ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
Աստղագուշակ
ԽՈՅԵՐ
Այսօր ձեզ բարկացնելը շատ դժվար կլինի: Ձեր համբերությանը կարելի է նախանձել: Սակայն, եթե շարունակեք արհամարհել սիրելիներին, նրանք կարող են ձեզանից նեղանալ:
Հրաշալի օր է, որպեսզի մոռանաք անցյալն ու կենտրոնանաք ներկայի վրա: Եղեք զգոն, որպեսզի թույլ չտաք նախկին սխալները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր դուք պատահական հանդիպումների մի շղթա կունենաք, որոնք ամբողջովին կփոխեն ձեր անձնական կյանքը: Ադեկվատ վերաբերվեք յուրաքանչյուր հանդիպմանը, քանի որ դրանցից մեկը, իսկապես, կարող է ճակատագրական լինել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր գայթակղիչ առաջարկ կստանաք ընկերների կողմից, ինչի պատճառով ստիպված կլինեք ընտրություն կատարել ընտանիքին տված խոստումի եւ այդ առաջարկի միջեւ: Ամեն դեպքում, ընդառաջեք ընտանիքի անդամներին: Ձեր ընկերներն այդքան էլ ուրախ ժամանակ չեն անցկացնելու:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին մի այնպիսի բան կիմանա, որի մասին դուք չէիք ցանկանում բարձրաձայնել: Հնարավոր է՝ նա այնքան էլ չբարկանա, այլ պարզապես զարմանա այն փաստի համար, որ այսքան ժամանակ դա փորձել եք թաքցնել նրանից:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեզ շատ կբարկացնի սիրելիի վնասակար սովորություններից մեկը: Դա ձեզ այնքան կզայրացնի, որ դուք, նույնիսկ, կսկսեք բղավել նրա վրա: Բայց պետք չէ այդպես անել, հանգիստ խոսքն ավելի ազդեցիկ է լինում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք կսկսեք լրջորեն մտածել այն հարցի շուրջ, թե ձեզ սիրահարված անձանցից, որին եք դուք ավելի շատ համակրում: Հնարավոր է՝ այդպես էլ չգտնեք պատասխան, բայց սա եւս մեկ քայլ կլինի ձեզ համար:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կցանկանա չեղյալ համարել ձեր համատեղ ծրագրերն ու կազմել նորը: Ընդ որում՝ նա ձեզանից հիացական արձագանք կսպասի, սակայն եթե ներքուստ չհիանաք, ավելի լավ է միանգամից այդ մասին հայտնեք սիրելիին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե ունեք ընտրյալ, սակայն երջանիկ չեք նրա կողքին, այսօր ճիշտ ժամանակն է նոր ընտրություն կատարելու համար: Ձեր կեսին փնտրեք Ցլերի, Կույսերի եւ Ձկների միջեւ: Խուսափեք Այծեղջյուրների եւ Խոյերի հետ շփումից:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ոչ մի կերպ չի հասկանա, որ անարդարացի է ձեր հանդեպ: Մի էլ փորձեք համոզել նրան հակառակը: Պարզապես, այնպես արեք, որ նա ինքնուրույն հասնի այդ մտքին:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք չեք կարողանա անել այն, ինչ ցանկանում է ձեր սիրտը: Այսինքն՝ կամ պետք է լսեք ձեր ներքին ձայնին, կամ էլ սիրելիին:
ՁԿՆԵՐ
Հիշեք այսօր ձեր հեռու բարեկամներին: Միգուցե նրանց մեջ գտնեք այնպիսի մարդկանց, որոնց հետ կարող եք հրաշալի ժամանակ անցկացնել: