Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Վանի գործարարների միությունը ցանկանում է, որ Հայաստանի հետ սահմանը բացվի

Հասարակություն

Վանի առևտրի և արդյունաբերության գործարար միության (VATSO) կառավարման խորհրդի նախագահ Զահիր Քանդաշօղլուն տեսակետ է հայտնել, որ Հայաստանի հետ սահմանի բացվելուց հետո Վանի նահանգում կակտիվանա զբոսաշրջությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Քանդաշօղլուն նշել է, որ 2022 թվականը Թուրքիայի և աշխարհի համար հատկապես տնտեսական ալեկոծությունների պատճառով դժվար տարի էր, սակայն Թուրքիայի մյուս նահանգների հետ համեմատ Վանում, մասնավորապես իրանցի զբոսաշրջիկներով պայմանավորված, այդ իրավիճակը համեմատաբար քիչ է զգացվել։ 

«Վանն Իրանի, Իրաքի և Հայաստանի հետ հարևան է։ Ադրբեջանի հետ էլ ենք հարևան  համարվում։ Չնայած դրան՝ մեր ամենամեծ խնդիրն այն է, որ չենք կարողանում առևտուր անենք հարևան երկրների հետ։ Հայաստանի հետ սահմանադուռը դեռ փակ է։ Եթե այդ անցակետը բացվի, Վանի զբոսաշրջությունն էլ ավելի կակտիվանա, զբոսաշրջիկների թիվն ամեն ամիս կավելանա։ Ադրբեջանցի զբոսաշրջիկներն էլ կրկին այդ անցակետով հանգիստ կարող են գալ մեր նահանգ»,-նշել է Քանդաշօղլուն:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ