Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Ժողովուրդը, բռունցք դարձած, արհավիրք իշխանությանն ասելու է` ցտեսություն. Դանիելյան

Տեսանյութեր

«Իրավունք TV» տաղավարում ներքաղաքական զարգացումների մասին զրուցել ենք ՀՀԿ ԵԿ նախագահ ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

Թվում էր, թե բողոքի մեծ ալիք է բարձրանալու այն հայտարարությունից հետո, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ուղղակիորեն զգուշացրեց, որ Փաշինյանն ու Ալիեւը Սոչի ժամանել էին պրահայան  տարբերակով խաղաղության պայմանագիր ստորագրելու ձեռք բերված պայմանավորվածությամբ: Իշխանության հետ կապված` ամեն ինչ պարզ է, իսկ ընդդիմության քայլերը որո՞նք են:

— Ուզում եմ հստակ անդրադառնալ ընդդիմության եւ «Դիմադրություն» շարժման որոշակի քայլերին` ընդունելով առողջ քննադատություններ, որ` այո՛, քայլեր ձեռնարկվել են, եւ դրանք չեն հասել վերջնական նպատակին` այն է Նիկոլ Փաշինյանի եւ այս դավաճանական  իշխանության հեռացումը: Պետք է հստակ ֆիքսել, որ թե՛ իրազեկման, թե՛ որոշակի միջազգային մակարդակում ճիշտ կարծիք ձեւավորելու առումով փողոցային պայքարն ինչ-որ արդյունքներ գրանցել է: Բայց չես կարող վեց ամսական երեխայից պահանջել, որ նույն րոպեին սկսի քայլել, որովհետեւ երեխան չոչ անելու ընթացքում է սովորում քայլել: Հետեւապես, եթե ընդդիմությունը քայլեր է փորձում ձեռնարկել եւ նրա մոտ չի ստացվում, պետք չէ միանգամից քննադատել: Նույնը վերաբերում է ընդդիմադիր որոշ շրջանակների, որոնք մեղադրում են ժողովրդին, անվանում են` «ժեխ»: Իմ պատկերացմամբ` պետք է ընդդիմությունը կարողանա ավելի գրավիչ պայմաններ ստեղծել, որ ժողովուրդը կամաց-կամաց գա իր դաշտ: Միեւնույն ժամանակ, ժողովուրդն էլ պետք է կարողանա կառուցողական մտածելակերպ ունենալ եւ չպահանջել մի բան, որին ինքն ընդհանրապես որեւէ ներգրավվածություն չունի: Եթե դու անձնական ներգրավվածություն չունես ինչ-որ պրոցեսի մեջ, կողքից ճիշտ չէ պահանջել ավելին:

Բայց ընդունեք, որ նույն «Դիմադրություն» շարժման մեջ փորձառու քաղաքական գործիչներ կան, որոնք երկար տարիներ ե՛ւ ընդդիմադիր են եղել, ե՛ւ իշխանություն, ունեն անցած լուրջ ճանապարհ: Էլ չասեմ, որ վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ այն ուժերը, ովքեր առաջինը հայտարարեցին` իրենց մասնակցության մասին, խոստանում էին, թե  գնում ենք խորհրդարան` «դուրս քշելու» այս իշխանությանը: Հիմա ժամանակ ունե՞նք սպասելու, որպեսզի պայքարը հասունանա` չոչ անի, քայլի, դառնա չափահաս

— Ժամանակ չունենք, բայց դրա հետ միասին պետք է մարդկանց պահանջներն էլ առողջ լինեն: Պահանջել մարդուց բարձրացնել 100 կգ քաշ, մինչդեռ նա հնարավորություն ունի բարձրացնել 60կգ, այս պահին հնարավոր չէ: Պետք է ինչ-որ ժամանակ անցնի, որ կարողանա 5-5, 10-10 կգ-ներով ավելացնել ծանրաձողն ու հասցնել 100 կգ-ի: Այսօր ՀՀ բազմազավակ ընտանիքների 90 տոկոսը, որոնք 5 եւ ավել երեխա ունեն, ըստ պաշտոնական տվյալների, ծայրահեղ աղքատության մեջ են ապրում` թե՛ մարզերում, թե՛ քաղաքներում: Ունենք ծայրահեղ աղքատություն թոշակառուների շրջանակում, երիտասարդների շրջանակում բազմաթիվ խնդիրներ կան. մարդիկ չեն կարող մտածել ու զբաղվել իրենց սեփական առօրյայից դուրս ինչ-որ այլ բանով: Այո՛, ես էլ եմ ասում, որ մեր երկրի ճակատագրի հարցը բոլորիս խնդիրն է, երկրի փրկության հարցն է դրված, սա ազատագրական պայքար է, ու  ՀՀ նորանկախ պատմության մեջ երբեք չենք ունեցել այսպիսի իշխանություն, որը քայլեր է ձեռնարկում սեփական պետության դեմ: Բայց մարդիկ ասում են` առավոտ 9-ին արթնանում եմ, գնում եմ աշխատանքի` մինչեւ ժամը 18:00-ն, որովհետեւ երեք երեխա ունեմ, պետք է կարողանամ պահել: Այդ մարդիկ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք հայրենասեր քաղաքացիներ են, ուղղակի գուցե ինչ-որ պրոպագանդաների տակ են ընկած: Իրենց ասում են` սա քաղաքական պրոցես է, քաղաքականությամբ մի զբաղվեք, գնացեք ձեր գործով զբաղվեք, որոշ շրջանակների վախեցնում են քրեական գործերով եւ այլն: Բայց սա որոշակի ժամանակահատված է տեւելու, այս արհավիրք իշխանությունը ինչ-որ մի օր հասնելու են իր պիկին, ու ժողովուրդը, բռունցք դարձած, նրանց ասելու է` ցտեսություն:

Տպավորություն է, որ ընդդիմության մի զանգված լավ էլ համակերպվել է այսօրվա իրավիճակին: Առնվազն ԱԺ-ում կառուցողական աշխատանք կա` մասնակցում են նիստերին, քվեարկություններին

— Ես կխոսեմ իմ կուսակցության մասին: Մենք եղել ենք, կանք ու լինելու ենք այնտեղ, որտեղ կա պայքար` հանուն մեր երկրի շահի: Ազգային ժողովը մեզ համար հանդիսացել է հարթակ, որպեսզի կարողանանք բարձրաձայնել այն խնդիրները, որոնք ունենք: Միջազգային ասպարեզում մեր պատգամավորները ներգրավածություն ունեն եւ թե՛ եվրոպական, թե՛ ռուսական տարբեր կառույցների առաջ բարձրաձայնում են ու իրազեկում Արցախի ու Հայաստանի վերաբերյալ այն խնդիրները, որոնք այս իշխանությունը չի բարձրաձայնում: Ինչո՞ւ չօգտագործենք այդ հարթակը, որը մեզ անհրաժեշտ է` որպես պայքարի գործիք: Սուտ է, որ ԱԺ գնալով` դու ինչ-որ բանի հետ ես համակերպվում: Եվ վերջապես, մենք ինչպե՞ս կառուցողական ընդդիմություն կարող ենք լինել մի իշխանության հետ, որը դավաճան է, հող հանձնող է, կապիտուլյանտ է, խաբեբա է, չի սպասարկում ՀՀ շահը: Այսինքն` կառուցողական լինենք, որ ի՞նչ անենք, իրենց հետ հո՞ղ հանձնենք, սա հնարավոր չէ, ավելին` մեր պարագայում բացառված է: Եվ սա ոչ թե քաղաքական կարծիք է կամ գնահատական, այլ եթե դուրս գաք փողոց եւ հարցում անցկացնեք, 90 տոկոսը կասի, որ այդպես է: Մենք այսօր ունենք սուտ տնտեսական աճ, սուտ անվտանգային բարեփոխումներ, Պաշտպանության նախարարության սուտ բյուջե` այն ՊՆ-ի, որի մասին պատերազմական իրավիճակում գտնվող երկրի իշխող խմբակցության պատգամավորն ասում է, թե սպաներն ու զինվորները «նառկոման» են, «խաղացող» են: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված