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում Սերժ Սարգ­սյա­նը հի­շեց­րեց այն պարզ ճշմար­տու­թյուն­նե­րը, որ Ար­ցա­խի հար­ցը կա­րող է լուծ­վել մի­այն այն­պես, ինչ­պես 30 տա­րի ա­ռաջ, և որ մեր փո­խա­րեն ու մեզ հա­մար ոչ ոք չի կռվե­լու: Սա­կայն օ­կու­պա­ցի­ոն վար­չա­խում­բը շա­րու­նա­կում է զի­նա­թափ­ման և զի­նա­վա­խու­թյան գի­ծը: Ինչ­պես փաս­տում է Է­դո­ւարդ Շար­մա­զա­նո­վը. «ՀԱՊԿ Գլխա­վոր քար­տու­ղար Ստա­նիս­լավ Զա­սը պնդում է, որ ՀԱՊԿ-ը Հա­յաս­տա­նին պատ­րաստ էր տրա­մադ­րել ռազ­մա­տեխ­նի­կա­կան օգ­նու­թյուն, բայց Նի­կոլ Փա­շի­նյա­նը փաս­տա­ցի հրա­ժար­վեց: Հաս­կա­նում եք` ի՞նչ է կա­տար­վում: Մի կող­մից՝ Նի­կոլն ու նի­կո­լա­կան­նե­րը խո­սում են զենք չու­նե­նա­լու մա­սին, իսկ մյուս կող­մից՝ հրա­ժար­վում են ՀԱՊԿ-ից անվ­ճար ու ներ­քին գնե­րով զի­նամ­թերք ստա­նա­լու օ­ժան­դա­կու­թյու­նից»:

Ար­մեն Ա­շո­տյանն էլ ա­հա­զան­գեց, որ մինչ հա­յե­րը տար­ված է­ին ֆուտ­բո­լով ու հանգս­տով, Բու­խա­րես­տում դեկ­տեմ­բե­րի 17-ին Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի, Հուն­գա­րի­ա­յի և Ռու­մի­նի­ա­յի ղե­կա­վար­նե­րի մի­ջև ստո­րագր­վեց մի հա­մա­ձայ­նա­գիր, ըստ ո­րի, Ադր­բե­ջա­նից դե­պի ԵՄ ար­տա­հան­վե­լու է, այս­պես կոչ­ված, «կա­նաչ» է­ներ­գի­ա:

Հու­շա­գի­րը ստո­րագ­րել են Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­և­ը, Վրաս­տա­նի վար­չա­պետ Ի­րակ­լի Ղա­րի­բաշ­վի­լին, Հուն­գա­րի­ա­յի վար­չա­պետ Վիկ­տոր Օր­բա­նը և Ռու­մի­նի­ա­յի վար­չա­պետ Նի­կո­լա Չու­կեն:

Ա­մե­նա­հատ­կան­շա­կանն այն է, որ հա­տուկ այդ հու­շագ­րի ստո­րագր­ման ա­րա­րո­ղու­թյա­նը մաս­նակ­ցե­լու հա­մար Բու­խա­րեստ է ժա­մա­նել Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի (ԵՀ) ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, ով կրկին Ադր­բե­ջա­նին «մե­ծա­րեց», որ­պես ԵՄ հու­սա­լի գոր­ծըն­կեր: «Այս ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում Լա­չի­նի մի­ջանց­քի մինչ այ­սօր տև­ող շրջա­փակ­ման ֆո­նին և փաս­տում է մի կա­րև­որ հան­գա­մանք. մի­ջազ­գա­յին ինս­տի­տուտ­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Եվ­րո­պա­կան հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից Ար­ցա­խի նկատ­մամբ Ադր­բե­ջա­նի հա­րու­ցած ագ­րե­սի­ան և հու­մա­նի­տար ա­ղետն ու­նեն 0 գործ­նա­կան նշա­նա­կու­թյուն»,- փաս­տում է Ա­շո­տյա­նը, շեշ­տե­լով ՔՊ-ական դի­վա­նա­գի­տու­թյան զրո­յա­կան վի­ճա­կը. «Այսինքն՝ պաշ­տո­նա­կան Ե­րև­ա­նը, Բրյու­սե­լի կող­մից այդ­քան սիր­ված Նի­կոլն ի­րա­կա­նում եվ­րո­պա­կան քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի հա­մար ու­նեն 0 ար­ժեք: Փո­խա­րե­նը՝ հա­յե­րի «հա­խից գա­լու» ան­հա­գուրդ, հի­վան­դա­գին ցան­կու­թյուն ու­նե­ցող Ա­լի­և­ը շա­րու­նա­կա­բար խրա­խուս­վում է»:

Ռազ­մա­կան փոր­ձա­գետ Կա­րեն Վրթա­նե­սյա­նի հա­մոզ­մամբ` մին­չև չհե­ռաց­վի Նի­կոլն իր խուն­տա­յով, ո՛չ պաշտ­պա­նու­թյան և ո՛չ էլ մեր շա­հե­րը տար­բեր հար­թակ­նե­րում տա­նե­լու հար­ցում ռե­ալ նվա­ճում­ներ չեն լի­նի: Նա նա­և զգու­շաց­նում է ա­ռաջ­նոր­դի հար­ցը գերխն­դիր դարձ­նե­լու վտան­գա­վո­րու­թյան մա­սին. «Հենց ինչ-որ քա­ղա­քա­կան գործ­չի ա­նուն հայ­տա­րար­վի, այդ ամ­բողջ քա­րոզ­չա­մե­քե­նան կենտ­րո­նա­նա­լու է այդ գործ­չին վար­կա­բե­լու ու քա­ղա­քա­կա­նա­պես ոչն­չաց­նե­լու վրա: [Անգլե­րե­նում սա կոչ­վում է cha­rac­ter as­sas­si­na­tio­n. «կեր­պա­րի ոչն­չա­ցում»]: ...Նույ­նիսկ հա­կա­նի­կոլ զանգ­վա­ծին հա­մո­զե­լու են, որ այդ գոր­ծիչն «իրա­կա­նում Նի­կո­լի մարդն է», «Նի­կո­լի հետ պա­սե­րով խա­ղում է» ևն, ևն: Դա­վադ­րա­պաշ­տա­կան այս­պի­սի կղան­քը հայ­կա­կան մե­դի­ա­շու­կա­յում շատ մեծ պա­հան­ջարկ ու­նի բո­լոր ճամ­բար­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մոտ»:

Դե ինչ, նի­կո­լա­կա­կան ցան­ցին հնա­րա­վոր է հա­կադ­րել մի­այն սե­փա­կան ցան­ցը, ո­րը զօր ու գի­շեր նա­և պետք է ա­պա­հո­վի զրո հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն նի­կո­լիզ­մի և դրա կրող­նե­րի հան­դեպ: Այ­լա­պես բան չի ստաց­վի:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

 

ՏԵ­ՍԵ՛Ք` ՈՎ Է Ե­ԿԵԼ. ԼՈ­ՈՒ­ՐԵՆՍ Ա­ՐԱ­ԲԻ­Ա­ՑԻ ԵՎ ՌԻ­ՉԱՐԴ ՄՈՒՐ

1912-Mur-copy 

Օ­րերս Հա­յաս­տան ժա­մա­նած բրի­տա­նա­կան MI 6 հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րին փոր­ձա­գետ­նե­րը եր­բեմն ան­վա­նում են «XXI դա­րի Լո­ու­րենս Ա­րա­բի­ա­ցի»` նկա­տի ու­նե­նա­լով, որ եր­կուսն էլ է­ա­պես ա­ռաջ են տա­րել բրի­տա­նա­կան շա­հե­րը Մեր­ձա­վոր Ա­րև­ել­քում: Ին­չև­է, փաստ է, որ եր­կուսն էլ ի­րենց աշ­խար­հա­յաց­քով հա­կա­հայ են, սա­կայն Լո­ու­րեն­սը քան­դում էր Օս­մա­նյան կայս­րու­թյու­նը, իսկ Մու­րը պան­թուր­քիզ­մի կա­րև­որ հո­վա­նա­վոր­նե­րից է հա­մար­վում: Այժմ դի­տար­կենք նմա­նու­թյուն­նե­րը և տար­բե­րու­թյուն­նե­րը:

 ԹՈ­ՄԱՍ ԷԴ­ՎԱՐԴ ԼՈ­ՈՒ­ՐԵՆՍ (անգլ. Thomas Edward Lawrence), 1888-1935: Բրի­տա­նա­ցի հնա­գետ, ճա­նա­պար­հորդ, զին­վո­րա­կան, լրտես, գրող և դի­վա­նա­գետ:

Նա անգ­լո-իռլան­դա­ցի ազն­վա­կան Թո­մաս Չեփ­մե­նի ա­պօ­րի­նի որ­դին էր: Օքս­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նում ու­սումն ա­վար­տե­լուց հե­տո նա պե­ղում­ներ է ի­րա­կա­նաց­րել Կար­չե­մի­շում, որն ընդ­հատ­վել է Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի բռնկմամբ: Պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին ծա­ռա­յել է բրի­տա­նա­կան բա­նա­կում Մեր­ձա­վոր Ա­րև­ել­քում, նշա­նա­կա­լի ներդ­րում է ու­նե­ցել Օս­մա­նյան կայս­րու­թյան դեմ ա­րա­բա­կան ապս­տամ­բու­թյան հաղ­թա­նա­կում: Որ­պես ար­քա­յազն Ֆեյ­սա­լի շտա­բի ռազ­մա­կան խորհր­դա­կան՝ նա մաս­նակ­ցել է ապս­տամ­բու­թյան ըն­թաց­քում ա­ռանց­քա­յին բա­խում­նե­րի՝ Ա­քա­բա­յի գրավ­մա­նը և Մե­գի­դո­յի ճա­կա­տա­մար­տին, ին­չը է­ա­կա­նո­րեն ազ­դել է նրանց ըն­թաց­քի վրա: Տե­ղա­ցի­նե­րի շրջա­նում ու­նե­ցած հա­ջո­ղու­թյունն ու համ­բա­վը նրան օժ­տե­ցին Լո­ու­րենս Ա­րա­բա­ցի մա­կա­նու­նով:

Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից ան­մի­ջա­պես հե­տո նա զբաղ­վեց մեր­ձա­վո­րա­րև­ե­լյան քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Հա­կա­ռակ ա­րա­բա­կան աշ­խար­հում եվ­րո­պա­կան տե­րու­թյուն­նե­րի գա­ղու­թա­տի­րա­կան նկրտում­նե­րին՝ նա նպաս­տեց կի­սան­կախ պե­տու­թյուն­նե­րի՝ Ի­րա­քի և Անդր­հոր­դա­նա­նի (ապա­գա Հոր­դա­նա­նի) ստեղծ­մա­նը:

 ՌԻ­ՉԱՐԴ ՊԻ­ԹԵՐ ՄՈՒՐ (անգլ. Richard Peter Moore), ծնվել է 1963-ին: Անգ­լի­ա­կան հե­տա­խու­զու­թյան սպա, MI6-ի ղե­կա­վար (2020 թվա­կա­նից): Նախ­կի­նում նա ե­ղել է Թուր­քի­ա­յում Մեծ Բրի­տա­նի­ա­յի դես­պա­նը (2014-2018թթ.) և Ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան մի­ջազ­գա­յին զար­գաց­ման քա­ղա­քա­կան հար­ցե­րով գլխա­վոր տնօ­րե­նը (2018-2020թթ.):

Սո­վո­րել է Ո­ւեյբ­րի­ջի Սենթ Ջորջ քո­լե­ջում, ան­կախ դպրո­ցում Սու­րե­յում: Նա ստա­ցել է փի­լի­սո­փա­յու­թյան, քա­ղա­քա­կա­նու­թյան և տնտե­սա­գի­տու­թյան բա­կա­լավ­րի կո­չում Օքս­ֆոր­դի Ուս­թե­րի քո­լե­ջից: Կա­ռա­վար­ման դպրո­ցում սո­վո­րե­լու հա­մար շա­հել է Քե­նե­դու ան­վան կրթա­թո­շակ Հար­վար­դի հա­մալ­սա­րա­նից: 2007 թվա­կա­նին մաս­նակ­ցել է Սթեն­ֆոր­դի գոր­ծա­դիր ծրագ­րին:

1988-2005 թվա­կան­նե­րին գոր­ծու­ղում­նե­րի է ե­ղել մի շարք երկր­նե­րում, այդ թվում՝ Վի­ետ­նա­մում, Թուր­քի­ա­յում, Պա­կիս­տա­նում, Ի­րա­նում, Մա­լայ­զի­ա­յում:

2005-2014 թվա­կան­նե­րին նա զբա­ղեց­րել է մի շարք բարձր պաշ­տոն­ներ Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նում:

2014-2018 թվա­կան­նե­րին ե­ղել է Թուր­քի­ա­յում Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան դես­պա­նը:

2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րին նա գլխա­վո­րել է MI6-ը:

Ծնվել է Լի­բի­ա­յի Տրի­պո­լի քա­ղա­քում:

Տի­րա­պե­տում է թուր­քե­րե­նին: Նա Սուրբ Մի­քա­յել և Սուրբ Գե­որ­գի շքան­շա­նի աս­պետ է (2016 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 31-ից) բրի­տա­նա-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին մա­տու­ցած ծա­ռա­յու­թյուն­նե­րի հա­մար:

2021 թվա­կա­նի փետր­վա­րին նա հրա­պա­րա­կավ նե­րո­ղու­թյուն խնդրեց MI6-ի սպա­նե­րից, ով­քեր հե­ռաց­վել է­ին գոր­ծա­կա­լու­թյու­նից՝ ԼԳԲՏ աշ­խա­տա­կից­նե­րի օգ­տա­գործ­ման ար­գել­քի պատ­ճա­ռով, և այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ան­վա­նեց «սխալ, ա­նար­դար և խտրա­կան»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը ՀայաստանՀանրային հեռուստաընկերության Ամանորի եթերացանկում ընդգրկված չէ Կաթողիկոսի ուղերձըՀունվարի 1-ից կմեկնարկի նորածնային ակնային սքրինինգըՎերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե սահմանազատման հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել նաև ՀՀ-ում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված