Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Քրեական հետապնդում Դավիթ Մշեցու նկատմամբ

Մշակութային

Բանաստեղծ, Քառօրյա եւ 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Մշեցու նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում` սոցցանցում կատարած գրառման համար: Նա գրել է ոմն Նիկոլի մասին, իսկ դրանից անհասկանալիորեն վիրավորվել է Նիկոլ Փաշինյանը: Եթե չի նշվել գրառման մեջ ազգանուն, ապա ինչի՞ հիման վրա է քրեական գործ հարուցվել եւ համարվել բռնության կոչ` ուղղված Փաշինյանին, «Իրավունքը» մանրամասներ պարզեց ԴԱՎԻԹ ՄՇԵՑՈՒՑ:

— Ի վերջո, կմանրամասնե՞ք, թե ինչի՞ հիման վրա են Ձեր դեմ  դատական գործ  հարուցել:

— Եթե իրավաբանական տերմինով ասեմ, ապա այն հիմքով, որ սոցցանցում գրառում եմ կատարել, որտեղ ասում եմ՝ մի հոգավորին սատկացնելն ամեն հայի սրբազան պարտքը պիտի լինի… Սա որակել են որպես հանրային բռնության կոչ, այսինքն` մի արտահայտության համար, որն էդ մի հոգավորը օրը հինգ անգամ անում է (ասֆալտին փռել, չաքուչել, շինել եւ այլն)… Գիտեք, ինձ մոտ հասկանալու համար մարդը հա՞յ է, թե՞ ոչ,  մի հստակ ցուցիչ կա՝ մեր Տիեզերավեպը: Եթե մարդն իր էությամբ ու բնույթով համապատասխանում է այդ ցուցիչին, հայ է, եթե ոչ՝ հայ չէ: Ու էստեղ բացարձակ կապ չունի՝ տվյալ մարդն ազգային էպոսը կարդացե՞լ է, թե՞ ոչ: Իսկ մեր Տիեզերավեպը հստակ ասում է՝ օրենք սահմանած մարդը առաջինն ինքը պիտի պահի այդ օրենքը: Հիմա ստացվում է, որ մի հոգավորը հորինում է օրենքներ, որոնց առաջին ու տեւական խախտողը ինքն ու իր ուսապարկերն են, իսկ՝ իր իսկ լեզվով ասած, վնգստացող դատավորները զբաղված են մյուսներին, ովքեր այդ օրենքը չեն պահում, տուգանքի մատերիալ կամ քաղբանտարկյալ դարձնելով:

Հիմա անցնեմ գործի բուն էությանը: Էնպես չի, որ իմ հանդեպ քրեական գործը անակնկալ էր ինձ համար. գործը հարուցելուց դեռ մեկ տարի առաջ ծավալուն հոդված էի գրել այն մասին, որ վստահաբար թուրքական կառավարության կողմից հայ մտավորակության ցուցակը կազմված ու հանձնված է սրանց, ու առավելագույնը մեկ տարուց կսկսվի մտավորականության սպանդը: Դարձյալ հղումը տալով մեր էպոսին՝ պիտի ասեմ՝ այն մտավորականությանը, ովքեր ազնվական են ու ճանաչում են իրենց իրական Արարչին (հիշենք էպոսի այն մասը, երբ Սանասարն ու Բաղդասարը, արտը թողած` գնում են տուն, եւ Սենեքերիմի այն հարցին, թե արտը ո՞վ պիտի հսկի, Սանասարն ասում է` ոչ ոք. թռչուններն էլ չեն վնասի արտը, որովհետեւ ինքը աղոթք է հղել էն դեմի Աստծուն: Սենեքրիմը մտքում ասում է. «Տունս քանդվեց, սրանք ճանաչել են իրենց իրական Աստծուն. վաղը երկուսին էլ պիտի մատաղ անեմ իմ Ջոջ Կռքին )…Այսինքն` շարունակվում է ցեղասպանության եւ սովետի ժամանակների ջհուդաթուրքական ծրագիրը. այն է` սկզբից ոչնչացնել ազգային ինքնության ոգեթոնիրը բարկ պահողներին, հետո նոր ժողովրդին: Սրան էլ եթե գումարենք իմ հարաբերությունները մեր կրթական դաշտը ԽԵՂավարող մարդկանց հետ, որոնք բացառապես ու բացահայտ թուրքական շահն են առաջ տանում՝ ստանալով բազում պետական պարգեւներ, իմ հանդեպ դատական գործի պատկերը կամբողջանա…

— Ինչպե՞ս անցավ օրերս տեղի ունեցած դատական նիստը…

— Անցավ այնպես, ինչպես սպասում էի. քանի որ մի քիչ շատ են շտապել իմ հարցում եւ կարել են մի գործ, որն ավելի քան խնդալու է (նախորդ հարցի պատասխանը կփաստի դա), հիմա խաղադրույքը կատարել են այն բանի վրա, որ դատական բազում ապօրինությունների ու փնթիությունների միջոցով (սկսած դատարանի ծանուցումները Երեւանի տարբեր հասցեներով ուղարկելուց, դատարանի հասցեն սխալ գրելուց, առհասարակ՝ չծանուցելուց ու մեղադրելուց, որ ծանուցում չեմ ստացել, դատարանի դռանը մեկ ժամ ու ավել սպասեցնելուց, վերջացրած դատավորի` հետս հայերենի ու հայոց լեզվի իմացության մասով բանավիճելուց) ինձ հունից հանեն, որպեսզի ասեն այս գործը հեչ, բայց էս մյուսի մասով դատում ենք: Փառք Հայ Արարչին՝ չտրվեցի այդ մանր սադրանքներին ու ձեռնունայն թողեցի. հիմա սպասում եմ՝ մինչեւ դատական երկրորդ նիստն ի՞նչ նոր դավեր կմոգոնեն…

— Արցախյան ե՛ւ Քառօրյա, ե՛ւ 44-օրյա պատերազմների մասնակից եք: Տեսնելով դիրքերի վիճակը, էլ չասեմ, որ բոլորովին վերջերս՝ սեպտեմբերին ունեցանք այդքան զոհեր` ճի՞շտ եք համարում Հանրապետության հրապարակի շքեղ լույսերն ու տոնակատարություններն այս օրերին:

— Նախ՝ թույլ տվեք ասել, որ ինձ համար դրանք ոչ թե պատերազմներ են, այլ ճակատամարտ, քանզի բուն պատերազմը լինելու է միայն մեր վերջնական հաղթանակի ելքով: Ինչպես ընկերս է ասում՝ սրանք անձրեւաորդի պես բան են. անձրեւի հետ առաջացել են, արեւի հետ կվերանան: Իսկ որ այդ փրկության արեւը գալու է մեր երկրում՝ բերելով հաղթական պատերազմ, ես չեմ կասկածում… Հրապարակի տոնակատարության մասով պատասխանեմ հակիրճ՝ այո, ճիշտ եմ համարում, քանզի ճիվաղներից սպասել այլ բան, քան գիշատիչների խնջույքն է, հնարավոր չէ…Սրանք նախ պիտի իմանան՝ ի՞նչ է դիրքը, եւ ո՞վ՝  դիրքապահը, որ մի հատ էլ հոգան այդ մասին…

— Եթե շարունակեն այս նույն ոգով, ո՞ւր կհասնենք:

— Նախ՝ սա ոգի չէ, այլ հոգեւոր, մտավոր ու բարոյական այլասերություն ու գարշանք, որով շարունակելու դեպքում ավելի վատ տեղ հասնել, քան հիմա ենք՝ նույնն է, թե կտրած գլխի վրայից աչք հանենք, այսինքն՝ վերջնականորեն թուրքանանք ինքներս մեր հանդեպ…Այ, երբ վերոնշյալները կբացառենք ու կոգեղենանանք, այդ ժամանակ կհասնենք այնտեղ, որտեղից եկել ենք, ասել է թե արարչական ու հզոր քաղաքակրթական մեր էությանը, որի արդյունքը կլինի հզոր, ապահով ու բարեկեցիկ պետությունը:

— Վերջերս տեղի ունեցավ Ձեր՝ թվով 11-րդ «Վիրավոր արջի վերադարձը» գրքի շնորհանդեսը: Ինչո՞ւ վիրավոր արջ, եւ ի՞նչի մասին է գիրքը:

— Վիրավոր արջը գլխավորապես մեր ազգային ինքնությունն է, որին սկսած դեռ վաղնջական ժամանակներից մինչեւ  (սկսած դեռ մ.թ.ա. երկրորդ հազարամյակի սկզբից, երբ առաջացան սեմիտական ցեղերն ու սկսեցին ավազակությամբ փորձել կանխել Հայքի, Եգիպտոսի ու Շումերի մեջ տեղի ունեցող առեւտրաշրջանառությունը, սկսած Մովսեսի կողմից հրեաների դուրսբերման փորձին եգիպտական ստրկությունից, վերջացրած մեր վերջին աղետներով) մեր օրեր խոցել են ու վիրավորել: Քանի որ մենք գիտենք՝ եթե արջին վիրավորում ես ու չես սպանում, ապա այդ արջը մի օր անպայմանորեն վերադառնալու է ու կործանի իրեն վիրավորողներին, ապա այստեղ այդ ազգային ինքնությունը՝ վիրավոր արջի կերպարով գալիս ու ոչնչացնում է իրեն վիրավորողներին եւ վերականգում արարչական արդարությունը…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված