Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Իջնում են մեքենայից ու գյուղի կենտրոնում դեմոնստրատիվ միզում, քրքջում. Կյանք թշնամու նշանառության տակ

Հանդիպում

Արցախի Հանրապետության Գետավան գյուղի մոտ` շաբաթը երեք անգամ գյուղամիջով անցնող  ադրբեջանցիները նախօրեին կանգնեցրեL են հայ երիտասարդների մեքենան ու  թույլ չտվել, որ անցնեն, ինչից էլ վիճաբանություն է առաջացել: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում հայ երիտասարդների վրա ադրբեջանիցիների կողմից գործադրված բռնության մանրամասներին, ասաց Գետավանի համայնքապետ Արարատ Զախարյանը, հավելելով.

-Սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական շարասյունը դիմում է նման պրովակացիաների, ուղղակի էս անգամ ավելի լկտի դրսեւորումներ էր ստացել: Ամեն անգամ անցնելուց մի փորձանք բերում են` մեկ քարեր են լցնում ոռոգման ջրի խողովակաշարի մեջ, մեկ տրանսֆորմատոր են փչացնում: Անընդհատ այնպես են անում, որ մենք հունից դուրս գանք:

-Օրինա՞կ:

-Օրինակ, իջնում են մեքենայից ու գյուղի կենտրոնում դեմոնստրատիվ միզում, քրքջում, որ թասիբով մեկն էլ տեսնի չդիմանա: Մեր համբերությունն են էլի փորձում, բայց մենք լավ գիտենք, թե ով է մեր դիմացինը, ուզում են թողենք գնանք մեր գյուղից, բայց չեն հասնելու իրենց նպատակին, մենք պինդ ենք, քանի պատերազմ անցած ժողովուրդ ենք, սրանցից վախեցող չկա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ