3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Վաղը եւ բարակող յուրաքանչյուր օրը. Լիլիթ Գալստյան

Թեմա
«Խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ է պահանջում: Իմ խորը համոզմամբ՝ այս օրերին որոշվում է մեր բոլորի՝ որպես հայ ապրելու կյանքի իրավունքը։ Արցախի եւ Հայաստանի շուրջ ծավալվող դեպքերի, իսկ ավելի ճիշտ՝ Ադրբեջանի ցեղասպանական, սադրիչ ագրեսիայի առնչությամբ ԱԺ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարության նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Այն ուղերձ է միջազգային հանրությանը, նաեւ կոչ մեր արցախահայ քույրերին ու եղբայրներին՝ չտրվել սադրանքներին, պահպանել զգոնությունը։ Հայաստանի Հանրապետությունն ունի հանձնառություն․ սա աներկբա է։ Դա Արցախին ամբողջությամբ տեր կանգնելու մեր հավաքական հանձնառությունն է։ Նույնքան աներկբա է, որ արցախահայության/մեր բոլորի/ կյանքի իրավունքի ապահովման միակ հնարավոր գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Ես դժվարանում եմ հավատալ, որ ՔՊ-ն կմիանա մեր նախաձեռնությանը, բայց մի՞թե ապացուցելու կարիք կա, որ սա մեր բոլորի քաղաքական, բարոյական եւ ազգային պարտքն է: Դժվար է հավատալ մի քաղաքական ուժի, որի առաջնորդը հանգիստ է վերաբերում, երբ իրեն թուրք են կոչում։ Երանի ես սխալվեմ, երանի ՔՊ-ն իր մեջ քաջություն եւ ողջամտություն գտնի՝ կտրելու դավաճանությունների այս շղթան, այս մղձավանջը, անհնարը, անբացատրելին․․․Էս բեռով ա՞խր ոնց եք ապրում, ապրելու․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ