3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

Միքայել Մինասյանը վերադառնում է․Ուշագրավ գրառում, ֆոտո

Ներքաղաքական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր ինստագրամյան էջում Մոսկվայից լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Ձյան կետից ավարտվեց բոլոր մտեքերը ռուսական օրագրում։ Ես երբեք օրագրեր չեմ պահել, դեպքեր ու էմոցիաներ դրանց մեջ չեմ գրել, միգուցե այն պատճառով, որ ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել և մտածելու համար երբեք ժամանակ չի եղել։ Բայց ճիշտն ասած ես ուղղակի ալարել եմ, երևի այդ պատճառով էլ չեմ հիշում այն պահը, երբ սիրահարվեցի ռուսական ձմռանը, ինչպես ես չեմ հիշում, այն օրը երբ սկսեցի զգալ Ռուսաստանը։ Ոչ թե ռացիոնալ հասկացա, այլ զգացի՝ զգացմունքային։ Նրա պատմությունը միանշանակ չէ, հաճախ ողբերգական անարդար է, բայց ոչ պակաս մեծ։ Նրա գրականությունը նկարչությունն ու իհարկե երաժշտությունը ... բախտ ունեցա ծանոթանալ ռուսական երաշժտությանը։ Ես արդեն գիտեմ, որ արդեն կարոտելու եմ այս ձմեռը, ձյունը, սաունան, այդ անսահման ռուսական տարածքներում ու երեկոները։ Հենց այդ երեկոներն էին, երբ հասկացա կորուստների ու ձեռքբերումների մասին։ Ես կորցրեցի իմ հայրենիքը, բազմաթիվ ընկերների ու հարազատների։ Ու իմ ճանապարհը կտրուկ շրջվեց ու ես ձեռք բերեցի ինքս ինձ, ես ինքս ինձնից դժգոհ եմ, բայց ամենակարևորը ես համոզվեցի, որ իմ որոնումները չեն ավարտվել, կարևորը ճանապարհն է, ոչ թե նպատակը։ Թե ինչպիսին էր իմ երեք տարին՝ ես հստակ պատասխան չունեմ, բայց վստահ եմ, որ դեռ երկար կանդրադառնամ այս հարցին»։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ