Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է Աֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվել Քիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. Դանիելյան Սևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. Զելենսկի Ադրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել Հայաստանից Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու «Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.Զախարովա Թուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակը

Էրդողանը նպատակ է դրել ոչնչացնել քրդերին քարտեզի երեսից․ քրդերի վիճակը ծայրահեղ ծանր է․Կնյազ Հասանովը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ պայթյունի հետևում կանգնած են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) և քրդական Ժողովրդի պաշտպանության ջոկատները: Նոյեմբերի 20-ին Թուրքիայի ԶՈՒ-ն Սիրիայի և Իրաքի հյուսիսում օդային գործողություններ էր իրականացրել քրդական խմբավորումների դեմ՝ ոչնչացնելով 89 թիրախի։

Վերը նշվածի վերաբերյալ ՀՀ-ում գտնվող քրդերը օրեր առաջ բողոքի ակցիա են իրականցրել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ ընդդեմ թուրքական ագրեսիայի։ Ակցիայի մասնակիցները Էրդողանի լուսանկարով և Թուրքիայի դրոշով պաստառներ են այրել, այնուհետև՝ ներկայացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված իրենց ուղերձը։

Ի՞նչ ակնկալիքներ ունեն ակցիայի մասնակիցները, ինչպե՞ս են պարտրաստվում քրդերը դիմակայել Թուրքական գրոհայիններին այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ քուրդ պատգամավոր Կնյազ Հասանովի հետ, ով նախ նկատեց․

-Մենք մեր իրենց ձայնն ենք բարձրացնում ընդդեմ Սիրիայում և Իրաքում քուրդ ժողովրդի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործությունների ու հանցագործությունների:

Մենք այսօր ականատես ենք լինում, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում կազմակերպեցին պայթյուն, որի հետևանքով 4-5 զոհ եղավ: Դեռ դա չվերջացրած՝ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, թե այդ գործում իրենց ձեռքն ունեն Քրդական բանվորական կուսակցությունը և Սիրիայի քրդերը: Դրա համար Էրդողանն ասաց՝ պետք է հարձակվենք Սիրիայի քրդերի վրա՝ իբր տեռորի դեմ առնելու համար: Էրդողանն ասում է՝ բոլոր քրդերին պետք է ոչնչացնենք՝ անկախ նրանից՝ նրանք գտնվում են Թուրքիայո՞ւմ, Սիրիայո՞ւմ, Իրաքո՞ւմ, թե՞ Իրանում: Բայց աշխարհի ամենահզոր տեռորիստները թուրքական իշխանություններն են:Նույն քայլերն Ադրբեջանն է անում հայ ժողովրդի նկատմամբ՝ ամեն օր հայտարարելով, թե հայկական ԶՈՒ-ն գնդակոծում է իրենց դիրքերը, սակայն որոշ ժամանակ անց Ադրբեջանը հարձակվում է և ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացնում։ Մենք նաև հայ ժողովրդի պաշտպանության համար ենք ահազանգում՝ կոչ անելով միջազգային հանրությանն ու կառույցներին չլռել և քայլեր ձեռնարկել։

Էրդողանը նպատակ է դրել ոչնչացնել քրդերին քարտեզից, նա արդեն լկտիրաբար հայտարարում է, որ անկախ նրանից, թե որտեղ կլինեն քրդերը պետք է ջնջնվեն երկրի երեսից, քանի որ իրենք, ըստ իրեն տեռորիստներ են։ Մենք հույս ունենք, որ ԱՄՆ ու Ռուսաստանը, որովհետեւ երկուսն էլ այդ հատվածներում իրենց ազդեցության գոտիներն ունեն։ Էրդողանը առանց այն էլ քրդական չորս քաղաքներ զավթել է, այսօրվա վիճակով քրդերի վիճակը ծայրահեղ ծանր է։ Չնայած դրան մերոնք էլ ոնց կարողանում պայքարում են իրենց գոյի համար, չգիտեմ, թե վերջը ինչպես կվերջանա։ էրդողանը ուզում է քրդերին կոտորելու հաշվին տիրանա Սիրիային, ուզում է 150 կլիոմետր երկարությամբ սահմանը քրդերը զիջեն իրենց։ 

-Պարոն Հասանով, ի վերջո պարզեցիք՝ ազգությամբ  քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնե՞լ են, թե՞ նրանք այլ ճանապարհով են հասել Թուրքիա։

-Նրանց չեն արտահանձնել, դրա մասին Հայաստանի համապատասխան գերատեսչությունները հայտարարել են, այսքանը կարող եմ ասել, թե ոնց են հասել դա դեռ հայտնի չէ։ Պետք է փաստերի վրա հիմնվելով եզրակացություններ անել։  Շեշտեմ, որ թուրքական իշխանությունները չեն ասում, որ որևէ մեկը մեզ հանձնել է, չեն ասում, թե ով է հանձնել՝ Հայաստա՞նը, Ռուսաստա՞նը, թե՞ որևէ այլ կողմ։ Ասում են՝ մեր հետախուզության  ջանքերի շնորհիվ սահմանի վրա գերին ենք վերցրել այս երկու քուրդ ազատամարտիկներին, որոնք մեր թշնամիներն են և այլն, և այլն։ Սա՝ մեկ։ Ես այս քանի օրը ձայն չէի հանում, որ ճշմարտությունը պարզեի՝ արդյոք ՀՀ իշխանությանն ուղղված քննադատությունը կամ մեղադրանքները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի ըստ այդմ էլ հանդես գայի հայտարարությամբ։ ԱԱԾ-ն և արդարադատության նախարարությունը արդեն իսկ հանդես են եկել պարզաբանմամբ և հերքել իրենց առնչությունն արտահանձնմանը։ Խնդրում եմ նայել իրենց պարզաբանումներն ու առաջնորդվել դրանցով։ Այս իշխանության երկու կարևոր ճյուղերը, փաստորեն, առնչություն չունեն, չեմ էլ կարող ասել, թե որևէ այլ կողմ՝ Ռուսաստանը կամ մեկ ուրիշը  կապ ունի, ես փաստեր չունեմ նման պնդման համար։ Ես  հայ և քուրդ ժողվուրդներին  կոչ եմ անում, որ երկար տարիներ շարունակվող բարեկամությունն ու այսօր շարունակվող այս ջերմ հարաբերությունները չխաթարվեն, սադրանքներ չլինեն։ Ուղղակի խնդրում եմ։ Եթե ՀՀ իշխանությունները ընդունեին, եթե թուրքական իշխանություններն ընդունեին, որ ՀՀ-ն է փոխանցել երկու քրդերին, ապա ես էլ և ողջ քուրդ ժողովուրդը իր քննադատական խոսքը կասեր։ Բայց, ինչպես ասացի, նման փաստ չկա։ 

Ես քուրդ եմ ազգությամբ, իմ ազգի ներկայացուցիչների նկատմամբ որևէ ոտնձգություն ես չեմ կարող հանդուրժել։ Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ հայ ժողովրդի մեջ, հայ ժողովրդի գուրգուրանքն ու դաստիարակությունն եմ  ստացել, ես ոչ մի դեպքում չեմ ուզում, որ երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունների  մեջ խաթարում լինի։ Սա իրոք շատ նուրբ, զգայուն թեմա է, այս թեման չպետք է այսպես արծարծվի։ Դա վտանգավոր է։ Կրկին դիմում եմ իմ հայ և քուրդ եղբայրներին՝ մենք ունենք ընդհանուր թշնամի։ Եթե անգամ մեր երկուսի հարաբերություններում ինչ-որ թերացումներ, չպարզաբանված հարցեր  լինեն, պետք է  դրանք իմաստավորել, միմյանց նկատմամբ ներողամիտ լինել, որովհետև մենք ունենք նույն ճակատագիրը և ընդհանուր ցավը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ասեց` շրջափակման մեջ եմ, ինձ կպայթացնեմ. ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԱֆո, Մասիվցի Ժիրո և Արտաշատցի Կիկոս մականուններով հայտնի անձինք են կալանավորվելՔիչ առաջ գործընկեր Պետրոս Մեղրյանի հետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցինք «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին. ԴանիելյանՍևանում, Ճամբարակում, Արթիկում, Սպիտակում ձյուն է տեղում Հրդեհ՝ Նուբարաշենում. Այրվածքներ ստացած քաղաքացուն բուժօգնություն է ցուցաբերվել Հեռախոսազրույց եմ ունեցել Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ. ԶելենսկիԱդրբեջանցի փորձագետ.Ադրբեջանը կարող է սկսել կոնյակ և ծխախոտ գնել ՀայաստանիցՆախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ ՔՊ-ի պատգամավորի թեկնածու«Երևանի և Բաքվի միջև երկխոսության մեջ ընդհանուր առմամբ դրական դինամիկա ենք տեսնում.ԶախարովաԹուրքիան եւ Ադրբեջանը ուժեղացնում են միմյանց պաշտպանության գործում իրենց օրինական և միջազգային նորմերին հարիր քայլերի շրջանակըՄարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գնովԶախարովա.ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների միջև բարեկամական զրույցին միացել է նաև Մեհրիբան ԱլիևանՓոփոխություններ են կատարվել  «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկումԵվս մեկ բարեփոխում՝ պրոֆեսիոնալ բանակի անցման ճանապարհին.ՊապիկյանԿարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող Վիգեն ԷյուլջեքչյանինԶախարովան՝ AZAL ինքնաթիռի վթարի մասինԹրամփ.Շնորհավոր Սուրբ Ծնունդ բոլորին, այդ թվում՝ արմատական ​​ձախակողմյան տականքներին, որոնք ամեն ինչ անում են մեր երկիրը կործանելու համարBBC-ն անդրադարձել է Փաշինյանի «սրտիկներին».Միջին տարիքի ճաղատ տղամարդը նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգերՆիկոլ Փաշինյանն այս կիրակի պատարագի կմասնակցի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում«Եկեղեցին չունի կանոնադրության նորոգման կարիք․ Փաշինյանն իր ոճի մեջ է»․ Տեր Փառեն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված