Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ. ԵԱՏՀ ղեկավարի ելույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին

Տնտեսություն

2022 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տնտեսությունում ուղղակի ներդրումների ծավալն զգալիորեն ավելացել Է: Այսօր Բիշքեկում կայացած Ներդրումային գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարություն է արել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:  

«Անցյալ տարվա համեմատությամբ 2022 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ի անդամ երկրներում օտարեկրյա ուղղակի ներդրումներն Էապես աճել են», - ասել Է նա:

Մյասնիկովիչի խոսքով՝ այդ ժամանակամիջոցում Հայաստանի տնտեսությունում ներդրումներն աճել են գրեթե 5 անգամ, Բելառուսում՝ 1,6 անգամ, Ղազախստանում՝ կրկնակի, Ղրղզստանում՝ 1,9 անգամ: 

«Ընդհակառակը, մենք տեսնում ենք ակտիվ աճ»,- նշել Է նա:

Մյասնիկովիչը հավաստիացրել է, որ ԵԱՏՄ-ում մեծ ուշադրություն են հրավիրում բիզնեսի աջակցությանը: Մասնավորապես, միությունում մաքսատուրքի վճարումից ազատված Է գրեթե 1300 անուն ապրանք, ինչը 2 միլիարդ դոլարի անուղղակի օժանդակություն է տրամադրել ձեռնարկատերերին:      

Բիշքեկի Ներդրումային գագաթնաժողվին մասնակցում են ԵԱՏՄ-ի երկրների պետական կառույցների, այդ կազմակերպության տարբեր մարմինների և մասնակից երկրների ընկերությունների ներկայացուցիչներ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ