Խզակոթներին ստանալուց հետո ադրբեջանական շարասյան անդամները մի այլ կարգի խելոքացել են․Գետավանի հայտնի միջադեպից մեկ շաբաթ անց
Հանդիպում
<<Խզակոթներին ստանալուց հետո ադրբեջանական շարասյան անդամներ մի այլ կարգի խելոքացել են, էնպես են անցնում, որ չզգանք։ Առաջ մեքենաններից քրքջում էին, մատով-ձեռով հաթաթաներ ուղարկում, էդ միջադեպից հետո ձենները կտրած են>>,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գետավանի համայնքապետ Արարատ Զախարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացրելէր, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի, շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։ Միջադեպից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 3-ին էլ ադրբեջանցիները փակել էին Բերձորի ճանապարհը, միայն երեք ժամ բանակցելուց հետո էին բացել ճանապարհը։