Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Մայրս իմ աղոթքն է, հավատն ու ուժը, իսկ Հայրենիքը՝ ամրոցն է Բոլորիս, որին պետք է փայփայել միշտ

Ախ կանայք

<<Իրավունքի>> բլից հարցերին պատասխանում է հայտնի լրագրող, Newsmedia.am էլ․ օրաթերթի հիմնադիր ղեկավար, <<Քեզ համար զինվոր>>, <<Կյանք ու կռիվ >> հայրենանվեր նախագծերի հեղինակ եւ իրականացնող, հետաքննական մի շարք հանրային լայն հնչեղություն ունեցող հոդվածաշարերի հեղինակ, մեր գործընկեր ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ։ 

-Տիկին Զարգարյան, եթե կախարդական փայտիկ ունենայիք.ի՞նչ   կանեիք:
 -Ժամանակը ետ կբերեի։ 
-Ձեր երազանքի երկիրը։ 
-Հայաստան։ 
-Արցախը՝Ձեզ համար:
 -Արցախը Հայաստան է եւ վերջ։
 -Զինվորը։ 
-Զինվորը անսակարկելի արժեք է, մեր գոյության հենասյունն ու պատվարն է։ 
-Հայրենիքը, հայրենասիրությունը Ձեզ համար։
 -Հայրենիքը մեծագույն արժեք, իսկ հայրենասիրությունը սրբազան զգացում։ 
-Եթե մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ՝ չներող, չհանդուրժող, անողոք։
 -Աշխատանքի մեջ կարող եմ լինել անողոք, մարդկային հարաբերությունների դեպքում՝ իհարկե  այլ է մետցումը: 
-Տանել չեք կարողանում, երբ․․․ 
-Երբ կա կեղծիք, սուտ, դավաճանություն, առհասարակ  տանել չեմ կարողանում անհայրենիքներին։ 
-Ժողովուրդը գոյատեւում է ոչ միայն հողով, այլ․․․ 
-Այլ լեզվով եւ մշակույթով։
 -Ինչ է պետք երջանիկ լինելու համար։
 -Խաղաղություն։ 
-Եթե հնարավորություն լիներ կյանքը փոխելու։ 
-Կան էջեր, որոնք մի փոքր կսրբագրեի։ 
-Ում եք դիմում, երբ  բարդ իրավիաճակում եք հայտնվում, եւ դժվար է լինում հստակ որոշումներ կայացնել:  
-Մայրիկիս հետ եմ զրուցում . նա ինձ օգնում է, ուժ է տալիս անգամ երկնքից: Մայրս իմ աղոթքն է, իմ սերն է, հավատն ու ուժը:
 -Միշտ վախեցել եք․․․ 

-Կեղծիքից, ստից, դավաճանությունից։
 -Քաղաքականությունը Ձեզ համար։ 
-Ոչ այնքան լավ բան։ 
-Ով կարող է լինել Ձեր ընկերը։ 
-Մարդը: 
-Բարեկամ լինելու համար  պարտադիր է արյունակցական կապ ունենալ…թե՞… 
-Ոչ բնավ պարտադիր չէ. Բարեկամը քեզ բարին կամեցողն է, իսկ այս  խառնակ աշխարհում մարդիկ դժվար են իրար բարին կամենում:
-Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի պաշտոնում։ 
-Չէի ուզենա լինել վարչապետի փոխարեն, բայց եթե մի քանի ժամով լինեի  գլխավոր   դատախազի  պաշտոնում, ինչ խոսք կձերբակալեի իշխանական թայֆայի բոլոր պատասխանատուներին, ովքեր մեղավոր են,  եւ կրում են պատասխանատվություն 44-օրյա պատերազմի դաժան ու ողբերգական էջերի համար։

Հարցերը ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ