ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմությունը կրկնում է նաև Պորտուգալիայի հավաքականում

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն երբ իմացել է, որ չի լինելու Պորտուգալիայի հավաքականի մեկնարկային կազմում Շվեյցարիայի դեմ խաղումս պառնացել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշին, որ կհեռանա ազգային թիմից, հայտնում է Record-ը:

Ռոնալդուի և Սանտուշի հարաբերությունները լարվել են ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի՝ Պորտուգալիա - Հարավային Կորեա խաղից (1-2) հետո: Այդ հանդիպման 65-րդ րոպեին, երբ հաշիվը 1-1 էր, պորտուգալացի մասնագետը փոխարինել էր «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրին։

Հետագայում հաղորդվել էր, որ Ռոնալդուն փոխարինվելու ժամանակ մարզչին ասել է՝ «Դու շտապում ես ինձ հանել»։  Խաղից հետո 37-ամյա հարձակվողը հերքել էր դա և ասել, որ այդ պահին խոսել է Կորեայի հավաքականի խաղացողի հետ, որը պահանջել է, որ պորտուգալացին հնարավորինս շուտ հեռանա խաղադաշտից։

Այնուամենյանիվ, Սանտուշը դժգոհ էր մնացել ֆուտբոլիստի պահվածքից՝ ասելով, որ իրեն դուր չի եկել Ռոնալդուի արձագանքը։ 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ