3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիր կա. Ռուբեն Վարդանյան

Ներքաղաքական

Մենք հասկանում ենք, որ անորոշ իրավիճակ է և դժվար է գնահատել սպասելիքները:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտնեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ Արցախում կանխիկ դրամի հետ կապված խնդիր կա:

Պետնախարարը հորդորեց տերմինալներն օգտագործել, քարտերով գործարքներ կատարել, հորդորեց մեծ խանութներին առևտուր անել քարտային գործարքներով ևս:

Վարդանյանը նաև անհատապես անուններ հրապարակեց՝ նշելով տնտեսվարողների, որոնք անբարեխիղճ են գտնվել և բարձրացրել են որոշ ապրանքների արժեքներ, նշեց Ծովատեղ համայնքի ղեկավարի անուն, որն անտարբերություն է ցուցաբերել և քայլեր չի ձեռնարկել համայնքին հաց մատակարարելու համար: Նա նշեց, որ ամեն օր հրապարակելու է անբարեխիղճ անձանց անուններ, որովհետև անհրաժեշտ է ճիշտ գնահատել պահեստներում առկա պաշարները, ռեսուրսների օգտագործումը: Ռուբեն Վարդանյանը նշեց Կարմեն Ասլանյանի անունը՝ հորդորելով չաշխատել իր ընտրած ճանապարհով:

«Մենք աշխատում ենք, համախմբված ենք, վստահ եմ, որ մենք ճիշտ ենք աշխատում և միայն ուժեղանում այս իրավիճակից»,-հավելեց Վարդանյանը:

Հիշեցնենք՝ արդեն հինգերորդ օրն անընդմեջ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է բնապահպաններ ներկայացող մի խումբ անձանց կողմից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ