3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Հենց այդ պարապ վիճակն անցնի, գզվռտոց կոչվածն էլ կանցնի. Սամսոնյան

Թեմա

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ կարծիքով` վերջին շրջանում նկատվող ընդդիմության միջեւ, այսպես ասած, բախումները, եթե դրանք կարելի է բախում համարել, ներընդդիմադիր տարատեսակ հարցերը, միշտ պարապության հետեւանք են լինում:

— Բազմաթիվ դեպքեր են եղել, որ կասեցվել են դրանք, լուծվել են: Միշտ կողմնակից եմ եղել համերաշխության եւ հիմա էլ շարունակում եմ լինել դրա կողմնակիցը: Պարզապես, պետք է տարբերել ընդդիմությանը քննադատողների մոտիվացիաները: Եթե այդ քննադատության մեջ կա ռացիոնալ հատիկ, որն ավելի լավը կդարձնի ընդդիմությանը, պետք է միշտ ընդունել եւ ոչ սրերով: Եվ հակառակը` նրանք, ովքեր իրականում չարախնդալու, ջուր պղտորելու համար են քննադատում, պետք է կա՛մ անտեսվեն, կա՛մ համարժեք պատասխանի արժանանան: Ընդ որում` անվանական ու այնքան անվանական, ինչքան անվանական անում են` ջուր պղտորելով իրենց մեկնաբանություններով: Հենց այդ պարապ վիճակն անցնի, գզվռտոց կոչվածն էլ կանցնի: Բայց վստահ եմ, որ ընդդիմության գոնե առաջնորդների մակարդակում` լինի քաղաքացիական սեկտորում, թե` քաղաքական, այդ մարդիկ այնքան սթափ են, որ անկախ ամեն ինչից, մեծ պառակտման չեն գնալու: Այդ պառակտումը երբեք լուրջ սպառնալիք չի լինելու: Հուսով եմ, որ այս թեման ավելի լայն քննարկելու կարիք չի լինի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ