Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Խնդրում եմ մեր ղեկավարությանը` մի քիչ ուղեղ ունեցեք.ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Մշակութային

Օրերս լրացած ծննդյան տարեդարձի առթիվ «Իրավունքը» զրուցել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Կոստանյան, սիրո՞ւմ եք նշել Ձեր ծննդյան տարեդարձը:

— Ընդհանրապես չեմ սիրում, բայց միշտ ստացվում է այնպես, որ հարազատներս, ընկերներս, աղջիկներս, տղաս այդ օրը մի այնպիսի անակնկալ են անում, որ անպայման ծննդյանս տոնը նշվում է: Ես չեմ սիրում ռեստորանային միջոցառումներ: Մեր ընտանեկան բոլոր միջոցառումները աշխատում եմ նշել տանը: Ինձ համար տան ջերմությունն ուրիշ է:

— Այս տարի Ձեր ծննդյան շնորհավորանքներն ինչո՞վ առանձնացան:

— Ես մտածում էի, որպես դերասան, մոռացել են ինձ, բայց շնորհակալ եմ իմ ժողովրդից, ընկերներիցս, հարազատներիցս, որ ծանոթ-անծանոթ իրենց շնորհավորանքներն էին հղում ինձ: Առիթից օգտվելով՝ ձեր թերթի միջոցով շնորհակալությունս եմ ուզում հայտնել բոլորին, որ հիշում են ինձ: Նաեւ շնորհակալությունս եմ ուզում հայտնել Գեւորգ Արամյանին, որ միշտ կողքիս է իմ կյանքի դժվար պահերին: Նրա հետ ո՛չ ընկերական, ո՛չ բարեկամական կապ չեմ ունեցել, բայց ամեն հարցով օգնում է ինձ: Ուզում եմ նրա ծնողներին շնորհակալություն հայտնել՝ նման որդի դաստիարակելու համար:

— Ժողովուրդը Ձեզ շնորհավորեց, իսկ մշակույթի ոլորտի ղեկավար ատյաններից եղա՞ն շնորհավորանքներ:

— Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը շնորհավորեց: Իրենից շատ շնորհակալ եմ: Իսկ մշակութային մյուս ղեկավար պաշտոն զբաղեցնողներն իրենք ընդհանրապես իրենց չեն հիշում, ինձ որտեղի՞ց հիշեն: Իրենք շատ վատ են աշխատում:

— ԿԳՄՍ նախարարության մշակույթի պատասխանատուները ո՞ր հարցում են վատ աշխատում:

— Նրանք միայն իրենց գրպանի համար են աշխատում: Այսքան հետեւում եմ լրահոսին, չեմ տեսել, որ մշակութային որեւէ դպրոց բացեն կամ մի որեւիցե աշխատանք անեն: Ոչ մի բանի մասին չեն մտածում: Ինձ համար նրանք գոյություն չունեն, որովհետեւ եղած-չեղած մի հաշիվ են: Իրենք էլ են ծերանալու, գոնե պետք է վերաբերմունք ցուցաբերեն մշակույթի նվիրյալներին: Գոնե ծննդյանս օրը թղթի կտորով շնորհավորանք գրեին, ասեին՝ ծնունդդ շնորհավոր: Դա էլ հո փողի հետ չի՞ կապված, որ ասեն՝ բյուջեն փող չկա: Վերջիվերջո, 29 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, գոնե մի շնորհավորանք չլինի՞ նրանց կողմից: Օրինակ, Մալաթիայի թաղապետարանում մշակույթի բաժին կա, որտեղ 11 տարի աշխատել եմ՝ որպես «Ժամանց» մշակույթի կենտրոնի տնօրեն: Մալաթիա համայնքի առաջին աստղային համերգը ես եմ կազմակերպել, որը տեղի է ունեցել Անդրանիկի արձանի մոտ: Ամենասիրված ու ճանաչված աստղերն են եկել երգել: Մշակույթի բաժնից պետք է մոտենային թաղապետին եւ ասեին` այսօր Վլադմիր Կոստանյանի 61-ամյակն է, եկեք զանգենք, ասենք շնորհավոր մեր անունից: Ես չեմ ասում նրանց` սոված եմ, հաց տվեք: Պարզապես այս հարցում պետական մոտեցում պետք է լինի: Չէ՞ որ իրենք էլ են ծերանալու... Օրինակ, Ռուսաստանում կա դերասանների գիլդիա, որտեղ տարեց դերասաններին օգնում են ամեն հարցով: Մեզ մոտ այդ բանը չկա, ու չեն էլ հասկանում, որ պետք է օգնեն արտիստներին, որոնք այսօր ունեն իրենց կարիքը: Դրա համար հասկացող մարդ է պետք, որ այդ ամենը կազմակերպի: Չեմ հասկանում, թե որտեղի՞ց բերեցին այդ ԿԳՄՍ նախարարին...

— Դուք ունեք առողջական խնդիրներ, Ձեր ստացած թոշակով կարողանո՞ւմ եք գոնե մինիմալ խնդիրներ հոգալ:

— 46 հազար դրամով ես կարո՞ղ եմ դեղ առնել, հաց ուտել, բնակարանի կոմունալ վճարները վճարել: Ես նաեւ երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց որեւէ ժամանակ մեր նման մարդկանց տիրություն չարեցին: Ապրում եմ՝ իրենց չնկատելով: Ես խնդրում եմ մեր ղեկավարությանը` մի քիչ ուղեղ ունեցեք, հավաքվեք ու մտածեք նաեւ այն մարդկանց մասին, որոնք ի վիճակի չեն աշխատել: Այս պարագայում գոնե վերաբերմունք ցուցաբերեք: Իրենց այդ վերաբերմունքից տարեց, հիվանդ մարդկանց կյանքը մի քանի տարի կավելանա...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված