ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Ի տարբերություն Մեսսիի, Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել չորս տարբեր երկրներում. Մորգան

Սպորտ

Անգլիացի լրագրող Փիրս Մորգանը խոսել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Երբ նայում եք Ռոնալդուի և Մեսսիի վիճակագրությանը, կարևոր է հիշել, որ Կրիշտիանուն երկու տարով մեծ է։

Կարևոր է նաև հիշել, որ ի տարբերություն Մեսսիի, ով Բարսելոնայում էր 17 տարի, Ռոնալդուն տիտղոսներ է նվաճել չորս տարբեր երկրներում, այդ թվում՝ Աշխարհի ամենամրցունակ առաջնություններից երեքում:

Նա դուրս եկավ իր հարմարավետության գոտուց, թեև ցանկության դեպքում կարող էր մնալ «Ռեալում» իր կարիերայի մեծ մասը, բայց գիտակցաբար ընտրեց իր համար նոր լիգաներ և նոր մարտահրավերներ:

Իսկ այդ ժամանակ Մեսսին խաղում էր «Բարսելոնայում», և նրա կողքին այս ամբողջ ընթացքում կային աշխարհի լավագույն խաղացողները։

Եթե ​​դուք մնաք «Բարսելոնայում» ձեր կարիերայի մեծ մասը, ապա տեղափոխվեք ՊՍԺ և շատ հեշտ առաջնություն, դուք իսկապե՞ս ավելի լավն եք, քան մեկը, ով մշտապես տիտղոսներ է նվաճել երեք ամենամրցունակ առաջնություններում: Ես վստահ չեմ»,- մեջբերում է Մորգանին talkSPORT-ը։

Հանրահայտ լրագրողը նաեւ նշել էր պատմության լավագույն ֆուտբոլիստների անունները, որտեղ Մեսսին չէր ընդգրկել.«Կրիշտիանու Ռոնալդուն պատմության լավագույնն է: Մարադոնան երկրորդն է, Մեսսին երրորդն է, կամ նույնիսկ չորրորդը՝ Ռոնալդոյից հետո»,- գրել է Մորգանը սոցցանցերում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ