«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին Կոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացում Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը «Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին Ջո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվել ԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունեն

Էլ ինչի՞ ենք սպասում,որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նոր միայն ասենք. պահն օրհասական է՞

Հանդիպում

 «Նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ Շուշիում բղավում էր Արցախը Հայաստան է եւ վերջ: Հիմա հարց Փաշինյան Նիկոլին. քանի՞ անգամ ես միջազգային հարթակներում կարողացել Արցախի անունը տալ, հիմա էս ինչի՞ եք էսքան վախվորած Արցախի անունը տալիս: Էս ինչի՞ եք հիմա արցախցիների խնդիրներին մատների արանքով վերաբերվում: Էս մարդկանց դարձրել եք տնավեր ու բնավեր, հիմա էլ խաղաղության դարաշրջանի՞ց եք խոսում»: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ժամ առ ժամ սեղմվող օղակին եւ Հայաստան աշխարհին պատուհասած վտանգներին, բոլորովին վերջերս նման կարծիք էր հայտնել «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ, ապա հավելել.

- Իբրեւ թե գնում եք բանակցելու. իսկ դու Նիկոլ Փաշինյան, առհասարակ ունա՞կ ես որեւէ բան բանակցելու, բա կարողացա՞ր Բրյուսելում որեւէ տառ կամ բառ արտաբերել: Դու ընդհանրապես հասկանո՞ւմ ես, թե ինչ ես արել դու հիմա, առհասարակ ո՞ւմ հետ ես բանակցում, ի՞նչ ես բանակցում: Բա էդ բանակցությունների սեղանին կարողանո՞ւմ ես ասել, որ մենք գերեվարված տղաներ ունենք, որ անհետ կորած տղաներ ունենք, որ սգացող մայրեր ունենք: Ո՞ւմ հետ ես խաղաղության դարաշրջան բացում, Փաշինյան Նիկոլ, քեզ սպանողի՞, քո գենը-կոդը ջնջողի հե՞տ: Ասում ես նախկիները գնում, վիզները ծռում էին: Նախկին իշխանություններից եւ որեւէ մեկը վիզ չի ծռել ու չի ծնկել թշնամու առաջ` ի տարբերություն Ձեզ ու ձերոնց: Դուք նախկիններին դեռ ասելու բան ունե՞ք, երկիրը տվել եք շուն-թուրքի բերանը, Արցախի սուրբ հողը թշնամու երախը տարաք, դրեցիք, էդքանից հետո դուք իրավունք ունեք նախկինների անուն տալո՞ւ:

- Եթե իշխանության դիրքորոշումը այլեւս ակնհայտ է, ապա խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության կեցվածքը գոնե Ձեզ համար հասկանալի՞ է:

- Նախ ասեմ, որ դրոշներ փակցնելով` փորձել ինչ-որ «գլադիատորական մարտեր» մղել, դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու: Առհասարակ ըստ իս, ընդդիմության օրակարգը անկայուն է. եթե ընդդիմությունը ունենար կոնկրետ օրակարգ, ապա օր առաջ պետք է հանդես գար կոնկրետ գործողություններով, կոնկրետ հայտարարություններով, ու կոնկրետ ճանապարհային քարտեզ պիտի ներկայացներ հասարակությանը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. դրոշներ փակցնելով, Արցախ գնալ-գալով` որեւէ խնդիր չեք կարողանալու լուծել: Թիվ 1 ընդդիմությունը, եթե հարգանք ունի ինքն իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատները վայր դնի, որպեսզի մասնակիցը չլինի այս խայտառակ գործընթացին: Էլ ինչի՞ է սպասում ընդդիմությունը. որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նոր միայն ասեն, որ պահն օրհասական է: Միայն պաթետիկ հայտարարություններով՝ ընդդիմություն չեն խաղում:

- Տիկին Զարգարյան, բացի նախկիններին թիրախավորելուց, իշխանականները պարբերաբար անդրադառնում են նաեւ «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներին՝ ամենատարբեր պիտակավորումները տալով: Որպես լրատվամիջոցի ղեկավար եւ հանրությանը հայտնի լրագրող, ի՞նչ գնահատական կտաք այդ պրակտիկային:

- Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել «չորրորդ իշխանության» ներակայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին բնորոշ է եղել հարմարացնել «չորրորդ իշխանության»  ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ: Բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ ու նման խայտառակ գործելաոճ, ինչպիսին որ որդեգրել է Նիկոլն ու իր իշխանությունը, չի եղել երբեւէ: Միայն թե, երեւի Նիկոլն ու յուր թայֆան մոռանում են, որ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել «չորրորդ իշխանության» դեմ պայքարում: Ինչ խոսք, այսօր տեղեկատվական դաշտում էլ կան ներդրված որոշակի խմբակներ, ինչ-ինչ անհասկանալի եւ լրատվության հետ բնավ որեւէ աղերս չունեցող մուտանտներ, ովքեր, ըստ մամուլում տեղ գտած ամենատարբեր հրապարակումների, բավականին սրտագին հարաբերություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն նախկին եւ ներկա ուժային կառույցների, եւ այդ նույն ուժային կառույցներում հանգրվանած ամենատարբեր գնդապետիկների եւ այլ իշխանավորների հետ: Ավելին, Նիկոլի Հայաստանում այդ «տիտղոսակիր» պագոնավորներից ոմանք մինչ այսօր էլ վեր ընկած են ուժայիններում, եւ որոնց անունները շարունակվում է մինչ այսօր էլ կապվել «ժեխնյուզերի» հետ: Ի դեպ, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու ուժային կառույցներից մեկի ղեկավարի հետ: Այս ամենի հանրագումարում իհարկե ողբալի է, երբ լրագրողական դաշտի, լրագրողական համքարության հետ ընդհանրապես կապ չունեցողները փորձ են անում ապականել նաեւ մեդիա դաշտը՝ թեկուզ մասամբ: Բայց նաեւ բոլորն են հասկանում, որ այդ բիոզանգվածը ներդրվել է հատուկ, նեղ շրջանակներին ծառայություններ մատուցելու համար: Եվ երբ ասում ենք «չորրորդ իշխանություն», դա չի նշանակում ամենաթողություն, բայց նաեւ չի նշանակում, որ «չորրորդ իշխանության» իրական ներկայացուցիչները պետք է պարբերաբար պիտակավորվեն եւ հետապնդվեն հանրությանը իրականությունը ներկայացնելու համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ






«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները մայիսի 13-ինՋրվեժում հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դիԱստղագուշակ՝ մայիսի 13-ի համարՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստՋուր չի լինի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top