ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ Գեւորգյան Այրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունից Տեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունը Լավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Մարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. Բաբուխանյան Լևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն Սիմոնյան Կովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջը Կայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսը

Մեր պարտքն է ոչ միայն մնալ, այլ նաեւ շենացնել Արցախը

Տարվա լավագույնները

«Իրավունք»-ի հյուրն է Արցախում գործող «Հաթերք ֆուդ» ընկերության հիմնադիր-տնօրեն Սամվել Միրզախանյանը.

 

- Ամեն տարի մենք անցկացնում ենք տարվա լավագույն անվանակարգեր եվ այս տարի «Հաթերք ֆուդ» ընկերությունը արժանացել է «Տարվա լավագույն սննդի արտադրող» անվանակարգին: Շնորհավորում ենք:

-  Շնորհակալ եմ մեր աշխատանքը գնահատելու եվ  հրավերի համար:

- Կխնդրեի ներկայացնել ձեր ընկերությունը:

- «Հաթերք ֆուդ» ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2018թ.-ից Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում եւ աստիճանաբար մեծացնելով մեր գործունեության ծավալները՝ ընդլայնվել ենք  շրջանի մակարդակով, այնուհետեւ գործունեություն ենք ծավալել Արցախի ողջ տարածքում, հիմնականում` Քարվաճառի  եւ Մարտակերտի շրջաններումՀետպատերազմյան շրջանում սկսել ենք գործունեություն ծավալել նաեւ Տավուշի մարզում: Գործունեության հիմնական ուղղվածությունը մեղրի եվ մեղվամթերքների արտադրությունն է: Այսօր արտադրում ենք10 տեսակի մեղր, եւ ունենք 500-ից ավել մեղվաընտանիքներ, որոնք տեղադրված են Մարտակերտի շրջանի Հաթերք, Մաղավուզ, Գետավան գյուղերում, իսկ վայրի մեղրի հավաքը կազմակերպում ենք Գանձասարի եվ Քարվաճառի սահմանամերձ շրջաններից: Տավուշում Կոթի գյուղում ենք պահում, ամռանը տեղափոխում ենք Նոյեմբերյանի նախալեռնային եւ լեռնային հատվածներ: Հովքից եւ Վրաստանի սահմանամերձ շրջաններից ստանում ենք ակացիայի եվ շագանակի մեղրը: Մեր արտադրության մեջմեղվամթերքներից ամենակարեվոր պրոդուկտը` մայրակաթն է: Մայրակաթի արտադրությամբ զբաղվում ենք սկսած 2020թ-ից: Հատկապես համավարակի շրջանում շատ մեծացավ մայրակաթի պահանջարկը, եվ այսօր մեր ամենապահանջված արտադրանքներից մեկն է, որպես բնական իմունոխթանիչ, աշխատունակությունը բարձրացնող, հակաօքսիդանտային միջոց: Մեր մեղվամթերքը դասակարգել ենք ըստ համային  առանձնահատկությունների, նախասիրությունների, ամենակարեվորը բուժական նշանակության: Օրինակ` մեր լեռնային մեղրը ունի մարսողությունը կարգավորող հատկություն, անտառային մեղրը, որտեղ լորենին եվ  թխկին է գերակշռում, ունի հակավիրուսային, հակաբորբոքային ազդեցություն եվ լավագույն միջոցն է գրիպի, մրսածության, անգինայի ժամանակ: Առաջին անգամ Հայաստանում այս տարի մենք ենք ստացել շագանակի մեղրը: Այն ունի շատ ուժեղ հակաօքսիդանտային  եւ հակաբորբոքային հատկություն, հատկապես շատ օգտակար է երիկամների, շագանակագեղձի, միզուղիների բորբոքման, լյարդի հիվանդությունների համար: Ունի օրգանիզմը տոկսիններից մաքրող հատկություն: Նաեւ առանձնանում է իր յուրահատուկ համով:

Միածաղկային ակացիայի մեղրը մեզ հաջողվել է ստանալ Հովք գյուղում, որտեղ կան ակացիայի անտառներ: Տվյալ մեղրը ունի շատ նուրբ համ, հարուստ է ֆրուկտոզայով, շատ օգտակար է դիաբետիկների համար, նաեւ կարող են օգտագործել այլ տեսակների մեղրից ալերգիա ունեցող մարդիկ:

Մեր կազմակերպության առաքելությունն է  նաեւ տեղեկացնել մեր սպառողներին, որպեսզի նրանք տեղեկացված լինեն մեղրների այսպիսի մեծ տեսականու եւ նրանց առանձնահատկությունների մասին: «Հաթերք ֆուդ» ընկերությունը  նաեւ սոցիալական ձեռնարկատիրություն է: Մենք աշխատանքով ենք ապահովում սոցիալապես խոցելի թիրախային խմբի մարդկանց, հատկապես պատերզմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած կամ աշխատանքը կորցրած մարդկանց: Նաեւ կրթում ենք մեղվաբույծներին: Այս տարի ավելի քան 500 մեղվապահների համար անվճար դասընթացներ ենք կազմակերպել, նրանց փոխանցել մեր հեղինակային արտադրական տեխնոլոգիաները, որոնք օգնում են ինչպես բարձրացնել արդյունավետությունը, այնպես էլ լավացնել մեղրի որակը:

- Ձեր ընկերությունը հիմնադրվել է մինչեւ Արցախյան 2րդ պատերազմը: Շատ ողջունելի է, որ դուք շարունակում եք ծավալել Ձեր գործունեությունը Արցախում ստեղծված բարդ իրավիճակում: Ինչու՞ որոշեցիք մնալ Արցախում, զարգացնել ձեր արտադրությունը եվ ի՞նչ դժվարությունների եք հանդիպում ստեղծված պայմաններում:
- Ինչպես նշեցի, «Հաթերք ֆուդ»-ը սոցիալական ձեռնարկատիրություն է  եվ մեր գործունեության ընթացքում բազմաթիվ սոցիալական խնդիրներ են լուծվում: Շատ գյուղացիների  հետ համագործակցում ենք թեյերի հավաքի, չրերի արտադրության ոլորտներում, մեղվապահության մեջ: Մեր պարտքն է ոչ միայն մնալ, այլ նաեվ շենացնել Արցախը, մեր գործունեությամբ նպաստել այլ արտադրական միավորների կլաստերների զարգացմանը:
 
- Ձեր հիմնական  արտադրանքը տարբեր տեսակների մեղրն է: Ի՞նչ այլ տեսականի եք ներկայացնում բացի մեղրից:
 
- Ինչպես արդեն նշեցի ունենք 10 տեսակի մեղր, նաեւ մեղրերից խոսեմ մելիլոտուսի մեղրի մասին, որը դարձյալ մենք ենք առաջինը ստացել Հայաստանում: Տվյալ ծաղկից մենք  ցանել ենք 20 հեկտար: Սա ոչ միայն լրացուցիչ մեղրի բերք է տալիս, այլ նաեւ միածաղկային արժեքավոր մեղր է, որը ունի ճնշումը իջեցնող, քունը կարգավորող, հանգստացնող, սրտի հիվանդությունները բուժող եվ կանխարգելող հատկություններ:

Կազմակերպում ենք նաեւ վայրի հավաք եվ հայթայթում ենք վայրի մեղուներ, որոնք ապրում են կաղնու կամ լորենու փչակներում: Զգուշությամբ հանում ենք այդ վայրի մեղրը, որը շատ հարուստ է միկրոէլէմենտներով, ծաղկահյուսով, մեղվակաթով եւ մի քանի անգամ ավելի օգտակար է տնական մեղրից: Նաեւ ստանում ենք ծաղկափոշի, որը բնական իմունոստիմուլյատր է համարվում եւ բնական վիտամինների աղբյուր է:

Զբաղվում ենք նաեւ նռան հյութի արտադրությամբ, 100% բնական մզվածք, որը ստանում ենք սառը ճզման համակարգով, այնուհետեվ պաստերիզացնում ենք, որպեսզի կարողանանք երկար պահել: Զբաղվում ենք  թթի եւ հոնի անկորիզ բնական չրերի արտադրությամբ: Նաեւ արտադրում ենք գինիներ` եզակի հանդիսացող մոշի գինի, որը հենց Գանձասարից է հավաքվում, խնդողնի տեսակի գինի, որը համարվում է Արցախի այցեքարտերից մեկը եւ նռան գինի: Նաեվ թթի դոշաբը մեր արցախյան ավանդական արտադրանքներից է: Այսօր մեր արտադրության մեջ կարելի է գտնել 100%  բնական եւ էկոլոգիապես մաքուր մթերք: 

Ո՞ր երկրներում է ներկայացված ձեր արտադրանքը եվ արդյո՞ք պլանավորում եք լայնացնել շուկան:
- Ի սկզբանե մեծ ուշադրություն ենք դարձրել մեր արտադրանքի փաթեթավորմանը: Շատերը ձեռք են բերում, որպես նվեր` արտասահման ուղարկելու համար: Պաշտոնապես առաջին անգամ 2021թ. դեկտեմբերին մենք ներկայացել ենք Դուբայում «Միջին արեվելքի օրգանական եվ բնական մթերքների» ցուցահանդեսին, որտեղ բավական մեծ հետաքրքրություն առաջացավ մեր արտադրանքի հանդեպ: Այս ամենին նպաստեց մեր բրենդավորումը, փաթեթավորումը, որը միանգամից գրավում էր այցելուների ուշադրությունը, իսկ արդեն համը փորձելուց հետո սիրահարվում էին արտադրանքին: 2022թ.ի մարտին մասնակցել ենք Քաթարում անցկացվող միջազգային ցուցահանդեսին: Դարձյալ արձագանքները շատ բուռն էին, արդեն մեր արտադրանքի քանակը չէր բավարարում, որպեսզի կարողանայինք արտահանել այդ ուղղությամբ: Տարեց տարի մեր արտադրական ծավալները մեծանում են 2-3 անգամ: Կարծում եմ հաջորդ տարի կկարողանանք արտահանել Քաթար:

Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ում «Հայ-ամերիկյան բիզնես կամուրջ» նախագծի շրջանակներում մեր արտադրանքը ներկայացվեց  ցուցահանդեսում Արցախի էկոնոմիկայի նախարարության կողմից:

- Դուք արդեն նշեցիք, որ մասնակցել եք տարբեր  ցուցահանդեսների, նաեւ` միջազգային: Կպատմեք ինչ մրցանակների եք արժանացել:
- Առաջին միջազգային մրցանակը Լոնդոնում կայացած «Pentawards» մրցանակաբաշխությունն է, որը համարվում է օսկար դիզայնի ոլորտում: Մեր կրեատիվ դիզայնի եվ հարուստ տեսականու շնորհիվ կարողացանք արտահայտել մեղրի էությունը եւ մեր բրենդի խոստումը` բնության բարիքների հետքերով: Հենց Արցախի բնությունն է պատկերված մեր դիզայնի մեջ` սարերը, ծառերը, տվյալ տարածքում աճող ծաղկատեսակները եվ ապրող կենդանիները: Արժանացանք ոսկե մեդալի:

Այնուհետեվ Դուբայում «Որակի նշան աշխարհ» միջազգային մրցույթում արդեն հիմնված դեգուստացիաների, լաբորատոր փորձաքննության արդյունքների վրա մեզ շնորհվեց «Որակի նշան աշխարհ 2022» մրցանակը: Առաջիկայում կուրախացնենք այլ հաջողություններով, քանի որ պատրաստվում ենք մասնակցել այլ մրցույթների:

Տեղյակ ենք, որ ունեք նաեվ ամանորյա գեղեցիկ փաթեթներ: Կներկայացնե՛ք դրանք, եվ ինչպե՞ս կարող են ցանկացողները ձեռք բերել:
- Պատրաստել ենք յուրահատուկ կոմպոզիցիաներ, որոնք բացի արտաքին տեսքից, կարեւոր իմաստ են իրենց մեջ պարունակում: Ներառված է բնական մեղր, որը հենց քաղցրությունն է խորհրդանշում եւ խոստանում է  2023թ քաղցր դարձնել այն օգտագործողների համար, բնական թեյերի հավաքածուներ` հավաքված Գոմշասարից, Արցախի լեռներից, օգնում է որպեսզի տարին դիմավորենք առողջ: Նաեւ ներառումենք գինիներ` մոշի եվ խաղողի, այն հաղորդում է բարձր տրամադրություն: Ցանկացողները կարող են ձեռք բերել ֆեյսբուքյան եվ ինստագրամյան էջերից կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով
 
- Ձեր սպասելիքները 2023թ.-ից:
- 2023թ. հաստատ լինելու է բուռն: Տեղական շուկայում կայունանալու եվ միջազգային շուկա դուրս գալու տարի կլինի: Սուպերմարկետներում դեռեւս ներկայացված չէ մեր արտադրանքը, ներկայացված է միայն «Spice house» եւ«Նռենի հաուս»  գուրմե խանութներում: Հաջորդ տարի մեր արտադրանքը արդեն կարող եք գտնել սուպերմարկետներում, հանրապետության լավագույն խանութներում, տուրիստական վայրերում, ինչու չէ նաեվ արտասահմանում:
 
- Եվս մեկ անգամ շնորհավորում ենք տարվա լավագույն սննդի արտադրող ճանաչվելու կապակցությամբ: Ցանկանում ենք հանձնել ձեր պատվոգիրը որակյալ եւ օգտակար արտադրանք ստեղծելու եվ Արցախում այսպիսի հիանալի նախաձեռնությունը զարգացնելու համար:
 
- Շնորհակալ եմ: Սա ոչ միայն ուրախալի է իմ եվ մեր թիմի համար, այլ նաեւ պարտավորեցնող, որպեսզի էլ ավելի լավացնենք, բազմապատկենք մեր աշխատանքի տեմպերը:
 
Մարիամ Բաբուխանյան

 






ՔՊ-ականների սիրելի ուսուցչի կոնֆլիկտային անձ լինելու մասին անգամ դատական վճռի մեջ է արձանագրված . Արամ ԳեւորգյանԱյրվել է 4 տրանսպորտային միջոց․ 3-ը՝ մարդատար, 1-ը՝ բետոնախառնիչ. մանրամասներ՝ պայթյունիցՏեղի է ունեցել Իրան-Ադրբեջան համատեղ զորավարժությունների բացման արարողությունըԼավ նորություն կա․ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Գազամատակարարման պլանային դադարեցում կլինիՄարուքյանը նախ պետք է ներողություն խնդրի ժողովրդից եւ ասի՝ քաղաքական ապուշ էի, բայց ուզում եմ փոխվել. ԲաբուխանյանԼևոն Քոչարյանի վարքը քաղաքական հետևանքներ է ունենալու․ Ալեն ՍիմոնյանԿովկասում որոշակի դրական տեղաշարժեր կան. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՅանա Զախարովա. արվեստագետի հոգու գույները… Իրանը մերժել է ԱՄՆ-ի՝ միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջըԿայացավ «Կույսի համաստեղություն» հետահայաց ցուցահանդեսըԼեհաստանը կդառնա ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցը Ռուսաստանի դեմ պայքարում․ NIԱմենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Մինսկի նորակառույց եկեղեցինԹող հույս չունենան, որ մենք որևէ ձևով կստորագրենք, եթե մեր առաջադրած վարչապետի թեկնածու Մարուքյանին կողմ չլինեն. ԱսլանյանՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Երևանն ու Բաքուն մոտ ապագայում կստորագրեն խաղաղության պայմանագիրըՍերգեյ Լավրովը մայիսի 21-ին կժամանի ՀայաստանԽաղաղությունը երեխաների լեզվով՝ պարզ, մաքուր, անկեղծԱվինյանը հայտարարեց, թե աղբահանության դիմաց մինչ այս չվճարելու համար տուգանք չի լինելու, բայց ուղեվարձ չվճարելու դեպքում կլինիՄակրոնը դիմել է ՊուտինինՍուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցերԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը (տեսանյութ)Պուտինն առավելություն ունի և զիջումների չի գնա Թրամփի հետ բանակցություններում․ Bloomberg«Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագծի շուրջ որևէ քննարկում չկա. ԳրիգորյանՄտածել, թե եվրոպացին գալու է Հայաստանում որևէ անվտանգային հարց լուծի, մանկամտություն է․ ՔոչարյանՓողի գողը գո՞ղ ա, հողի գողը գո՞ղ չի. քանդելու ենք բոլոր ապօրինի շինությունները. ԱվինյանԳազ չի լինելուԵրևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ՈՒՂԻՂ. Երևանի քաղաքապետարանի նիստըՆոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները«Ինտերը» կարեւոր միավորներ կորցրեց «Լացիոյի» դեմ խաղում(տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։Ջուր չի լինիՏեսախցիկը ֆիքսել է «Լանցետ» անօդաչուի կողմից ուկրաինական տանկի ոչնչացումը (Տեսանյութ) Զելենսկին վախենում է, որ Պուտինն ու Թրամփը կարող են որոշել Ուկրաինայի ճակատագիրը առանց Կիևի. Washington PostՌուսաստանը կալանավորել է Էստոնիայից դուրս եկող տանկերը. BloombergՋո Բայդենի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել«Եվրատեսիլ»-ում Հայաստանը պարտվեց ոչ թե երգով, այլ տղամարդ մնալու համարԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁՅՈՒԴՈՅԻՍՏ ԱՇԻԿ ԱՆԴՐԵՅԱՆԸ, ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՎԱՃԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը գրավել են Նովայա Պոլտավկան` խորը ճեղքումով շարժվելով Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ (Քարտեզ)Ռուսաստանը պատրաստվում է այսօր գիշեր արձակել «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ. Ուկրաինական ԳՌՈՒՊուտինը և Թրամփը կարող են բաժանել Ուկրաինան. Sky News«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղումԱրևմտյան երկրները կաթվածահար կլինեն, եթե նավթի մատակարարումները դադարեցվեն. ՓեզեշքյանՏղամարդը յոթից տասնչորս տարեկան երեխային շահագործել է, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքՎԻԴԵՈ. Գազայի ժողովրդի արյունը` Ամստերդամի պատերին. ցեղասպանության դեմԿրտսեր Քոչարյանը հերթական ֆիասկոն ապրեց, սասունցիները նրան ուղարկել են «куда подальше»Պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների տասնյակը.IFFHSՆոր տեղեկություններ վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top