Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Դրոշներ փակցնելով` փորձել ինչ-որ «գլադիատորական մարտեր» մղել, դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու

Հանդիպում

<<Դրոշներ փակցնելով` փորձել ինչ-որ «գլադիատորական մարտեր» մղել, դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու: Առհասարակ ըստ իս, ընդդիմության օրակարգը անկայուն է. եթե ընդդիմությունը ունենար կոնկրետ օրակարգ, ապա օր առաջ պետք է հանդես գար կոնկրետ գործողություններով, կոնկրետ հայտարարություններով, ու կոնկրետ ճանապարհային քարտեզ պիտի ներկայացներ հասարակությանը>>,-անդրադառնալով այս օրհասական իրավիճակում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության կեցվածքին, մեզ հետ զրույցում ասաց Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ,  հավելով․

-Թիվ 1 ընդդիմությունը, եթե հարգանք ունի ինքն իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատները վայր դնի, որպեսզի մասնակիցը չլինի այս խայտառակ գործընթացին: Էլ ինչի՞ է սպասում ընդդիմությունը. որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նոր միայն ասեն, որ պահն օրհասական է: Միայն պաթետիկ հայտարարություններով՝ ընդդիմություն չեն խաղում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ