ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Բրազիլիայի հավաքականի ռեկորդները

Սպորտ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը դարձավ Աշխարհի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած և ամենաշատ գոլ խփած թիմը։

Բրազիլացիները հետ թողեցին Գերմանիայի հավաքականին, որը չի հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Բրազիլիան աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում անցկացրել է 113 հանդիպում, Գերմանիան 112։ Բրազիլիան եզրափակիչ մրցաշարերում խփել է 236 գոլ, Գերմանիան 232 գոլ։

Նշենք, որ Բրազիլիան 1/8 եզրափակչում 4։1 հաշվով հաղթանակ է տոնել Հարավային Կորեայի նկատմամբ և քառորդ եզրափակչում կմրցի Աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Բրազիլիա ֊Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ֊ի և Բրազիլիայի հավաքականի 30֊ամյա  հարձակվող ՆԵՅՄԱՐԸ ։Նա դարձել էր մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 4։1 հաշվով և քառորդ եզրափակչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։ Խմբային փուլի առաջին տուրի խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած Նեյմարը երկու խաղ բաց թողնելուց հետո լիարժեք վերականգնվել է և մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե։

Խորվաթիա ֊Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9֊ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ