Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Առանց ազգային դիմագիծ կրող մշակույթի՝ ազգը կորցնելու է իր ինքնությունը. ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ հետ:

— Եթե ամփոփենք տարին` 2022 թվականը ինչպիսի՞ն էր «Կարին» ավանդական երգի-պարի խմբի համար:

— Կարծում եմ՝ պատերազմներից հետո մշակութային կյանքը նոր-նոր սկսում է արթնանալ: Եվ այս տեսանկյունից տարին մեր համույթի համար այնքան էլ հագեցած չենք կարող համարել, չնայած կատարված ահռելի ծավալի աշխատանքներին, «Կարնո դուռ» խորագրով մենահամերգին, որի ընթացքում ներկայացրել ենք Կարնո՝ Բարձր Հայքի մշակույթը, բառ ու բանը, ավանդազրույցները, երգն ու պարը, նաեւ ավանդական խոհանոցը: Փորձելով վերծանել Կարնո մշակույթն իր գունագեղ ներկապնակով, վերհանել ենք ավանդական մշակույթի, ավանդական նիստ ու կացի, բառ ու բանի բույրն ու հմայքը եւ մեր հռչակավոր երգիչ Էդվարդ Դարբինյանի հետ վարում էինք համերգը Կարնո բարբառով: Դա ավելի շատ համերգ-դասախոսություն էր, որի ընթացքում ամբողջացվեց Կարնո հոգեւոր, մշակութային եւ մտավոր խճանկարը: Երկու ելույթ-մենահամերգ ենք ունեցել Հայաստանի Հանրային ռադիոյով` «Մշակութային շաբաթ» խորագրով: Ելույթները, որոնց տեսատարբերակները տեղ են գտել նաեւ Հանրային ռադիոյի համացանցային էջում, ամբողջապես նվիրված էր հայոց ռազմապարերին: Բանակում հավաքական ոգու կերտման եւ ներդաշնակ մարտավարման մեջ ռազմապարերի իրական դերը վերհանելով՝  ներկայացրինք տասնհինգ ռազմապար, որոնց մեծ մասը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ջանքերով է հավաքագրվել եւ արդեն իսկ հայ հանրությանն է ներկայացվել «Պարք Բանակաց» տեսապարուսույցով: Համերգային տեսանկյունից մեզ համար բավականին հագեցած տարի էր: Նախկինում մի քանի անգամ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հայ համայնքի հրավերով մասնակցել ենք «Ստրադա Արմենեասկա» փառատոնին: Սակայն այս տարի առաջին անգամ Ռումինիայի մշակույթի գործիչների, հռչակավոր «Սուբ Կարպատյա» խմբի հրավերով համերգներով հանդես եկանք ոչ թե հայ համայնքի, այլ ռումինացի մշակութասեր հասարակության համար: Կազմակերպվել են երկու-երեք դասախոսություններ, պարուսուցումներ, վարպետության դասընթացներ Սփյուռքի հայ համայնքերի խմբերի եւ մշակութասեր հասարակության համար:

— Պարոն Գինոսյան, որքանով տեղյակ ենք, մշակութային ծրագրով շուտով պատրաստվում եք մեկնել Մոսկվա: Կմանրամասնե՞ք:

— Դեկտեմբերի 22-ին եւ 23-ին «Ռոսէներգոատոմ» կազմակերպության հոբելյանական տարին է` 30-ամյակն է, եւ այդ շրջանակներում, քանի որ Հայաստանի ատոմակայանն էլ վերոնշյալ կառույցի ենթակայության տակ է գտնվում, ռուսական կողմի հրավերով պետք է հայկական մշակութը ներկայացնենք իրենց հոբելյանական այդ միջոցառումներին: Հոբելյանին ներկա են լինելու բարձրաստիճան պետական գործիչներ, ինչն ավելի է պարտավորեցնում անթերի ներկայացնել հայ ավանդական մշակույթի իրական ներաշխարհն ու հզոր ներուժը: Բաց չթողնելով ընձեռնված հնարավորությունը՝ կփորձենք նաեւ վերադարձից առաջ ներկայանալ հայ հասարակությանն ու համերգ-դասախոսությունով ներկայացնել վերջին տարիներին պարագիտության մեջ մեր ունեցած ձեռքբերումները, պարերի գրառման Սրբուհի Լիսիցյանի «Կաքավագիր» համակարգը, եւ մեր կատարումներով հայ հանրությանը ներկայացնել անաղարտ հայ ավանդական մշակույթն ու նրա դերը նոր սերնդի բնականոն զարգացման, հայեցի դաստիարակության գործում: Համերգ-դասախոսությունը հավանաբար տեղի կունենա Հայ Առաքելական եկեղեցու ներքո գործող «Տապան» թանգարանում դեկտեմբերի 24-ին:

— Վերջերս, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց հերթական ԿԳՄՍ նախարարը՝ Վահրամ Դումանյանը: Ըստ Ձեզ, ինչո՞ւ են այդքան հաճախակի ԿԳՄՍ նախարարները փոփոխվում:

— Կարծում եմ, որ դա միասնական նախարարություն ստեղծելու` մի կողմից ծավալների աննկարագրելի մեծության, իսկ մյուս կողմից` իրար հետ անհամատեղելի կառույցները համատեղելու ոչ այնքան խելամիտ ցանկության հետեւանքն է: Ի վերջո, նախարարը կարող է մի ոլորտից հասկանալ, մյուս ոլորտից՝ ոչ, ինչի արդյունքում հաճախ անլուծելի խնդիրներ են առաջանում: Ու դրա համար այնքան էլ հեշտ չէ այդ կառույցը ղեկավարելը: Ըստ իս, վաղուց ժամանակն է վերանայել եւ նորից գալ այն եզրահանգման, որ Հայաստանի նման երկիրը առաջնային խնդիր պետք է ունենա առանձին ունենալու ե՛ւ Կրթության ու գիտության, ե՛ւ առանձին Մշակույթի նախարարություն: 2020-ին սանձազերծված պատերազմն ապացուցեց, որ Հայաստանը կրթության, նաեւ գիտության ասպարեզում, որից բխող նաեւ ռազմարդյունաբերությունում շատ ավելի մեծ ծավալի եւ ավելի խորքային անելիքներ ունի: Իսկ մշակույթը... մշակույթը, ինչպես նշում էր Կոմիտասը, «դա ամենեն մաքուր հայելին է ցեղին», եւ առանց անաղարտ, ազգային դիմագիծ կրող մշակույթի՝ ազգը կորցնելու է իր դիմագիծն ու, ի վերջո, նաեւ իր ինքնությունը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված