Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյուն կտեղա. եղանակի տեսություն
Հասարակություն
Դեկտեմբերի 4-5-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով։ Մի շարք հատվածներում կդիտվի մառախուղ, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ դեկտեմբերի 6-8-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-5-ը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 5-6 աստիճանով։
Հայաստանի հյուսիսում՝ Շիրակում, դեկտեմբերի 4-ին օդի ջերմաստիճանը կկազմի 1-4 աստիճան տաքություն։
Հանրապետության հարավում՝ Սյունիքում (հարթ հատված) դեկտեմբերի 4-ին նույնպես օդը կտաքանա զրոյից 1-4 աստիճանով։ Մարզի նախալեռնային շրջաններում կլինի 0-ից 3 աստիճան ցուրտ։
Երեւանում դեկտեմբերի 4-ի ցերեկը, ինչպես նաեւ 6-8-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։
Ըստ կանխատեսման՝ դեկտեմբերի 4-ին Հայաստանի մայրաքաղաքում ջերմաչափը կբարձրանա 0-ից 5-7 աստիճանով։
