⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... 3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան

«Հրապարակ». Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանո՞ւմ է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը փայլուն ընդունելության է արժանացել Ֆրանսիայում։ Լեփ-լեցուն դահլիճներում հանդիպումներ, հոտնկայս ծափահարություններ, բանականաբար՝ ավելի շատ ուղղված Արցախի պայքարին եւ արցախահայության տոկունությանը։ Հանդիպումներ Ֆրանսիայի պետական, օրենսդիր բարձր շրջանակների հետ, մասնավորապես Իլ դը Ֆրանս շրջանի նախագահը, Փարիզի քաղաքապետն ընդունել են չճանաչված հայկական պետության ղեկավարին։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստան կատարած այցի ժամանակ չարժանացավ Փաշինյանի ընդունելությանը՝ միայն այն պատճառով, որ նրան ուղեկցում էր ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը, ում մուտքը Հայաստան արգելված է։

Մենք տեղեկացանք, որ դեկտեմբերի 11-ին պատվիրակությունը վերադարձել է Հայաստան, սակայն Արցախի նախագահը դեռ չի մեկնել Արցախ։ Գուցե պատճառը ճանապարհն է, իսկ գուցե Արցախի խնդիրների լուծման բանալին Երեւանում է, եւ մնացել է, որպեսզի հանդիպի Փաշինյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ