Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, նրան որդու ցավը ամբողջությամբ կլանել է․ Հայ սպային կացնահարած ոճրագործի անջնջելի հետքը Մարգարյանների ընտանիքի վրա

Հանդիպում

Հայաստանն ու Հունգարիան վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները. գործընթացի մեկնարկը տրված է, ինչի մասին պարզ է դառնում ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունից: Հիշեցենք, Հայ-հունգարական հարաբերությունները խզվել էին ադրբեջանա-հունգարական սկանդալային գործարքի պատճառով, որի հետևանքով Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը հայտնվել էր Ադրբեջանում:

2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին հանձնել էր Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, բայց նույն օրը նրան ներում էր շնորհվել, ավելին՝ նա հերոսացվել էր:  Արտահանձնման որոշումից հետո Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին: 

Հունգարիայի դատարանը վճռել էր, որ այդ արարքները կատարելիս մարդասպանը գործել է մասնավոր անձի կարգավիճակով, նրան արտահանձնեցին Ադրբեջանին, իսկ Եվրոպական դատարանն էլ առհասարակ պատասխանատվությունից ազատեց մարդասպանին հայրենիք արտահանձնած Հունգարիային: Հայրենիքում Սաֆարովը հռչակվեց ազգի հերոս, բարձր պարգևների արժանացել Իլհամ Ալիևի կողմից՝ ոչ միայն ազատվելով պատժի կրումից, այլև ստանալով հնարավոր բոլոր արտոնությունը <<հերոսական>> արարքը կատարելու համար:

Սպանությունից 16 տարի անց՝ 2020 թվականի մայիսին ՄԻԵԴ-ն արձանագրեց,  որ Բաքուն խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով ռամիլ սաֆարովին: Փաստաբանի խոսքով՝ այդ վճիռը, փաստացի, Ադրբեջանի և Հունգարիայի դեմ է, խոսքը էթնիկ խտրականության ու մարդու կյանքի իրավունքի խախտման մասին է և Հայաստանը պետք է հիմա դրանով զբաղվի՝ դիմի Նախարարների կոմիտե, որպեսզի այդ վճիռը կատարվի: Սակայն երկու տարի է արդեն, ինչ անցել է, բայց վճիռը չի կատարվել։

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու եւ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների արձագանքի վերաբերյալ զրուցել ենք Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանի հետ, ով նախ նկատեց․

-Իրականում այն ժամանակ էլ ինձ համար հասկանալի չէր, թե ինչու ՀՀ-ն խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Փոխանակ դա անեին, հենց սկզբից պետք է պայքարեին, որ չթողնեին արտահանձնումը լինի՝ մենք մի ամիս այդ մասին գիտեինք, բայց ոչ մի բան չարվեց: Ես ինքս բոլոր հնարավոր դռները թակել եմ, բայց ոչինչ չարվեց՝ 2012 թվականի օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 31-ը, երբ նրան արտահանձնեցին։ Ես այն ժամանակ էլ պնդում էի, որ սաֆարովը հանձնարարություն է կատարել, բայց չէինք կարողանում դա ապացուցեինք: Բայց արտահանձնունից հետո նրան ութ տարի աշխատավարձ տալը, բնակարանով ապահովելը, տարատեսակ արտոնություններ տալը, հերոսացնելը խոսում էր հենց դրա մասին: Ու այդ ամենը մենք չօգտագործեցինք, ժամանակին մենք պետք է բոլոր ատյաններում, բոլոր հանդիպումների ժամանակ այս հարցը հստակ բարձրացնեինք, խոսեինք, բայց լռեցինք: Հիմա պատկերացրեք, որ հակառակը լիներ, Ադրբեջանը ինչ վայնասուն էր բարձրացրել ու ինչպես էր դա Հայաստանի դեմ օգտագործելու բոլոր հնարավոր ատյաններում: Բայց որևէ պաշտոնական հանդիպման ժամանակ մենք այս հարցը չենք բարձրացրել. Նախկին իշխանությունների օրոք մեկ-երկու անգամ խոսվել է, իսկ գործող իշխանությունն ինձ հետ ընդհանրապես այս գործից չի հետաքրքրվել, մանրամասներ չեն ուզել, թեև ես ինքս մի քանի անգամ ասել եմ, որ կուզեի այդ մասին խոսել: Այս է իրողությունը։

-Տիկին Վարդանյան, երկու տարի է արդեն անցել ՄԻԵԴ վճռից, ինչո՞ւ  վճիռը չի կատարվել։

-Այ մեր ցավն էլ հենց դա է, իշխանությունները պետք է դրանով զբաղվեն, առավել ևս, որ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ ունի և նա պետք զբաղվի այս հարցով: Պետք է աշխատեն, որ վճիռը կատարվի, քանի որ, կրկնում եմ, մեր օգտին վճիռ ունենք, բայց զբաղվող չկա դրանով: Մինչդեռ Ադրբեջանն էլ մեր դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել, որն ավելի թույլ է: Ես կարծում եմ, որ պետք է գործ անել, ոչ թե մտածել՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնենք, թե ոչ: Առավել ևս, որ ոչ դիվանագիտական հարաբերությունները խզելուց մեր երկիրը մեծ հաշվով տուժեց, ոչ էլ հիմա է շահելու, երբ դրանք վերականգնենք։

-Իսկ ինչպես՞ են այս ամենին արձագանքում Մարգարյանի ծնողները։

-Նրանք իրենց ցավի մեջ տարիներ շարունակ պարփակված ապրում են, ոչ մի հարցազրույց, որեւէ հանրային խոսք չեն ցանկանում հնչեցնել։ Հայրը առողջական լուրջ խնդիրներ ունի, ոչ ոքի հետ չի ցանկանում շփվել, նրան որդու ցավը ամբողջությամբ կլանել է, ապրում է, բայց վայ էն ապրելուն։

 Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված