3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Իրականանում են նոյեմբերի 9- փաստաթղթի կետերը․ Մովսես Հակոբյան

Ներքաղաքական

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրականացումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Ես վատ եմ գնահատում իրավիճակը, բայց կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի բացել ճանապարհը։ Հայկական կողմի հետ ոչ մեկը հաշվի չի նստում, մասամբ՝ նաեւ Արցախի իշխանությունների հետ։ Ըստ էության, տեղի է ունենում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Ըստ այդ փաստաթղթի՝ Արցախն Ադրբեջանի մաս  է, բայց ամեն ինչ հնարավոր է փոխել։ Չեմ կարող ասել՝ ով կարող է բեկում մտցնել եւ ինչ ճանապարհով»,- նշեց նա։

Ըստ Մովսես Հակոբյանի՝ Արցախի իշխանության կողմից ՄԱԿ-ին դիմելն Անվտանգության խորհրդի նիստի հրավիրելու համար որեւէ արդյունք չի տա։

Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ նախօրեին ժամը 10։30-ից կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ՆԳՆ-ն էլ հայտնել էր, որ Լիսագոր-Շուշի եւ Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին 100-ավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ