Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց Մեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ Պեսկով Արծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. Լոքմագյոզյան Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ Թրամփ Անատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից «Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվում Ներողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասին

Նիկոլը Արցախը հանձնում է Ադրբեջանին, Հայաստանը՝ Թուրքիային. Բաբուխանյան

Ներքաղաքական

Խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի` Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները` դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանական, այսպես կոչված, բնապահպաններ ու լրագրողներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ինչը շարունակվում է մինչ այժմ: Ըստ էության, Արցախին սպառնում է հումանիտար ճգնաժամ: Այս մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:

«ՉԻ ԵՂԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ, ՈՒՐԵՄՆ՝ ՉԻ ԷԼ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

— Հայաստանն Արցախին կապող միակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակել են ադրբեջանցի ինչ-որ բնապահպաններ, լրագրողներ, դրանից առաջ էլ կրկին ադրբեջանցի վարորդներն էին սադրանքների դիմում: Ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:

— Նախ հասկանալի է, որ դրանք ո՛չ լրագրողներ են, ո՛չ բնապահպաններ, ո՛չ վարորդներ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հատուկ նշանակության ջոկատներ են, որոնք մեկը դնում է իրեն վարորդի տեղը, մյուսը՝ գիտնականի, երրորդը՝ էկոլոգի: Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած նախապատրաստվում են մեծ պատերազմի, ընդ որում՝ ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան` Ռուսաստանի: Բնականաբար, այդ պատերազմի էլեմենտներից պետք է լինի Լաչինի միջանցքի փակումը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ կոնտիգենտի տարանջատումն Արցախից, որին պետք է հետեւի հարձակում՝ ոչնչացման նպատակով: Այսօր նրանք դեռեւս վախենում են դրանից, որովհետեւ Ռուսաստանը շատ հզոր է, բայց հույս ունեն եւ ամեն ինչ անում են, որպեսզի նրան թուլացնեն, թեկուզ ուկրաինական ճակատում: Միաժամանակ ստորությունն այն է, որ փորձում են ՌԴ-ի հաշվին նաեւ փող աշխատել՝ գազային, նավթային ՀԱԲ ստեղծելով: Իսկ Հայաստանը գնում եւ համաձայնում է ստորագրել խաղաղության պայմանագիր թուրք-ադրբեջանական այդ ուղենիշների մեջ: Բայց որտե՞ղ է գրված, որ Հայաստանը եւ Ադբեջանը պետք է ստորագրեն խաղաղության պայմանագիր, դեռ մի բան էլ ինչ-որ ժամկետներ են դնում՝ մինչեւ տարվա վերջ, շուտով եւ այլն: Սա միայն ու միայն ամերիկացիների, եվրոպացիների, թուրքերի ու ադրբեջանցիների պահանջն ու ցանկությունն է, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի, եւ Հայաստանը հրաժարվի Արցախից: Ընդգծում եմ՝ մենք կողմ ենք խաղաղությանը, կողմ չենք խաղաղության պայմանագրի այդպիսի տեսքով ստորագրելուն: Ռուսաստանը կամ մինչեւ այդ Սովետական միությունը եւ Ճապոնիան 45 թվականից մինչեւ օրս չեն ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց 80 տարի այդ երկրներն ունեն ե՛ւ առեւտրային, ե՛ւ դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության մեջ են ապրում եւ պատերազմ չեն անում:

— ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի մի կետի շուրջ են եկել համաձայնության՝ դա դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Փաստորեն, այդ պայմամանագրի ստորագրման գերնպատակը հայ դեսպան Բաքվում, ադրբեջանցի դեսպան Երեւանում ունենա՞լն է:

— Խաղաղության պայմանագիր չպետք է ստորագրվի՝ առանց Արցախի հարցը շեշտելու՝ գոնե այնքանով, որ կարգավիճակը պետք է ճշգրվի ապագա բանակցությունների ընթացքում: Եթե չպետք է լինի այդպիսի կետ, ուրեմն՝ չպետք է լինի խաղաղության պայմանագիր: Ավելին՝ Հայաստանը եւ Ադրբեջանը Սահմանադրությամբ սահմանված կարգով որեւէ անգամ իրար պատերազմ չեն էլ հայտարարել: Հետեւապես, եթե չի եղել պատերազմի հայտարարում, ուրեմն՝ չի էլ կարող լինել խաղաղության պայմանագիր: Կարող է լինել պայմանագիր համագործակցության, ճանապարհները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին, բայց խաղաղության պայմանագիր այն չպետք է կոչվի: Ինչ վերաբերում է դիվանագիտական հարաբերություններին, սկզբունքորեն ես դեմ չեմ, որ լինեն, ինչպես նաեւ դեմ չեմ, որ լինեն առեւտրային եւ այլ հարաբերություններ: Բայց դրանք պետք է հիմնված լինեն այն սկզբունքների վրա, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այն է՝ նախ գերիների վերադարձ, մեր սահմաններից դուրս պետք է գան ադրբեջանական զավթիչ ուժերը, պետք է վերականգնվի Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը, պետք է վերադարձվեն փախստականները՝ Հադրութ, Շուշի եւ այն գյուղերը, որտեղ ադրբեջանական օկուպացիոն զորք է կանգնած, պետք է բացվեն ճանապարհները, այդ թվում՝ Հայաստանի երկաթգծերը: Այսինքն՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթում գրված են շատ կետեր, որոնք պետք է մեզ օգտակար ձեւով կարողանանք կյանքի կոչել: Բայց քանի որ այս կառավարության ինտելեկտուալ պոտենցիալը մոտենում է զրոյի, իսկ հայրենասիրությունը՝ մինուս հազարի, դրա համար որեւիցե դրական բան չի արվում:

«ՀԱՊԿ-Ն ԱՍՈՒՄ Է ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՏԱԼԻՍ, ՆԻԿՈԼՆ ԱՍՈՒՄ Է՝ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ»

— Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ ամբիոնից մանրամասնեց, որ այն երկու բանաձեւը, որը Հայաստանի կողմից մերժվեցին, վերաբերում էին ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելուն, այդ թվում՝ ռազմատեխնիկական: Իր մերժումը Փաշինյանը պատճառաբանեց, թե՝ «պարզ չէր՝ էդ ինչ օգնություն ա կոնկրետ առաջարկվում»: Ի՞նչ կասեք այս մասին:

— Նիկոլն ապացուցեց այն, ինչ որ բազմիցս ասել էինք, որ իր նպատակն է վիժեցնել Հայաստանի արդյունավետ ներգրավածությունը ՀԱԿՊ-ի շրջանակներում: Նա վիժեցնում է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին տրվող ցանկացած աջակցություն եւ օգնություն, որպեսզի անընդհատ փորձի մեղադրել այդ կառույցին անգործունեության եւ մեզ չօգնելու մեջ: Այս խնդիրը դրված է Նիկոլի առջեւ իր տերերի կողմից, սա հանձնարարություն է, որը նա կատարում էր իր իշխանության գալուց առաջ, կատարում է իշխանության գալուց հետո եւ պետք է այդպես էլ շարունակի: Հասկանալի է, որ երբ ՀԱՊԿ-ն առաջարկում է ռազմատեխնիկական օգնություն, Նիկոլը` որպես այդ կազմակերպության անդամ երկրի ոչ բարով ղեկավար, կարող էր 100 անգամ ճշտել, թե ինչ է գրված այդ տերմինի տակ, ինչ է նշանակում այդ օգնությունը եւ այլն, ավելին՝ սա նրա ուղղակի պարտականությունն էր: Բացի դրանից, մի քանի կետեր արդեն հայտնի են, մասնավորապես, որ ՀԱՊԿ-ը պատրաստվում էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել դիտորդական առաքելություն:

— Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ «եթե չենք տալիս մենք դիտորդին հստակ ուղղորդում, թե որտեղ ա ենթադրվող սահմանն անցնում, ինքը գալիս ա ի՞նչը դիտարկի»: Ինչպե՞ս ստացվեց, որ ԵՄ-ից դիտորդական առաքելություն սահմանին տեղակայելու ժամանակ նման հարցեր չառաջացան: Ավելին՝ Փաշինյանը վստահ է, որ Եվրամիության դիտորդները այսօր գիտեն, թե ինչի հետ են հարաբերվում, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագրով ընդունված սահմանները, ըստ էության, համարում են պետական:

— Նախ, իհարկե, Նիկոլի սրտին Եվրամիությունն է հարազատ: Երկրորդ՝ հավանաբար, Նիկոլը չի ուզում, որ ՀԱՊԿ-ի դիտորներն ինչ-որ բաներ տեսնեն: Այլապես որեւէ բացատրություն չկա, որովհետեւ այդ առաքելությունը պետք է ֆիքսեր Ադրբեջանի կողմից հարձակումները, առաջխաղացումները, գնդակոծությունները եւ այլն, այնուհետեւ կլիներ հայտարարություն, որի համար Նիկոլն իրեն ճղում է, թե՝ մեզ քաղաքական հայտարարություն է պետք: ՀԱՊԿ-ն ասում է՝ հիմա քաղաքական հայտարարություն անելն ինչքանո՞վ է արդյունավետ, մենք ձեզ տալիս ենք ռազմատեխնիկական աջակցություն, Նիկոլն էլ, թե՝ չեմ ուզում, դուք Ադրբեջանին անվանեք՝ սրիկա: Հիմա այդ Ադրբեջանին «սրիկա» անվանելու համար, Նիկոլը հրաժարվում է ռազմատեխնիկական աջակցությունից եւ դիտորդական առաքելությունից: Սա է Նիկոլի կեղտոտ, մանիպուլյատիվ խաղի ամբողջ էությունը, որն արվում է մեկ նպատակով՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու, Հայաստանը՝ Թուրքիային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ծեծկռտուք՝ Շիրակի մարզում. 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոցՄեր պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին․ ՊեսկովԱրծրունը կա՛մ երազ է տեսել, կա՛մ էլ ընդհանրապես չի տիրապետում որևէ տեղեկատվության. ԼոքմագյոզյանԵս ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ․ ԹրամփԱնատոլի Չուբայսն ազատվել է Ռուսաստանում իր անշարժ գույքից«Ռեալում» կադրային սով է. 10 ֆուտբոլիստ չի մասնակցի առաջիկա խաղին Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Երևանի որոշ հատվածներ հոսանքազրկվել են․ ՀԷՑ բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով։Երեխայի հագին եղել է կապույտ ջինսի նմանվող շորեր․ 2-ամյա Տիգրանին որոնելու համար Աղբյուրակի ջրամբարում հատակը նկարող տեխնիկա է գործարկվումՆերողությունը բավարար չէ. Պուտինը՝ արևմտյան բիզնեսի վերադարձի մասինԿոռուպցիան՝ Ադրբեջանի զորահավաքային գործընթացումՊատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ է նշանակվել Գոռ Մարգարյանը«Կարենին գյուղում բոլորը սիրում էին»․ Այսօր մահացած զինծառայողը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդինՋո Բայդենի շագանակագեղձում հանգուցային գոյացություն է հայտնաբերվելԽՍՀՄ-ի 6 համեղ մթերքներ, որոնք այսօր նույն համը չունենԹրամփի մասնակցությունը Ստամբուլում Ուկրաինայի շուրջ բանակցություններին դեռևս հարցական է. CNNՍովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբԱսկյարների սիրելին երկրորդել է Նիկոլին.Armenian info Գյումրիի սխալը չպետք է կրկնել. Հրանտ ԲագրատյանԿրեմլը կհայտարարի՝ ով է ներկայացնելու ՌԴ-ն ստամբուլյան բանակցություններում, երբ որ Պուտինն անհրաժեշտ համարի. ՊեսկովԳետից դուրս են բերել շորերի կտորներ, տիկնիկ ոտք, գլուխ, ամեն հանածը ցույց են տալիս հարազատներին. մանրամասներ 2-ամյա Տիգրանի որոնումներիցՀոսանքահարման հետևանքով մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանը Դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով կյանքից հեռացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող․ ՀՀ ՊՆ Լրագրող է զոհվել Գազայում Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքինՊապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանըՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՄարսի վրա հսկա ստորգետնյա օվկիանոս է հայտնաբերվելԿոնյակի ու սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ, կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են. ՊապոյանԶելենսկուն զգուշացրել են, որ իրեն կարող են ամիսների ընթացքում «գահընկեց անել»Սպասվում են անձրևներ․ եղանակը՝ Հայաստանում«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ, ԱՓՍՈՍ, ՊԱՐՏՎԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ, ՏՈԿԻՈՅԻ ՕԽ ՄԱՍՆԱԿԻՑ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆՀռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի ՈւկրաինաՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածելՅՈՒՆԻՍԵՖ-ը դադարեցնում է իր գործունեությունն ԱդրբեջանումՌադայում հայտարարել են՝ 2025 թվականին Ուկրաինայի ԶՈւ միջոցներն անբավարար ենԷմին ջան, թեթև տար... իսկ գուցե ճի՞շտ էի ես, որ չեմ կզել. Մհեր Մկրտչյան«Հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին. հարյուրավոր բիզնեսմեններ դրսից կգան, ցուցմունք կտան». Սերգեյ ԲագրատյանՀայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճն արդյո՞ք աղերս ունի կոռուպցիոն որևէ գործարքի հետ․ հարց՝ ՀԿԿ նախագահինԱՄՆ-ն և Չինաստանը «զինադադար» են կնքել․ BloombergԵվրոպայում հայտնել են՝ ինչն է խանգարում Բրյուսելին Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցներ ընդունելԼա՛վ եղեք. դադարեցվել է Էմին Թորոսյանի գործունեությունը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնումՀայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերըՍեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԿյանքից հեռացել է դերասանուհի Նինա ԳրեբեշկովանՈրոշ երեխաներ հնարավոր է առաջին դասարան ընդունվեն յոթ տարեկանումՌուսաստանը կարող է անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթվաԱլիևը Բաքվում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարարի հետՍահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ․ ՀՀ ՊՆՋերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի․ եղանակը՝ առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top