3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը

Թեմա

Ադրբեջանի հարցերով փորձագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆՆ ահազանգում Արցախում մարդասիրական լուրջ ճգնաժամի մասին: Նրա գնահատմամբ` ադրբեջանական կողմը ձգտում է նման քայլերով արցախահայերին ստիպել, որ վերջիններս այլ քայլ չունենան, քան Արցախը լքելը:

— Ադրբեջանն ասում է, որ  թույլ կտան՝ ոչ թե արցախցիները վերադառնան տուն, այլ թույլ կտան, որ դուրս գան: Սա հայաթափման փուլի՝ իրենց համար կարեւոր, վճռական քայլերից է, փորձում են մեր հայրենակիցներին ահաբեկել, որ այլընտրանք չունենալով՝ դուրս գան Արցախից: Ադրբեջանական քարոզիչները նշում են, որ ադրբեջանական կողմը որեւէ հնարավորություն չտա, բացի իրենց համար նշանակալի զիջումներ կորզելուց հայկական կողմից, որի պարագայում վերականգնվի գազի ու ճանապարհի ելումուտը: Կարող ենք առանձնացնել երկու հանգամանք, ըստ որի, ադրբեջանական կողմը փորձում է իր համար լուծումներ ստանալ: Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալը՝ կլինի անցակետով՝ մեկ կամ երկու, որը ցանկալի է իրենց համար, որ լինի Շուշիի խաչմերուկում եւ ավելի մոտ լինեն իրենց զորքերին: Երկրորդ` որեւէ ձեւով ներգրավվածություն ունենան Արցախի ներքին կյանքին՝ կլինի հանքի նկատմամբ վերահսկողության դիտարկելիության ուղղությամբ, թե ընդհանուր առմամբ բոլոր հնարավոր միջոցներով Արցախի ներքին կյանքի նկատմամբ վերահսկողություն ունենալու:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ