Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Ինձ հասցրեցին նրան, որ «թքեմ» եւ հեռանամ. աշխատանքից ազատվել է Բերդավանի «Գեղագիտական կենտրոն»-ի տնօրենը

Մշակութային
Բերդավան գյուղի «Գեղագիտական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն ՍԱՄՎԵԼ ՍԵՎԻՆՅԱՆՆ ազատվել է աշխատանքից, ինչի վերաբերյալ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ու փակագծեր բացել:
 
«Ավարտեցի աշխատանքս Բերդավանի գեղագիտական կենտրոնում, սակայն այն սկսել էի տեղացիների լեզվամտածողության մեջ արմատացած՝ «գեղի կլուբում»:
Որեւէ երեխա կամ երիտասարդ աղջիկ տարիներ շարունակ կարծրատիպային գյուղում իրավունք չուներ նույնիսկ գյուղի կենտրոնով անցնելու, որովհետեւ չգիտես՝ որ օրենքով դա ամոթ էր։ 12 տարի զբաղեցնելով տնօրենի հաստիքը՝ աշխատել եմ կուսակցական եւ անկուսակցական, տարբեր աշխարհայացքներ ունեցող ղեկավարների եւ իրարից խիստ տարբեր աշխատողների հետ։
 
Ես հպարտորեն եմ հեռացել աշխատանքից, որովհետեւ աշխատածս 12 տարիների մեջ, ոչ մեկի հացին «վայիս» չեմ եղել։ Իմ աշխատանքային տարիների ընթացքում Բերդավանի գեղագիտական կենտրոնում այնքան ծրագրեր են իրականացվել, այնքան խմբակներ են բացվել (սպորտային, մշակութային), որոնք բոլորն էլ կրթական եւ ուսուցողական բնույթ են կրել։ Դրանց մեծ մասը կյանքի են կոչվել, որովհետեւ կարողացել էի վստահություն ձեռք բերել մարդկանց շրջանում, եւ այլեւս չեն լինի, որովհետեւ ես ու մի շարք մարդիկ այլեւս տեղում չենք։ Ես հպարտությամբ եմ նշում այս ամենի մասին, որովհետեւ կարողացել եմ լինել իմ տեղում այնպիսին, ում կողքին կանգնած են եղել բանիմաց մարդիկ։
 
Եկեք մի քիչ, շատ քիչ, մեր խղճի առաջ հաշվետվություն տանք։ Շատ բաների մասին կարող եմ խոսել, բայց կարծում եմ՝ մի քանիսն էլ բավական կլինեն։ Ընդամենը 2 տարի առաջ ՀՀ 18 տարեկանների ֆուտբոլի առաջնությունում Բերդ 04 թիմը, որը պատկանում էր Գեղագիտական կենտրոնին, դարձավ չեմպիոն, իսկ դրանից մեկ տարի անց, արդեն մեր հովանու տակ չէր գտնվում եւ սխալ վարած քաղաքականության պատճառով, նույն թիմի տղաները, ինչ-ինչ պատճառներով պարտվեցին շատ կարեւոր խաղում, որովհետեւ տղաներին ոգեւորելու եկան ոչ թե մարզումներն ու մարզչական խորհուրդները, այլ անտարբերությունը, (երեւի մենք ջենտլմեն եւ առատաձեռն լինելուց հեռու էինք, դրա համար էին տղաները մշտապես հաղթանակած վերադառնում)։ Գնանք ավելի հետ, 2018 թ։ Ո՞ւր էին գնում երեխաները, եթե ուզում էին նկարել սովորել, այո՛ կողքի գյուղերը, բայց ունեցանք շատ գեղեցիկ համագործակցություն, որի արդյունքում «Արար» հայ արվեստի կենտրոնը 2 խմբակ ավելացրեց Գեղագիտական կենտրոնում: Շատ չհեռանալով սկզբից՝ հիշենք, որ կար ժամանակ, երբ ամոթ էր, որ կինն աշխատի «գեղի կլուբում», իսկ այդ ժամանակ միանգամից 2 աշխատատեղ բացվեց՝ կանանց համար։
 
Ես գուցե բնույթով մի քիչ խիստ եմ, բայց աշխատանքի մեջ եղել եմ խիստ պատասխանատու, ասում են համագործակցային տնօրեն եմ եղել, ես դա չգիտեմ, երեւի թե վերջին մեկ տարում մարդկային բոլոր որակներս միանգամից վերացան, թե չէ ես չգիտեի, որ տեսակով այնպիսին եմ, որ խանգարեմ մարդկանց։ Ի տարբերություն շատ «տղամարդկանց»՝ ես մի քանի կոպեկի համար երբեք ինքնասիրությունս եւ տղամարդկային արժանապատվությունս մի կողմ չեմ դնի, խոսքիս վառ ապացույցը աշխատանքից դուրս գալն էր։
 
Այո, ես իմ սեփական դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, բայց ինձ հասցրել են դրան, որ գրեմ դիմումս, ամենօրյա տհաճ խոսակցություններն այն մասին թե պիտի ազատեմ այս կամ այն աշխատողին, այն մասին, որ պիտի տարիքս եւ փորձս մի կողմ դնեմ ու ոլորտից անտեղյակ մարդկանց խոսքով առաջնորդվեմ: Ինձ հասցրեցին նրան, որ «թքեմ» եւ հեռանամ։
 
Տարիներ անց շատերդ իրար երեսի նայելու խնդիր եք ունենալու, ես դրա խնդիրը չեմ ունեցել եւ չունեմ։ Շնորհակալ եմ նախկին գործընկերներիս, համատեղ ստացված աշխատանքի համար, չնայած շատ հանգամանքների, մենք թիմային աշխատանք ենք ունեցել, եւ անկախ իմ պաշտոնից՝ ես միաձայն որոշումներ երբեք չեմ կայացրել։ Էստաֆետը հանձնում եմ ձեզ՝ վայելեք այն, ինչի համար առողջ թիմ էր աշխատել։ Եկող աշխատակազմի հանդեպ անձնական որեւէ տրամադրվածություն չունենալով՝ ցանկանում եմ բեղուն աշխատանքային գործունեություն, միայն խնդրում եմ՝  Բերդավանի գեղագիտական կենտրոնը չդարձնեք «գեղի կլուբ», - եզրափակելով խոսքը՝ նշել է Սեւինյանը: 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված