Հացը էկոնոմիայով ենք ուտում, ցավազրկողները պահում ենք ծերերի ու փոքրերի համար.Շրջափակման իրական դեմքը
Հանդիպում
Հացը էկոնոմիայով ենք ուտում, ցավազրկողները պահում ենք, որ հարկ եղած դեպքում ծերերին ու փոքրերին հասցնենք։ Չգիտենք վաղը ինչ ա գալու մեր գլխին, երեկ հացը Հայաստանից են հասցրել։ Արդեն 48 ժամ եւ ավել երկկողմանի շրջափակման մեջ գտնվող Եղծահողում առկա իրավիճակը մեզ հետ զրույցում նըրկայացրեց Եղծահողի գյուղապետ Ա.Հակոբյանը։