ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ Նոյեմբերի 23. Օրվա խոսք

Բաչկովն իր ծննդյան օրը չորրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Սպորտ
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում, 
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հաղթանակ տարավ։

Սա գյումրեցի բռնցքամարտիկի չորրորդ մենամարտն էր պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ժամանակից շուտ հաղթեց մեքսիկացի Մարկոս Գոնսալես Բարազային: Երկրորդ ռաունդում Բաչկովը նոկդաունի ենթարկեց մրցակցին, որը կարողացավ ոտքի կանգնել ու ավարտին հասցնել ռաունդը, սակայն ընդմիջումից հետո հրաժարվեց շարունակել պայքարը։ 

Ի դեպ, մենամարտի օրը` դեկտեմբերի 2-ին Հովհաննես Բաչկովը նշեց իր 30 ամյակը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ