Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը Ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել․ երկու անձ ձերբակալվել է 2026 թ. Սևանա լճում ամբողջ որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի քանակը կկազմի 1270 տոննա

Հայկական ազգային պարի մրցույթ ՌԴ-ում

Մշակութային

ՌԴ Մոսկվայի մարզի Լոբնյա քաղաքի «Չայկա» մշակույթի պալատում՝ «Նազանի» հայ ստեղծագործական փառատոնային շարժման շրջանակներում, տեղի ունեցավ հայկական պարի «Արեւիկ» միջազգային մրցույթ-փառատոն, որի  կազմակերպիչը Լուսինե Զաքարյանն էր: Ժյուրիի անդամներն էին Սյուզաննա Բաբայանը, Շողիկ Նասիլյանը, Քրիստինե Աբրահամյանը: Պարային մրցույթին մասնակցում էին «Անուշ» ազգային պարային համույթի սաները եւս, որոնք 6 անվանակարգերից` 4 պարով զբաղեցրին երկրորդ տեղը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է համույթի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ տարիքային խմբեր էին մասնակցում մրցույթին:

— Մասնակցում էին տարբեր տարիքային խմբեր, որի հիմքում ազգային պարը պահպանելու գաղափարն էր: Մրցույթը նվիրված էր մինչեւ 14 տարեկան երեխաներին: Փառատոնին մասնակցում էր 10 հայկական խումբ: Մրցանակները սահմանված էին 6 անվանակարգում: 4 պարով երկրորդ տեղը զբաղեցրին մեր պարային համույթի սաները: Նաեւ ստացանք մրցանակ՝ Լավագույն պարային տարազ անվանակարգում, որի ոճաբանը մեր դիզայներ Նվարդ Գրիգորյանն է: Մենք ընդամենը 15 օրում կարեցինք 30 տարազ:

— Ի՞նչ պարերով եք ներկայացել մրցույթին:

— Ինչպես արդեն նշեցի, ներկայացրինք 4 պար, եւ այդ չորս պարով էլ զբաղեցրել ենք երկրորդ պատվավոր տեղը: Առաջին պարային բացումն արեցին փոքրիկները` 3-5 տարեկան՝ Սիլվա Հակոբյանի «Մռութիկ» երգի ներքո: Երկրորդը` «Սարդարապատն» էր, որին մասնակցում էին մեր 8-14 տարեկան սաները: Երրորդը` «Ուզունդարան» էր, որը պարել են մեր աղջիկները: Իսկ վերջին չորրորդը` ազգագրական «Շարանն» էր, որը պարեցին մեծերն ու փոքրերը միասին: Պարային մրցույթը կազմակերպված էր շատ լավ: Երեխաները մասնակցեցին շատ մեծ ոգեւորությամբ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ