Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը Թրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The Week Պուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մահացել է դերասան Կամո Առաքելյանը Հրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունը Goal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշը Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել «Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Որկրամոլության պատճառով մոռացել ենք Սուրբ Ծննդյան տոնի մասին.ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի (սոպրանո), միջազգային մրցույթների դափնեկիր ԱՆՆԱ ՄԱՅԻԼՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ հայ երգարվեստն այսօր ի՞նչ վիճակում է:

— Հայ երգարվեստ հասկացությունը ներառում է մի քանի տեսակներ: Ես ներկայացնում եմ հայ դասական եւ ազգային ոլորտը: Այստեղ, ինչպես միշտ, կան չլուծված հարցեր, անպաշտպան կատարողների իրավունքներ, կազմակերպիչների բացակայություն, «եղունգ ունես գլուխդ քորի» կարգախոս:

— Ի՞նչ կարծիք ունեք «Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակցի եւ ընտրված երգի մասին:

— Չեմ հետաքրքրվում այդ ոչ պրոֆեսիոնալ մրցույթով: Բացարձակ չգիտեմ՝ ով է մասնակցում եւ ինչ է երգում: Կարծում եմ՝ անիմաստ մրցույթ է եւ ֆինանսները, որոնք անիմաստ կերպով ծախսվում են այդ մրցույթին մասնակցելու համար, կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:

— Համացանցը ողողված է լուսանկարներով, որտեղ Հանրապետության հրապարակի` պետության կողմից հատուկ պահպանվող հուշարձաններ համարվող շենքերի վրա մեխեր են ցցված: Ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին: Արդյո՞ք ճիշտ է եվրոպացիներին ուրախացնելու համար՝ ծակել պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատերը:

— Եվրոպացիներին ծիծաղեցնելու համար՝ այո, կարելի է: Եվրոպացիները վաղուց արդեն հեռու են անիմաստ պճնանքներից: Եվրոպացիները երբեք չեն փչացնի սեփական պատմական հուշարձանն անիմաստ լույսերի համար: Եվրոպացին անում է ամեն ինչ, որ նույնիսկ ամենափոքր քարը, որը ընկել է պատմական շենքից, աշխատում է նույնությամբ վերադարձնել իր տեղը: Շատ բան ունենք սովորելու եվրոպացիներից:

— Ի վերջո, մենք լույսերո՞վ ենք ներկայանում, թե՞ մեր երգով…

— Եթե «Եվրատեսիլը»  նկատի ունեք, իհարկե՝ երգով: Եթե ընդհանրապես  նկատի ունեք աշխարհին ներկայանալու մասին, ապա մենք շատ բան ունենք ներկայացնելու, բայց այդտեղ պետք է աշխատի հմուտ դիվանագիտական, պատմագիտական, մշակութաբանական եւ ուղղակի հայրենասեր մասնագետների խումբ: Վաղուց արդեն պետք է դա արվեր:

— Ըստ Ձեզ, ճի՞շտ  որոշում է, երբ 200-ից ավել զոհ ունեցանք սեպտեմբերին ու այդպես էլ սուգ չհայտարարվեց Հայաստանում, հիմա այսպես շքեղ Նոր տարի նշել:

— Նախ չպետք է թույլ տրվեր այդ սպանդը: Պետք է գոնե հիմա այնպես անենք, որ ապագայում նման բան չկրկնվի: Պետք է ուշքի գանք եւ այն աստիճանի ռազմական ուժ ունենանք, որ թշնամին երբեք չկարողանա ոտնձգություն անել: Բայց մենք շարունակում ենք դրա մասին չմտածել:

Նոր տարի անելը յուրաքանչյուրի գործն է: Բնական է, փոքրիկների համար է մեծ մասամբ դա ուրախություն: Բայց այն, իհարկե, սովորական մի տոն է: Ավելի կարեւոր է Սուրբ Ծննդյան տոնը, որի մասին որկրամոլության պատճառով մոռացել ենք: Նոր տարվա օրերը Պահքի օրեր են, այլ ոչ թե սեղանների: Սեղաններ էլի կարելի է գցել, բայց դրանք պետք է լինեն պահքային: Եթե մեր ժողովուրդը հետեւի ազգային ավանդույթներին, կառողջանա: Նման սեղաններին պետք է լինի միայն բուսական ծագում ունեցող կերակրատեսակներ: Պետք է վերադառնանք մեր ավանդույթներին՝ ավելի կարեւորություն տալով Սուրբ Ծննդյան հրաշքին:

— Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կա՞ն լուծումներ:

— Աշխարհի «մեծերը» այնպիսի քաղաքական խճանկար են ստեղծել իրենց եւ մեզ համար, որ այդ լաբիրինթոսից դուրս գալը շատ բարդ է լինելու: Ես կարող եմ միայն մի բան ասել ՝ մենք ունենք մեծ եւ հզոր հովանավոր ՝ Աստծուն: Եթե մենք ուշքի գանք եւ դառնանք առ Աստված, վերադառնանք մեր ավանդույթներին, զորացնենք մեր ազգայինը եւ առաջ բերենք մեր երկրի համար հոգեւոր եւ աշխարհիկ կարեւորությունները, եթե մի կողմ դնենք կուսակցական տարաձայնությունները, եթե մարդկային «ես»-ի ունայնությունը փոխարինենք պետական ընդհանուր մտածելակերպով, ամեն բան կփոխվի:

 ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ղազախստանն ամփոփում է ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունըԹրամփի ծրագիրը. հրաժարվել «փտող» Եվրոպայից և գրկել Ռուսաստանին. The WeekՊուտինը ստրատեգիական ռմբակոծիչներ է ուղարկել Բրիտանիայի սահման. The Mirror⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Մահացել է դերասան Կամո ԱռաքելյանըՀրապարակվել է Սպերցյանի ստեղծած պահերի վիճակագրությունըGoal-ը թարմացրել է 2026թ.-ի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշըMMA. ՀԱՅՏՆԻ Է ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄՐՑԱԿԻՑԸԱսեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել«Լեվ Գրուպը» մտնում է նոր տարի՝ ամուր մնալով օրենքին, արդարությանը և օրինապաշտ քաղաքացու գաղափարին.Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված