Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Թյուրըմբռնումը, որ հնարավոր է հասնել ՀՀ անվտանգությանն Արցախի հաշվին, հիմարություն է, այն էլ շատ վտանգավոր․Արցախի նախկին ԱԳՆ նախարար

Հանդիպում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեկ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ղարաբաղի  կարգավիճակի հարցը թողնել սերունդներին, մինչդեռ, ըստ նրա,  Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները Սոչի են տարել Պրահայում ստորագրված փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ կողմերը նրանք ուզում են խաղաղության պայմանագիր կնքել` ՄԱԿ֊ի կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Վերը նշվածի շուրջ եւ ոչ միայն զրուցել ենք Արցախի նակին ԱԳՆ նախարար ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ, ով նկատեց․

-Միանշանակ ստեղծված իրավիճակում մեզ համար ձեռնտու տարբերակտ ռուսական տարբերակն է, որովհետեւ հասել ենք այս կետին, ու մենք ենք մեզ հասցրել այս կետին։ Իսկ ընդհանուր առմամբ Արցախի ապագան պետք է լուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շրջանակներում, եւ թե Արցախի, թե ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր չխնայեն այդ ուղղությամբ։ Ինչ վերաբերում է Ալմա-Աթայի հռչակագրին եւ նմանատիպ փաստաթղթերի հիշատակմանը, ապա լավ դիվանագիտություն ունենալու պարագայում կարելի է հասնել ցանկալի նպատակին ցանկացած փաստաթղթի պարագայում։

-Պարոն Միրզոյան, բայց մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները առանձնապես ջանք չեն խնայում Արցախը հայկական պահելուն միտված, ավելին իրենց հայտարարություններով ավելի շատ թշնամու ջրաղացին են ջուր լցնում։

-Ցավոք, Ձեր հարցի պատասխանը ամենացավոտն է, որովհետեև, այո, Հայաստանը այսօր վարում է ապազգային քաղաքականություն։ Եվ պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման իշխանություններից օր առաջ ազատվել, հակառակ պարագայում մենք շատ կարճ ժամանակահատվածում կկորցնենք ոչ միայն Արցախն ու արցախահայությանը, այլեւ Զանգեզուրն ամբողջությամբ։

ՀՀ իշխանությունների դիրքորոշումը, որի համաձայն՝ Արցախի անկախ կարգավիճակի որեւէ հնարավորություն չկա, եւ ինքնին բանակցությունների ընթացքը միմյանց հետ որեւէ կապ չունեն։ Արտաքին հսկայական ճնշման առկայության եւ նշաձողն իջեցնելու պահանջի մասին մի շարք հայտարարությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն հերքվել են նույն արտաքին աշխարհի շատ ներկայացուցիչների կողմից։ Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում օգտագործել այդ ազդանշաններն ու մոտեցումները։ Ես կարծում եմ, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանի կամ մեկ այլ երկրի դիրքորոշման, այլ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մեջ են։ Երբ դու պարտվողական դիրք ես ընդունում եւ պատրաստ չես պայքարել քո շահերի համար ու ապացուցել, որ քեզ հետ ավելի հեշտ է ընդհանուր լեզու գտնել, քան կռվել, ապա ցանկացած երկրի դիրքորոշում դառնում է ճակատագրական։ Մենք ականատես ենք, որ ադրբեջանական կողմը, չնայած հայկական կողմից առաջ քաշվող բազմաթիվ զիջումների, շարունակում է իր ծավալապաշտական նկրտումները և ընդհակառակը՝ ժողովրդական լեզվով ասած, ախորժակն ավելի ու ավելի է մեծանում: Այդ առումով, թյուրըմբռնումը, որ հնարավոր է հասնել ՀՀ անվտանգությանն Արցախի հաշվին,  ուղղակի հիմարություն է և շատ վտանգավոր։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված