Արցախի նախագահը հյուրընկալվել է Ֆրանսիայի Սենատում
ՆերքաղաքականՇարունակվում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական հանդիպումները Ֆրանսիայում։ Այսօր արցախյան պատվիրակությանը հյուրընկալել են Ֆրանսիայի Սենատում։
Այս առնչությամբ Սենատի Սոցիալիստների, բնապահպանների և հանրապետականների խմբի ղեկավար Պատրիկ Կանները իր Twitter-ում գրել է. «Այսօր հանդիպել եմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Բրյունո Ռետայոյի հետ վերահաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այդ Հանրապետության ինքնիշխանության հարգմանը, որը բախվել է ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից իրականացվող էթնիկ զտումներին»:
