Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ադրբեջանը նոր Սումգայիթ է նախապատրաստում. Արթուր Աղաբեկյանը եւս հարյուրավոր արցախցիների հետ սպասում է Լաչինի միջանցքի բացմանը

Հանդիպում

«Երբեք` ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի, որ մի օր իմ հայրենի Արցախ մեկնելու համար պետք ա կանգնեմ ու սպասեմ, թե երբ ադրբեջանցին «մեծահոգություն» կցուցաբերի ճանապարհ տա, որ գնամ հասնեմ իմ տուն: Սրանից վեր ապտակ թշնամին հային տալ չէր կարող: Երեկվանից կանգան սպասում եմ, թե երբ ա ճանապարհը բացվելու, որ տուն հասնեմ, ինչ ասեմ..»-անդրադառալով Արցախ-Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի երկկողմանի փակ լինելու փաստին, ասաց գեներալ Արթուր Աղաբեկյանը, միառժամանակ ընդգծելով.

-Արցախցիները պետք է դիմանան այս փորձությանը, սա էլ յուրովի հոգեբանական պատերազմ է, որից պետք է պատվով դուրս գա արցախցին: Միջազգային կառույցները միանշանակ պետք է պատասխանատվություն կրեն այս իրավիճակի համար, որովհետւ այն ինչ տեղի է ունենում այսօր Արցախի շուրջ` ուղիղ փոխկապակցված է աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Արցախի  իշխանությունները այսօր անում են հնարավորն ու անհնարը, բայց հասկանում եք ինքներդ էլ, որ մեր փձեռքում շատ բան չկա: ՀՀ իշխանությունը, որը վարում է չբարձրաձայնված կոմպլիեմենտար քաղաքականություն պարտավոր են ստեղծված օրհասական իրավիճակը բարձրաձայնել բոլոր հնարավոր խողովականերով, Հայաստանը ուղղակի պարտավոր է փրկել արցախահայությանը ցեղասպանությունից, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր Սումգայիթ է նախապատրաստում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ