ՌԴ-ն թեքվում է դեպի Արեւելք, իսկ այն ոչ միայն Չինաստանն է. Մոզոլին
Միջազգային
Հայաստանում էր «Անալիտիկ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղտեխնոլոգ ԱՆԴՐԵՅ ՄՈԶՈԼԻՆԻՆ, ում կարծիքով` աշխարհում տիրող հակամարտությունների աճի պայմաններում դաշնակիցներն ու մերձակա երկրները Ռուսաստանի համար նոր դերակատարություն եւ առաջնահերթություն են ձեռք բերում:
— Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը թեքվում է դեպի Արեւելք, իսկ Արեւելքը դա ոչ միայն Չինաստանն է, այլեւ` Կովկասը եւ Կենտրոնական Ասիան: Այս տարածաշրջանների երկրները զարգացման առումով առաջնահերթություն են՝ առաջին հերթին տնտեսական համագործակցության առումով, իսկ տնտեսական կապերը հանգեցնում են քաղաքական ակտիվության, փոխազդեցության: Այս ամենը չի կարող լարվածություն չառաջացնել այստեղ, որովհետեւ խոշոր խաղացողները հետաքրքրված չեն Ռուսաստանի ներկայությամբ եւ ամրապնդմամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ