⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Փաշինյանը հավանաբար սաստել է ուսապարկերին

Մամուլի տեսություն

Ազգային ժողովի արտահերթ նիստին երեկ ՔՊ-ականներն աննախադեպ համեստություն ու զսպվածություն դրսեւորեցին, եւ չգտնվեց մեկը, որ օրակարգից դուրս ելույթներ ունենար, թեկուզեւ անհանգստություն հայտներ Լաչինի փակ ճանապարհի եւ պատանդ վերցված 120 հազար մեր հայրենակիցների համար։

Մինչդեռ երկու օր առաջվա նիստին ՔՊ-ականներն արշավանք իրականացրին Ռուսաստանի եւ ռուս խաղաղապահների ուղղությամբ եւ կատարվածը փորձեցին գցել ռուսների «գրպանը»։ Նշենք, որ նախօրեի ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը շտապել էր խորհրդարան եւ հանդիպել ֆրակցիայի հետ:

Մեզ ասացին, որ քիչ թվով մարդիկ են մասնակցել այդ հանդիպմանը, իսկ թե ինչ են քննարկել, մեր աղբյուրները համառորեն լռում են՝ ասելով, որ  հրապարակման ենթակա ոչինչ չկա։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը սաստել է իր ուսապարկերին, որ ավել-պակաս չխոսեն, հավանաբար հասկացել է, որ իրավիճակը ծայրաստիճան բարդ է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ