Մի խումբ երիտասարդներ Ադրբեջանի գործողությունները դատապարտող նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակին
ՆերքաղաքականԱզատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։
«Դեկտեմբերի 12-ից Արցախի իշխանությունները օպերատիվ կերպով աշխատում են: Այսօր առավոտյան տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստը, նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղպաշտպանության շտաբի նիստը: Արդյունքում՝ Արցախի կառավարությունը և մյուս գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են՝ փորձելով հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում տալ խնդրին: Միևնույն ժամանակ, Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել և այդ խնդիրներին կառավարությունը ևս օպերատիվ լուծում է տալիս»,- ասաց Առաքելյանը:
