Ռուսաստանը, ԱՄՆ–ն և Ուկրաինան եռակողմ բանակցություններ կանցկացնեն նոյեմբերի 10-11-ը Աբու Դաբիում. Ուիտկոֆ Կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխություններ կլինեն Նոյեմբերի 3. Օրվա խոսք Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրևային, Երևանում՝ առանց տեղումների եղանակ Թեւերներս կտրածա. Ինչից դժգոհ ՔՊ-ականները Ուկրաինական անօդաչուները զանգվածային հարձակում են իրականացրել Մոսկվայի և Յարոսլավլի ուղղությամբ Դրանց սառը ցնցուղ է սպասվում. Ինչ է նախապատրաստում ՔՊ-ից հեռացվածը Վրաստանի նպատակը Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն է. Վարչապետ Բրիտանիայի համար ավելի մեծ վտանգ է ոչ թե Չինաստանը, այլ` Ռուսաստանը. MI6–ի նախկին ղեկավար «Հրապարակ»․ Փեսային ու աներոջը «քցեցին»

«Բրյուսելյան ավանտյուրան» կտանի՞ նոր պատերազմի կամ ի՞նչ ակնարկեց Լավրովը

Միջազգային

Ամս­վա ա­ռա­ջին օ­րը, Բաք­վից եւ Թբի­լի­սի­ից հե­տո, նա­եւ Ե­րե­ւան այ­ցե­լեց ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Կով­կա­սի բա­նակ­ցու­թյուն­նե­րի գծով ա­վագ խորհր­դա­կան Ֆի­լիպ Ռի­քե­րը: «Դեկ­տեմ­բե­րի 1-4-ն իր այ­ցի ըն­թաց­քում դես­պան Ռի­քե­րը կհան­դի­պի կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նյա­նե­րի, քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ այ­լոց հետ՝ քննար­կե­լու Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը հայ-ադրբե­ջա­նա­կան ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րին՝ ուղղ­ված կա­յուն խա­ղա­ղու­թյան հաս­նե­լուն»,- այ­ցի օ­րա­կար­գի հետ կապ­ված հայտ­նեց ԱՄՆ դես­պա­նա­տու­նը:

ԻՆՉ ԷՐ ՌԻ­ՔԵ­ՐԸ 4 ՕՐ ԿՈՐՑ­ՐԵԼ ՀԱ­ՅԱՍ­ՏԱ­ՆՈՒՄ

Էս ծանր օ­րե­րին, երբ ողջ աշ­խարհն ի­րար է խառն­վել, ա­մե­րի­կյան բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գե­տը 4 օր ի՞նչ էր կորց­րել Հա­յաս­տա­նում: Այ­ցի օ­րա­կար­գը, ո­րը ներ­կա­յաց­րել էր ԱՄՆ դես­պա­նա­տու­նը, առն­վազն տա­րա­կու­սանք­նե­րի տե­ղիք է տա­լիս: Ե­թե նպա­տա­կը մի­այն «հայ-ադրբե­ջա­նա­կան ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րին Մի­ա­ցյալ Նա­հանգ­նե­րի ա­ջակ­ցու­թյան քննար­կումն էր», ա­պա դա մեկ օ­րից ա­վել պետք է որ չտե­ւեր: Հաշ­ված թվով մար­դիկ են Հա­յաս­տա­նում այդ հար­ցով զբաղ­վում, ընդ ո­րում՝ խիստ գաղտ­նի­ու­թյան պայ­ման­նե­րում: Ընդ ո­րում, եր­կու-երեք պաշ­տո­նյա կա, ո­րի հետ Ռի­քե­րը կա­րող է կոնկ­րետ բան քննար­կել, եւ դա մեկ, հա­զիվ մե­կու­կես օր տե­ւեր: Այ­սինքն, ա­մե­րի­կա­ցի պաշ­տո­նյան ներ­կա­յաց­ված օ­րա­կար­գը պետք է որ սպա­ռեր ար­դեն դեկ­տեմ­բե­րի 2-ին եւ գնար: Բայց չէ, նա այս­տեղ էր եւս 2 օր, ու պարզ հարց է ծա­գում՝ ին­չո՞վ էր զբաղ­ված: Հաս­կա­ցանք, այդ եր­կու օրն էլ «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ այ­լոց հետ» էր հան­դի­պում: Բայց հենց սա է «ամե­նա­ան­հաս­կա­նա­լին». քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն եւ այ­լք ի՞նչ կապ ու­նեն հայ-ադրբե­ջա­նա­կան բա­նակ­ցա­յին գեր­գաղտ­նի գոր­ծըն­թա­ցի հետ: Ե­թե տե­ղե­կաց­ված են, ա­պա հարց է ծա­գում, թե այդ ինչ­պե՞ս է ստաց­վում, որ հիմ­նա­կա­նում ա­մե­րի­կյան փո­ղե­րով սնվող «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ» կոչ­վա­ծը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մեջ է, իսկ ողջ հայ ժո­ղո­վուր­դը՝ բա­նից բե­խա­բար: Իսկ ե­թե տե­ղյակ չէ, Ռի­քե­րի ի՞նչ գործն է՝ նրանց հետ նման հար­ցեր քննար­կե­լը:

Կա­րե­լի է նա­եւ այս­պես նա­յել. մի­գու­ցե «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյու­նը» բա­նակ­ցու­թյու­ննե­րից ի­րոք տե­ղյակ չէ (դա ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է), եւ նրանց հետ Ռի­քե­րը բո­լո­րո­վին այլ հար­ցե՞ր է քննար­կել: Այդ դեպ­քում ի՞նչ, նա­եւ՝ ին­չո՞ւ է ԱՄՆ դես­պա­նա­տու­նը ա­մե­րի­կյան բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գե­տի այ­ցի սխալ օ­րա­կարգ ներ­կա­յաց­նում:

Այս բո­լոր հար­ցե­րից շատ բան կա­րե­լի է կռա­հել: Ե­թե դես­պա­նա­տան նկա­րագ­րա­ծի պես՝ Ռի­քերն այդ­քան եր­կար էր Հա­յաս­տա­նում եւ ու­նե­նում էր հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­ման ոչ են­թա­կա հան­դի­պում­նե­րի շարք, ա­պա դրանց ի­մաս­տը մի­այն հե­տե­ւյա­լը կա­րող է լի­նել: Այս­պես, ար­դեն ակն­հայտ է, որ ԱՄՆ-ի նա­խա­ձեռ­նած «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փը» հայտն­վել է տե­ղապ­տույ­տի մեջ, այդ թվում՝ դեկ­տեմ­բե­րի 7-ին կա­յա­նա­լիք Ա­լի­ե­ի եւ Նի­կո­լի հան­դի­պու­մը, չնա­յած ա­մե­րի­կա­ցի­նե­րի ջան­քե­րին, կար­ծես թե այդ­պես էլ չի կա­յա­նա­լու: Ե­թե այդ­պես է, կնշա­նա­կի, որ Ռի­քե­րի այ­ցը Բա­քու չազ­դեց ի­րա­վի­ճա­կի վրա: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ, որ դրան հա­ջոր­դեց Ադր­բե­ջա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի այ­ցը Մոսկ­վա: Մի­ա­ժա­մա­նակ, թե­եւ նի­կո­լյան թե­ւը հա­մա­ռո­րեն պնդում էր, թե ա­մեն բան ա­նում է, որ Ա­լի­ե­ւի հետ այդ հան­դի­պու­մը կա­յա­նա, սա­կայն այն տպա­վո­րու­թյունն է, որ ի­րա­կա­նում Նի­կոլն Ա­լի­ե­ւի հետ մի­ա­սին «պա­սե­րով» աշ­խա­տե­ցին դրա ձա­խող­ման ուղ­ղու­թյամբ: Ա­մեն դեպ­քում, մի­այն այն, որ Նի­կո­լը հա­մա­ռո­րեն ա­ռաջ էր տա­նում հան­դիպ­մա­նը Մակ­րո­նի մաս­նակ­ցու­թյան հար­ցը, թե­րեւս քաջ գի­տակ­ցե­լով, որ դա Ա­լի­ե­ւի հա­մար հան­դի­պու­մից հրա­ժար­վե­լու պատր­վակ է, հենց այդ մա­սին է ակ­նար­կում: Ընդ ո­րում, Բաք­վում Ռի­քե­րը սկսեց զար­գաց­նել «հայ-ադրբե­ջա­նա­կան ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» թե­զը, իսկ «ուղիղ բա­նակ­ցու­թյուն» աս­վա­ծը են­թադ­րում է, որ ոչ մի Մակ­րոն էլ պետք է չլի­նի: Այն, որ նույն թե­զը նա­եւ Հա­յաս­տա­նում ա­մե­րի­կյան դես­պա­նա­տան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ էր, նշա­նա­կում է, որ դա դար­ձել է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հա­մար քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծու­թյուն: Չնա­յած դրան, երբ Նի­կո­լի հետ հան­դիպ­մա­նը չհե­տե­ւեց հայ­տա­րա­րու­թյուն, թե նա պատ­րաստ է ա­ռանց Մակ­րո­նի մաս­նակ­ցու­թյան հան­դիպ­ման, հու­շում է, որ «ուղիղ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» այդ թե­զին Նի­կո­լին ուղ­ղոր­դել չի ստաց­վում: Այ­սինքն, որ Ռի­քե­րին չի հա­ջող­վում «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փը» տե­ղապ­տույ­տից հա­նել: Իսկ այդ դեպ­քում, թե­րեւս, պետք է «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյա­նը» գոր­ծի դնել, որ սկսեն գոր­ծըն­թաց՝ կա՛մ Նի­կո­լին ճնշե­լու (եթե նա չի ցան­կա­նում), կա՛մ՝ օգ­նե­լու (եթե չի կա­րո­ղա­նում) հա­մար, որ փոր­ձեն փո­խել ի­րա­վի­ճա­կը: Այ­սինքն, մնում է են­թադ­րել, որ Հա­յաս­տա­նում անց­կաց­րած հա­վե­լյալ «քա­ղա­քա­ցի­ա­կան հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի եւ այ­լոց հետ» հան­դի­պում­նե­րով Ռի­քե­րը հենց այդ նոր խաղն էր փոր­ձում կա­ռու­ցել:

 

ՆՈՐ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ՀԱ­ՎԱ­ՆԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Բայց նա­եւ ա­սել, թե Բա­քու Ռի­քե­րի այ­ցը ի­րոք ձա­խող­ված էր, կա­րող է սխալ լի­նել: Մի­գու­ցե ի­րոք «Բրյու­սե­լի գոր­ծըն­թա­ցը» տե­ղապ­տույ­տից հա­նել չի ստաց­վում: Սա­կայն դա ա­մե­նե­ւին էլ մի­ակ մի­ջո­ցը չէ, ո­րով Վա­շինգ­տո­նը կա­րող է հայ-ադրբե­ջա­նա­կան խա­ղի մի­ջո­ցով իր դիր­քերն ամ­րաց­նել Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Օ­րի­նակ, ե­թե Ա­լի­ե­ւը ո­րո­շի՝ բա­նակ­ցե­լու փո­խա­րեն գրո­հել Սյու­նի­քը եւ փա­կել Լա­չի­նի մի­ջանց­քը, դա կա­րող է Վա­շինգ­տո­նի հա­մար էլ ա­վե­լի լավ սցե­նար դառ­նալ, քան այդ­պես էլ ար­դյունք չբե­րող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը:

Այս տե­սան­կյու­նից ար­դյոք պա­տա­հա­կա՞ն էր, որ դեռ Ռի­քե­րը ոտ­քը Հա­յաս­տա­նից չքա­շած, ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րը» դուրս ե­կան «Լա­չի­նի մի­ջանցք»՝ չգի­տես ինչ «բնա­պահ­պա­նա­կան» հար­ցեր լու­ծե­լու հա­մար: Ու թար­սի պես հենց այն պա­հին, երբ Բայ­րա­մո­վը պատ­րաստ­վում էր մեկ­նել Մոսկ­վա՝ Լավ­րո­վի հետ հան­դի­պե­լու: Այն, որ այդ ակ­ցի­ա­յով Բա­քուն փոր­ձում էր Մոսկ­վա­յին «ատամ ցույց տալ», դժվար չէ նկա­տել:

Բայց մյուս կող­մից էլ ռուս­նե­րը չհա­պա­ղե­ցին, ու ա­րա­գո­րեն ճա­նա­պար­հը բաց­վեց: Թե­րեւս, սրա­նով էլ Մոսկ­վան ցույց տվեց, որ այդ ուղ­ղու­թյունն ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է: Ա­ռա­վել եւս, երբ դրան հա­ջոր­դեց մեկ այլ ցու­ցադ­րա­կան քայլ: Այս­պես, այս օ­րե­րին Հա­յաս­տա­նում էր ՌԴ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի պատ­վի­րակու­թյու­նը՝ ար­տա­սահ­մա­նյան երկր­նե­րի հետ միջ­տա­րա­ծաշր­ջա­նա­յին եւ մշա­կու­թա­յին կա­պե­րի վար­չու­թյան պետ Ի­գոր Մաս­լո­վի գլխա­վո­րու­թյամբ: Պատ­վի­րա­կու­թյու­նը, ի թիվս այլ մի­ջո­ցա­ռում­նե­րի, Հա­յաս­տա­նում ՌԴ ար­տա­կարգ եւ լի­ա­զոր դես­պան Սեր­գեյ Կո­պիր­կի­նի ու­ղեկ­ցու­թյամբ այ­ցե­լեց նա­եւ Սյու­նիք: Ճիշտ է, պաշ­տո­նա­պես այ­ցը ներ­կա­յաց­վեց որ­պես ճա­նա­չո­ղա­կան՝ մար­զի հետ կրթա­կան, մշա­կու­թա­յին, գի­տա­տեխ­նի­կա­կան, միջ­ռե­գի­ո­նալ կա­պե­րի ամ­րապնդ­ման եւ հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան թե­քու­մով: Սա­կայն նման «անմեղ» ծրագ­րե­րի տակ ար­դեն իսկ լուրջ մե­սիջ կա: Նախ, հաս­կա­նա­լի է, որ ՌԴ նա­խա­գա­հի «ադմի­նիստ­րա­ցի­ան» հենց այն­պես չէր ընտ­րել Սյու­նի­քի մար­զը: Իսկ այդ ծրագ­րե­րով, ո­րոնք սո­վո­րա­կան ի­ր­ավի­ճա­կում ա­վե­լի հա­մա­պա­տաս­խան կլի­նե­ին, ա­սենք, ՌԴ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյա­նը եւ ոչ թե նա­խա­գա­հի «ադմի­նիստ­րա­ցի­ա­յին», պար­զա­պես հենց Պու­տի­նի ա­նու­նից ի ցույց դրվեց, որ ՌԴ-ն Սյու­նի­քում ծրագ­րեր ու­նի: Հու­մա­նի­տար, մշա­կու­թա­յին, թե ինչ, դա չէ է­ա­կա­նը, այլ բուն փաս­տը՝ ծրագ­րեր ու­նի: Իսկ այդ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար, հաս­կա­նա­լի է, որ թիվ 1 պայ­ման է՝ Սյու­նիքն այս տես­քով պետք է գո­յու­թյուն ու­նե­նա. ա­հա բուն մե­սի­ջը՝ ուղղ­ված ոչ մի­այն Բաք­վին, այլ՝ նա­եւ Վա­շինգ­տո­նին եւ, մի­գու­ցե, Նի­կո­լին:

Սա մո­տա­վո­րա­պես նույն կար­գի մե­սիջ էր, ինչ Սյու­նի­քում Ի­րա­նի հյու­պա­տո­սա­րա­նի գոր­ծար­կու­մը: Դրա­նով եւս Թեհ­րա­նը փաս­տա­ցի շեշ­տեց, թե Սյու­նի­քի ներ­կա կար­գա­վի­ճա­կը պետք է ան­կախ ա­մեն ին­չից պահ­պան­վի, եւ հի­մա նույն բա­նը ներ­կա­յաց­վեց նա­եւ Պու­տի­նի ա­նու­նից: Այ­սինքն, այս­տեղ կա­րե­լի է տես­նել նա­եւ ՌԴ-Իրան դա­շին­քա­յին ընդ­հա­նուր մե­սիջ: Թե ինչ քայ­լե­րի կգնա Ադր­բե­ջա­նը, այս ա­ռու­մով կա­րող է ո­րո­շիչ դառ­նալ Լավ­րով-Բայ­րա­մով ե­րեկ­վա հան­դի­պու­մը, թե­եւ դրա կու­լո­ւա­րա­յին դե­տալ­նե­րը դեռ հաս­կա­նալ է պետք:

ԻՆՉ ԵՆ ՀՈՒ­ՇՈՒՄ ԼԱՎ­ՐՈ­ՎԻ ԲԱ­ՑԱ­ՀԱՅ­ՏՈՒՄ­ՆԵ­ՐԸ՝ ԲԱՅ­ՐԱ­ՄՈ­ՎԻ ՀԵՏ ՀԱՆ­ԴԻՊ­ՄԱՆ ՇԵ­ՄԻՆ

Նկա­տենք, որ հա­զիվ թե պա­տա­հա­կան էր, որ Լավ­րով-Բայ­րա­մով հան­դիպ­ման շե­մին նկատ­ված այս բո­լոր զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ, նա­եւ մեկ այլ ու­շագ­րավ դրվագ ար­ձա­նագր­վեց: Այն է, Լավ­րո­վը բա­ցեց բա­նակ­ցա­յին մի շարք գաղտ­նիք­ներ, ո­րոնք գա­լիս են հաս­տա­տե­լու, որ Նի­կո­լը հեր­թա­կան ան­գամ «փա­փուկ բարձ է դրել» հայ ժո­ղովր­դի գլխի տակ:

Նախ, Լավ­րո­վը ընդգ­ծեց, որ հենց Նի­կոլն է ա­ռաջ տա­րել կար­գա­վի­ճա­կի փո­խա­րեն Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գա­յին հար­ցեր լու­ծե­լու սկզբուն­քը: Ի սկզբա­նե էլ ակն­հայտ էր, որ դա տա­նում է Ար­ցա­խից հրա­ժար­վե­լուն, քա­նիցս ընդգ­ծե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ Բա­քուն պար­զա­պես կխոս­տա­նա, որ պաշտ­պա­նում է ար­ցա­խա­հա­յու­թյան բո­լոր ի­րա­վունք­նե­րը, ինչ­պես իր սե­փա­կան քա­ղա­քա­ցի­նե­րի­նը, եւ դրա դեմ ար­դեն ա­սե­լիք չի լի­նի: Ու հի­մա, ինչ­պես ցույց տվեց Լավ­րո­վը, դա ար­դեն փաստ է:

Հա­ջոր­դը, ինչ­քան էլ Նի­կոլն այ­սօր խո­սում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տա­ր­բե­րա­կի մա­սին, որ­տեղ, ինչ­պես հեր­թա­կան ան­գամ ընդգ­ծեց Լավ­րո­վը, ներ­կա­յաց­ված է Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի ո­րոշ­ման հե­տաձգ­ման գա­ղա­փա­րը, բայց ա­հա Սո­չի­ի վեր­ջին հան­դիպ­մա­նը բո­լո­րո­վին այլ կերպ է ի­րեն դրսե­ւո­րել: Ըստ Լավ­րո­վի. «Սո­չի­ում հոկ­տեմ­բե­րի վեր­ջին մենք ցան­կա­նում է­ինք վե­րա­դառ­նալ այդ հար­ցին եւ հաս­կա­նալ, թե որ­քա­նով են մեր գոր­ծըն­կեր­նե­րը պատ­րաստ ա­ռաջ գնալ այն ջենթլ­մե­նա­կան հա­մա­ձայ­նու­թյան հի­ման վրա, ըստ ո­րի, պետք է բո­լոր հար­ցե­րը կար­գա­վո­րել, իսկ կար­գա­վի­ճա­կը թող­նել հե­տո­յին: Բայց երբ նրանք ե­կան Սո­չի, Փա­շի­նյանն ու Ա­լի­ե­ւը Պրա­հա­յից բե­րե­ցին այդ փաս­տա­թուղ­թը, ո­րում աս­վում էր, որ նրանք ու­զում են խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր կնքել` ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի հա­մա­ձայն»: Իսկ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագիրն ա­ռանց վե­րա­պա­հում­նե­րի ըն­դու­նու­մը, ըստ Լավ­րո­վի գնա­հատ­ման, ոչ այլ ինչ է, քան Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նա­չե­լու փաստ:

Ինչ վե­րա­բերում է Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի հետ կապ­ված այդ տրյու­կից հե­տո Նի­կո­լի հայ­տա­րա­րու­թյա­նը, թե Ե­րե­ւա­նը կողմ է ԼՂ հար­ցով ռու­սա­կան կող­մի ա­ռա­ջարկ­նե­րին, Լավ­րո­վը գնա­հա­տեց այս­պես. «Երբ Պրա­հա­յի փաս­տաթղ­թի ստո­րագ­րու­մից հե­տո, որ­տեղ հղում է ար­վում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րին`առանց ո­րե­ւէ վե­րա­պահ­ման, հայ­կա­կան կող­մը մեզ ա­սում է` թող Ռու­սաս­տա­նը հաս­տա­տի Ղա­րա­բա­ղի կար­գա­վի­ճա­կի հար­ցով ա­ռա­ջարկ­նե­րը, դա փոքր-ինչ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու օ­պե­րա­յից չէ, այլ ու­րիշ օ­պե­րա­յից է»:

Այ­սինքն, ե­թե Ա­լի­եւն այս գար­նա­նն ըն­դու­նում էր Մոսկ­վա­յի ա­ռա­ջար­կը՝ հե­տաձգ­ված կար­գա­վի­ճա­կի ա­ռու­մով, ա­պա ար­դեն Սո­չի­ում նա դրան դեմ գնաց: Թե ին­չո՞ւ, դժվար չէ հաս­կա­նալ. այն խա­ղե­րից հե­տո, ո­րոնք Նի­կո­լը տվեց Բրյու­սե­լում, Ա­լի­ե­ւի ին­չի՞ն էր պետք զի­ջում­նե­րի գնալ:

Բայց նա­եւ հաս­կա­նալ է պետք Լավ­րո­վի խոս­քը «այլ օ­պե­րա­յի» մա­սին: Այ­սինքն, Լավ­րովն ու­զում է ա­սել, թե Նի­կո­լը փոր­ձել է ռու­սա­կան կող­մին հա­մո­զել, թե ինքը «կթռնի՞» Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի տար­բե­րա­կից, ե­թե ռու­սա­կան կող­մը շա­րու­նա­կի ա­ռաջ տա­նել իր «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» տար­բե­րա­կը: Եվ ե­թե դա «դա փոքր-ինչ բա­նակ­ցու­թյուն­ներ վա­րե­լու օ­պե­րա­յից չէ», այ­սինքն՝ այդ խա­ղը բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցով լու­ծե­լու են­թա­կա չէ, ու­րեմն ո՞ր գոր­ծըն­թա­ցով է են­թա­կա: Չէ՞ որ, խո­շոր հաշ­վով, ըստ Լավ­րո­վի՝ կա նա­եւ «ուրիշ օ­պե­րա»:

Վեր­ջա­պես, ին­չո՞ւ նա ո­րո­շեց Բայ­րա­մո­վի այ­ցի շե­մին պատ­մել ինչ­պես այն մա­սին, որ Ա­լի­ե­ւը դեռ գար­նա­նը հա­մա­ձայն էր հե­տաձգ­ված կար­գա­վի­ճա­կի գա­ղա­փա­րի հետ, այն­պես էլ Նի­կոլն իր իսկ ձեռ­քով այդ գոր­ծըն­թա­ցը հասց­րեց ձա­խող­մա­ն, իսկ հի­մա էլ փոր­ձում է ռուս­նե­րի­ մի­ջո­ցով ինչ-որ նոր խա­ղի գնալ:

Լավ­րո­վի այս ամ­բողջ ե­լույ­թի մեջ մեկ այլ ընդգծ­ված տես­լա­կան էլ կար, ո­րը թույլ տա­լիս է հաս­կա­նալ, թե նա ուր է տա­նում միտ­քը: Այն է՝ այս ողջ կա­շան սար­քեց Ա­րեւ­մուտ­քը, ընդ ո­րում՝ փոր­ձե­լով ռուս­նե­րից գո­ղա­նալ նրանց ձեռք­բե­րում­նե­րը հայ-ադրբե­ջա­նա­կան ուղ­ղու­թյամբ: Այս ա­մե­նով Լավ­րո­վը պարզ ակ­նար­կեց, որ խնդրին պետք է նա­յել նա­եւ ոչ թե ըն­դա­մե­նը հայ-ադրբեջ­ա­նա­կան, այլ՝ Ա­րեւ­մուտ­քի հետ ռու­սա­կան հա­կա­մար­տու­թյան դիր­քե­րից: Իսկ այդ տե­սան­կյու­նից, Մոսկ­վա­յի հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ոչ թե այն է, թե ինչ են ստո­րագ­րել կամ պայ­մա­նա­վոր­վել Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը Պրա­հա­յում՝ Մակ­րո­նի ու Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ, այլ թե Ա­րեւ­մուտ­քի հետ իր պայ­քա­րում ո՞րն է սե­փա­կան շա­հը:

Կարճ ա­սած, «ուրիշ օ­պե­րա» այս ուղ­ղու­թյամբ կա, դա հենց Մոսկ­վա­յի սե­փա­կան շահն է, եւ այդ կտրված­քով՝ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի խա­ղերն ար­դեն երկ­րորդ պլա­նում են: Ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն դա հաս­ցե­ագր­ված էր Բայ­րա­մո­վին, այ­սինքն, որ հաշ­վի առ­նի այդ նյո­ւանս­նե­րը, երբ կժա­մա­նի Մոսկ­վա:

Ու այս հա­մա­տեքս­տում, չմո­ռա­նանք, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րակն օ­րա­կար­գից հա­նե­լու մա­սին խոսք ան­գամ չի ե­ղել, ան­կախ Նի­կո­լի հի­շա­տակ­ված «շուստ­րի­ու­թյու­նից»: Ռու­սաս­տա­նի շահն է պա­հան­ջում, որ հենց այդ տա­ր­բե­րակն անց­նի, եւ փաս­տը, որ բա­ռա­ցի­ո­րեն օ­րերս լուրջ ե­ղավ, որ ՌԴ ներ­կա­յա­ցու­ցի­չը Բաք­վում այդ փաս­տաթղ­թի հետ կապ­ված հեր­թա­կան քննար­կում­ներն է անց­կաց­նում, հաս­տա­տում է, որ փաս­տա­թուղ­թը ե­ղել եւ մնում է գործ­նա­կան օ­րա­կար­գում:

Վեր­ջա­պես, Լավ­րո­վը հա­զիվ թե պա­տա­հա­կան խո­սեց ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ­նե­րում, թե­կու­զեւ Ադր­բե­ջա­նի կազ­մում, սա­կայն Ղա­րա­բա­ղի ու­նե­ցած կար­գա­վի­ճա­կի մա­սին: Կար ԼՂԻՄ, ու­ներ իր սահ­ման­նե­րը, անվ­տան­գու­թյան ա­պա­հով­վա­ծու­թյու­նը եւ այլն: Այ­սինքն, ե­թե հի­մա օ­րա­կարգ են բե­րում Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը, թող ոչ մե­կը չմո­ռա­նա Ար­ցա­խի այդ կար­գա­վի­ճա­կի մա­սին, ընդ ո­րում՝ Շու­շի­ով եւ Հադ­րու­թով հան­դերձ:

Այ­սինքն, ե­թե են­թադ­րենք, որ այս եւ նույն կար­գի մի շարք այլ նրբե­րանգ­ներ, ո­րոնք է­ու­թյուն են փո­խում, դրվել են Լավ­րո­վի եւ Բայ­րա­մո­վի բա­նակ­ցա­յին սե­ղա­նին, թե­րեւս չենք սխալ­վի: Եվ ոչ մի­այն նրանց. ե­րեկ Ա­լի­եւն ըն­դու­նեց նա­եւ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան Ի­գոր Լե­ւի­տի­նին, այ­սինքն՝ ինչ-որ ակ­տիվ բա­նակ­ցա­յին ե­ռու­զե­ռի մա­սին է խոս­քը:

Ինչ վե­րա­բե­րվում է Նի­կո­լին, ա­պա դեռ ո­րե­ւէ հո­դա­բաշխ ար­ձա­գանք Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հետ կապ­ված չի լսվել: Թեեւ Լավրովը նաեւ Բայրամովի հետ երեկվա ասուլիսում հայտարարեց նույն բանը, որ Նիկոլն ու Ալիեւն իրարար ձեռք-ձեռքի տված են Պուտինին ներկաայցրել Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հետ կապված ավանտյուրան:

Միայն այստեղ կա մեկ էական հարց. Արցախի բնակչությունը դեմ է Ադրբեջանի կազմ մտնելուն, անկախ Նիկոլի եւ Ալիեւի համատեղ ցանկություններից: Նույն արցախահայությունն էլ պաշտպանության համար դիմել է Մոսկվային: Կարճ ասած, Արցախի կարգավիճակի հարցի հետ կապված հենց Մոսկվայի դիրքորոշումն է որոշիչը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ