ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Հունվարի 1-ին Ռոնալդուն պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ.Marca

Սպորտ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձմեռային տրանսֆերային պատուհանի առաջին օրն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ, հայտնում է Marca-ն։

«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն ու արաբական ակումբը 2,5 տարվա պայմանագրի շուրջ համաձայնության են եկել: 37-ամյա ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի համար կստանա 200 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուին պատրաստվում է տրանսֆերային առաջարկ կատարել նաև Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը նոյեմբերի 22-ին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ