Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով Զախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան Ալիևան Փոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում Եվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.Պապիկյան Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն Էյուլջեքչյանին Զախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասին Թրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համար

ՀՀ իշխանություն կոչվածները ժամ առաջ պետք է գնան, այսօր մենք ուղղակի անբարոյականության շքերթի ենք մասնակցում.Տավուշի թեմի առաջնորդ

Հանդիպում

Ես չէի պատկերացնում, որ 2020թ․-ին նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը կունենանք, ես այ դա՛ երբեք չէի կարող պատկերացնել, այլապես  մնացածը ուղղակիորեն դրա հետեւանքն է>>,- այսպես պատասխանեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հարցին, թե երբեւէ կպատկերացնե՞ր որ Արցախ հասնելու համար պետք է մնանք թշնամու բարեհաճության հույսին։
Ապա անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին Սրբազան հայրը փաստում է․
-Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, այսօրվա ղեկավարը իր ողջ քաղաքական թիմով։ Անիմաստ ճամարտակություններով  պատասխանատվությունը սրա-նրա վրա թող չգցեն, ո՛չ ռուսների, ո՛չ ամերիկացիների, ոչ էլ մեկ ուրիշի։Ինքն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը,  ինքն էլ կրում է կատարվածի ողջ պատասխանատվությունը։ Ո՛չ Արցախի հանրապետության նախագահը կամ որեւէ պաշտոնյա է ստորագրել, ո՛չ էլ ռուս խաղաղապահ զորամակազմի ղեկավարը, ոչ էլ չգիտեմ ով։ Փաստաթուղթը ստորագրված է ՀՀ վարչապետի ձեռքով, հետեւաբար ինքն էլ երաշխավորն ու պատասխանատուն է այս ողջ իրադարձությունների, եւ դրանից բխող հետեւանքների համար։ 
Այսօր, երբ այս իշխանական թեւի ներկայացուցիչները, հազար ու մի անունով ու դեմքով, անդիմագիծ, անինքնություն խոսում են, թե ռուս խաղաղապահների պատասխանատվության շրջագծում է գտնվում խնդիը, ուղղակիորեն ստում են։ Որովհետեւ կրկնում եմ իրենց ղեկավարն է ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ինչը նշանակում է, որ իրենք էլ երաշխավորն են Արցախի հանրապետության բնակչության խաղաղ, կամ գոնե հիմա անվտանգ կյանքի։ Պատասխանատվությունը ուրիշների վրա նետելն ամենամեծ հանցագործությունն է։
-Սրբազա՛ն, բայց մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները առիթը բաց չեն թողնում ասելու, որ նրանք, այսպես ասած, ձեռքերը լվացրել են Արցախից, հետեւաբար, որն՞ եք տեսնում ելքը։
-ՀՀ իշխանություն կոչվածները ժամ առաջ պետք է գնան, այսօր մենք ուղղակիորեն անբարոյականության շքերթի ենք ականատես լինում։ Ես ինքս ինձ անընդհատ հարցնում եմ, թե ե՞րբ է գալու այս մարդկանց պատասխանատվությունը  ստանձնելու ժամանակը ինչ-որ արարքների համար, որտեղի՞ց է սկսելու, ո՞ր կետից։ Այս մարդիկ կառավարում են առանց պատասխանատվություն կրելու, դրա համար էլ ասում եմ՝ անբարոյականության շքերթի մեջ ենք հիմա։ Ե՞րբ են ասելու որ այս կետից սկսած մենք ենք պատասխանատու, բոլորը մեղավոր ու պատասխանատու են բացի իրենք: 

Վերջում Սրբազանը դիմելով արցախահայերին ասաց․

-Մենք դեկտեմբերի 16-ին Տավուշից մի խումբ հոգեւորականներով, ուխտավորներով մեկնելու ենք Արցախ ուխտագնացության, մասնակցելու Սուրբ Հակոբի տոնին։ Մենք ընկճվելու տեղ չունենք, այ՛ո, վրդովվում ենք եւ ափսոսում այն ամեն ինչի համար, որը այս ընթացքում կորցրել ենք, բայց չենք ընկճվում։ Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Արցախում ապրող մեր սիրելի քույրերին եւ եղբայրներին, առավել քան համոզված եմ, որ այս դժվարություններն էլ կանցնեն եւ մենք վերստին կվերադառնանք մեր բնականոն կյանքին՝ հաղթանակների բերկրանքով։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն ԼՂ-ից տեղահանվածների, որոնք դեռ չեն ստացել ՀՀ անձնագիր, բնակվարձը ժամանակավոր կփոխհատուցենքԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՄահացել է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի գլխավոր դերակատար Վերա ԱլենտովանՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով«Որևէ բան ինձ մի՛ հարցրեք». ո՞վ է առաջիկա կիրակի «Փաշինյանի պատարագիչ քահանան»․ ի՞նչ կարծիք ունեն Կոտայքի թեմակալ առաջնորդն ու մարզպետը Ծա՛փ տվեք. իրավունք չունե՞նք ծափ տալու, ձայնազու՞րկ ենք, լա՛վ, կներեք. Վարդան ՂուկասյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված