Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հասարակություն
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: