ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը Ռոնալդուի վերաբերյալ

Սպորտ

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հերքելով տեղեկությունն այն մասին, որ  Կրիշտիանու Ռոնալդուն սպառնացել է հեռանալ ազգային թիմից:

«Ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Կատարում գտնվելու ժամանակ ոչ մի անգամ չի սպառնացել հեռանալ թիմից։

Ռոնալդուն ամեն օր ցույց է տալիս երկրին ծառայելու իր յուրահատուկ փորձը, որը պետք է հարգել և որը վկայում է ազգային հավաքականի հանդեպ նվիրվածության անհերքելի աստիճանի մասին:

Ի դեպ, Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուի նվիրվածության չափը ևս մեկ անգամ դրսևորվեց Շվեյցարիայի նկատմամբ 1/8 եզրափակիչի հաղթական խաղում (խմբ. 6-1):

Ազգային հավաքականի խաղացողներն ու մարզիչները, ինչպես նախկինում, առաջին իսկ օրվանից լիովին հավատարիմ են Պորտուգալիայի պատմության մեջ լավագույն աշխարհի առաջնությունն անցկացնելու գաղափարին»,- գրված է պաշտոնական հայտարարությունում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ