Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Ինչ է կատարվում Թուրքիայում այս օրերին․ «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Իրանի սահմանին  թուրք-ադրբեջանական զորավարժությունների վերաբերյալ որեւէ առանձնահատուկ անդրադարձ Թուրքիայում չկա,<<Իրավունքի>> հետ զրույցում ասաց Պոլսի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ընդգծելով, որ փոխարեն հատուկ ուշադրությամբ լուսաբանվում է քրդական խնդիրը․

-Թուրքիան շատ մեծ ցանկություն ունի իր ցամաքաին զորքերով ներխուժել Սիրայի հյոսիսային հատվածը, սակայն դա դեռեւս չի հաջողվում։ Պատճառն այն է, որ այդ, այսպես կոչված, քարտ բլանշը Թուրքիան չի ստանում ո՛չ Ռուսաստանից, ո՛չ ԱՄՆ-ից։ Սա է պատճառը, որ Թուրքիան, այս պահին կարծես տուպիկի մեջ է հայտնվել, ցանկությունը ունի, բայց իրագործել չի կարող։ Բայց պատեհ առիթին Թուրքիան միանգամից ցամաքային զորքերը կլցնի Սիրայի քրդաբնակ քաղաքները, պարզապես հիմա դեռ ձեռքերը <<կապված են>>։

-Իսկ, ի՞նչ են խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին։

-Վերջերս բավականին ուշագրավ հայտարարություն արեց Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, ասաց, որ մինչեւ տարեվերջ սկսվելու են բեռնափոխադրումների գործընթացը Հայաստանի հետ, բայց թե ինչ բեռնափոխադրումների մասին է, երբ եւ ինչ պայմաններով դեռեւս փակագծեր չեն բացվել։ Այսքանից այն կողմ հայ-թուրքական հարաբերությունների մասին որեւէ այլ պաշտոնական արձագանքներ չեն եղել։

-Պարոն Էստուկյան, հատկապես 44-օրյա պատերազմից հետո շատ է խոսվում, որ Հայաստանում ծպտյալ գործում են թուրք գործակալներ այս կամ այն ոլորտին վերաբերող ինֆորմացիան հավուր պատշաճի Թուրքիայի վերանախավին հասցնելու համար։ Այդտեղ նմանատիպ լուրեր շրջանառվո՞ւմ են։

-Առաջին հանրապետության հիմնադրումից ի վեր նման բաներ շատ են ասվել, խոսվել, շատ են եղել նման նախաձեռնություններ։ Նույնիսկ հայ-թուրքական տնտեսական բարեկամության միություն էր հաստատված ժամանակին, որի թուրքական կողմի համանախագահն Քահան Սոյարքը, բայց իրենց աշխատությունները հստակ արդյունքների չէին հանգել, բայց առանձին ձեռնարկողներ միշտ կարող են լինել։ Հիշում եմ, անկախության առաջին շրջանում, երբ հացի պահանջը շատ էր ՀՀ-ում, Թուրքիայից, գործակալներ, կդժվարանամ ասել, բայց արկածախնդիր երկու մարդիկ <<Ժիգուլիի>> մեջ երկու պարկ ալյուր դնելով գնացին Հայաստան, իսկ մի քանի տարի հետո դարձան ՀՀ-ի կարեւոր հացարտադրողներ դարձան, անունները անկեղծ չեմ հիշում։

-Իսկ, վերջին շրջանում նմանատիպ դեպքեր արձանագրվե՞լ են, որոնց մասին լսած լինեք։

-Հնարավոր է առանձին անհատներ այս կամ այն գերատեսչության աշխատակցի վստահություն ձեռք բերելով որեւէ շփումներ ունենան, բայց գոնե բացահայտված, հրապարակված կոնկրետ անուններ չեմ լսել։

-Ովքե՞ր են այդ մարդկանց թիրախներում հայտնվում՝ վստահություն ձեռք բերելու համար։

-Բոլոր ոլորտներում էլ կարող են հայտնվել, պարզապես նրանք մինչ այս պահը համենայնդեպս այնքան հմուտ են գործել, որ եղած որեւէ դեպք չկա, որ բացահայտվեն, որպես թուրքական գործակալներ, ովքեր ՀՀ-ում փորձել են որոշ ազդեցության գոտիներ ստեղծեն։ Ես միայն ենթադրաբար կարող եմ ասել, որ այո, հավանական է, կարող է լինել, բացառված չէ, ընդ որում նման երեւույթներ կարող են լինել ոչ միայն Թուրքիայից, այլ աշխարհի բոլոր երկրներից։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված